Բաքվի կառավարությունն ընդդիմադիրներին թույլ չի տվել բողոքի ցույց անցկացնել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112701-Բաքվի_կառավարությունն_ընդդիմադիրներին_թույլ_չի_տվել_բողոքի_ցույց_անցկացնել
Բաքվի անվտանգության ուժերը «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» կոալիցիա անվամբ հայտնի ընդդիմադիր խմբին թույլ չեն տվել բողոքի ցույց անցկացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2019 13:53 Asia/Tehran
  • Բաքվի կառավարությունն ընդդիմադիրներին թույլ չի տվել բողոքի ցույց անցկացնել

Բաքվի անվտանգության ուժերը «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» կոալիցիա անվամբ հայտնի ընդդիմադիր խմբին թույլ չեն տվել բողոքի ցույց անցկացնել:

Հոկտեմբերի 19-ին, Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը փորձել են բողոքի ցույց կազմակերպել կոռուպցիայի դեմ պայքարում և տնտեսական խնդիրների նվազեցման հարցում կառավարության անկարողության դեմ: Ցույցը սակայն կանխվել է անվտանգության ուժերի կողմից:

Ընդդիմադիրներն Ալիևի կառավարությանը մեղադրում են նաև ղարաբաղյան խնդիրը լուծելու անկարողության մեջ: Անվտանգության ուժերը ձերբակալել են ցուցարարների ղեկավարներից մի քանիսին, այդ թվում՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատի բարեփոխիչներ» խմբի ղեկավար  Ալի Քարիմլիին: Վերջինս շատ կարճ ժամանակ անց ազատ է արձակվել:

Բողոքարարներին ձերբակալությունից անմիջապես հետո, ԵՄ-ը անդրադարձավ այդ հարցին: ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի խոսնակ Մայա Կոյանչիչը, հոկտեմբերի 20-ին հրապարակեց մի բանաձև, որում դատապարտում էր ընդդիմադիրների, հատկապես՝ Ալի Քարիմլիի ձերբակալությունը: ԵՄ-ը պահանջել էր անմիջապես ազատ արձակել ցուցարարներին և ապահովել օրինական ցույցերի կայացման ազատությունը:

Ավելի վաղ, պաշտոնական Բաքուն հայտարարել էր, որ չարտոնված ցույցերի անցկացումն արգելվելու է:

Ալի Քարիմլին հայտարարել էր, որ հոկտեմբերի 19-ի բողոքի ցույցի մասնակիրցները պահանջելու են դադարեցնել հանրային գույքի և կոռուպցիայի առկայությունն իշխանություններում և քաղաքական ճնշումները: Պահանջ էր ներկայացվելու նաև հնարավորինս շուտ, նոր, ազատ  ընտրություններ անցկացնել և ազատագրել Ղարաբաղը: Ադրբեջանի կառավարոթյունն ընդիդմաիրներին մեղադրել է երկրի անվտանգությունը խաթարելու մեջ: Այս կապակցությամբ, Ադրբեջանի հանրահայտ իրավաբան Ասկյար Մուհամմադ Ալին, անդրադառնալով այն փաստին, որ հակակառավարական ցույցերի կազմակերպումը բոլոր, այդ թվում նաև ընդդիմադիր ուժերի իրավունքն է, ինչն ամրագրված է նաև Սահմանադրությամբ: Նա ասել է. «Այն կարծիքը, թե ընդդիմադիրները նպատակ ունեն բողոքի ցույցեր կազմակերպելով խաթարել հանրային անդորրը, սխալ է»:

Բաքվին ուղղված բողոքարարների պահանջը հնչում է այնպիսի պայմաններում, երբ Իլհամ Ալիևն արդեն մի քանի տարի արգելում է հակառաավարական ցույցերի անցկացումը: Իսկ դա ապացուցում է այն իրողությունը, որ Բաքվի իշխանությունները կարողացել են դրական պատախսան տալ ընդդիմադիրների պահանջներին:

Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ Բաքվի իշխանությունները, միատարր դարձնելով երկրի քաղաքական մթնոլորտը, և իրենց ձեռքն առնելով երեք  իշխանությունները, կարողացել են վերջին մի քանի տարիների ընթացքում քաղաքական ասպարեզից հեռացնել ընդդիմադիրներին: Հենց այդ պատճառով, Իլհամ Ալիևի կառավարության ընդդիմադիր ուժերը, որոնք 1991թ Ադևրբեջանի անկախությունից հետո «Ժողովրդական ճակատ» կուսակցության շրջանակում ներկա էին երկրի ուժային կառույցներում՝ Աբուլլֆազ Իլչիբեկի ղեկավարությամբ, այսօր ստացել են երկրորդական դիվանագետների կարգավիաճակ: