Զարիֆը կարևորել է բազմակողմանիությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112771-Զարիֆը_կարևորել_է_բազմակողմանիությունը
Միջազգային հանրությունում բազմակողմանիությունը դարձել է անհրաժեշտություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2019 15:05 Asia/Tehran
  • Զարիֆը կարևորել է բազմակողմանիությունը

Միջազգային հանրությունում բազմակողմանիությունը դարձել է անհրաժեշտություն:

Սա Թեհրանում կայացած «Միակողմանիություն և միջազգային իրավունքներ» միջազգային համագումարում  Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ելույթի առանցքն էր կազմում:

Այդ համագումարում կարևորվեցին բազմակողմանիության անհրաժեշտությունները: Սակայն Միջազգային հանրությունում ի՞նչ պատճառներով են փոխվում կողմնորոշումները բազմակողմանիության վերաբերյալ և միակողմանիությունը ի՞նչ վնասներ է ունեցել:

Նշելով, որ պետությունները չեն կարող միակողմանի որոշում կայացնել աշխարհի համար Զարիֆն  ասել է.«Պետությունները եկել  են այն եզրակացության, որ ո՛չ կարող են միայնակ լուծել իրենց խնդիրները, ո՛չ էլ կարող են միայնակ կանխել այլոց հականորմատիվ գործողությունները,ուստի դիմել են բազմակողմանիության»:

Այն ինչ մեծ նշանակություն ունի միջազգային հանրության համար, միջազգային դաշինքներին ու հանձնառություններին հավատարմությունն է և փոխվստաությունն ու երկխոսությունը: Զարիֆն իր  ելույթում փաստորեն խոսեց  այդ իրողությունների մասին: 

Անդրադառնալով ԱՄՆ-ի ռազմական ծախսերին, Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ի վարչակազմը 11-սեպտեմբերյան դեպքից հետո միլիարդավոր դոլարներ հատկացրել է ռազմական ծախսերի, սակայն առ այսօր չի կարողացել ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը»:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հարցում ևս Միացյալ Նահանգները մեծ սխալ թույլ տվեց:

«France 24»   հեռուստաալիքի միջազգային բաժնի գլխավոր խմբագիր Արմեն Գուրգենի խոսքով՝ ԱՄՆ-ն դուրս գալով ՀԳՀԾ-ից մեկուսացել է և շեղվել է իսկական ճանապարհից:

Միակողմանիությունը և իհարկե դրա նկատմամբ միջազգային կառույցների անտարբերությունը կարող է վտանգել համաշխարհային խաղաղությունը:

ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան Էսհաղ Ալ Հաբիբը երկուշաբթի օրը ՄԱԿ-ի ԳԱ-ի չորրորդ կոմիտեի նիստում այդ կապակցությամբ զգուշացրել է, ասելով.«Միջազգային մաստշաբով ԱՄՆ-ի վարչակազմի միակողմանի քայլերը կարող են ահավոր հետևանքներ ունենալ միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման համար»:

Ինչպե՞ս կարելի է դիմակայել միակողմանիությանը:

Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ անկախ երկրների համագործակցությունը կարող է մեծացնել նրանց ուժը միակողմանիության հոսանքին դիմակայելու համար: 

Իրանի իսլամական հանրապետությունն այս բնագավառում ակտիվ դերակատարություն է ունեցել Սիրիայում ու Իրաքում տիրող ճգնաժամերի նկատմամբ, և ապացուցել է հաջող փորձի շրջանակում բազմակողմանիության արդյունավետությունը:

Իհարկե այս ճանապարհին շարժվելը ուղեկցվում է դժվարություններով: Գերտերությունները բազմակողմանիության կողմնակից չեն և իրենց շահերը գտնում են մենաշնորհի մեջ: 

Տարածաշրջանի զարգացումները ցույց են տալիս,որ բազմակողմանիության քաղաքականությունը  կարող է նոր հնարավորություններ ստեղծել, որոնք գերտերությունների կամքից վեր են:

Զարիֆի խոսքով՝ «Աշխարհն առանց արևուտքի» նշանակում է որ ո՛չ բոլոր իրադարձություններն են արևմուտքում տեղի ունենում և ո՛չ էլ արևմուտքն է կարող կայացնել  համաշխարհային իրադարձությունների  բոլոր որոշումները :