Չմիավորման շարժման գագաթաժողովը.Իրանի նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112906-Չմիավորման_շարժման_գագաթաժողովը.Իրանի_նախագահը_կարևորել_է_տարածաշրջանում_խաղաղության_ու_անվտանգության_ամրապնդումը
Բաքվում կայացած Չմիավորման շարժման անդամ երկրների 18-րդ գագաթաժողովում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Ճգնաժամերից դուրս գալու ելքը միմյանց ներքին հարցերին չմիջամտելու հանձնառության հարգումն է և երկխոսության համար նպաստավոր ենթահող ստեղծելը»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 26, 2019 09:03 Asia/Tehran
  • Չմիավորման շարժման գագաթաժողովը.Իրանի նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդումը

Բաքվում կայացած Չմիավորման շարժման անդամ երկրների 18-րդ գագաթաժողովում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Ճգնաժամերից դուրս գալու ելքը միմյանց ներքին հարցերին չմիջամտելու հանձնառության հարգումն է և երկխոսության համար նպաստավոր ենթահող ստեղծելը»:

Բաքվում կայացած գագաթաժողովում Հասան Ռոհանին անդրադարձել է կարևոր հարցերի, այդ թվում տարածաշրջանում ԱՄՆ-ի միլիտարիստական քայլերին, որոնք միլիարդավոր դոլարների ծախս են պարտադրել այլ երկրներին: «Այդ միլիտարիստական քայլերը միայն ահաբեկչության ու խռովությունների տարածման պատճառ են դարձել». ասել է Իրանի նախագահը:

Փաստորեն ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունները պատերազմների ծագման ու հակամարտությունների խորացման, բռնությունների և տարածաշրջանային ու միջազգային հարաբերություններում պառակտումների և իհարկե տնտեսական թերզարգացումների  պատճառ են դարձել: 

Ինչպես ԻԻՀ նախագահն է ասել, Չմիավորման շարժումն ունենալով  բազմամիլոնանոց բնակչություն, տնտեսական մեծ հնարավորություններ   և զբաղեցնելով հսկայական տարածք, հետշությամբ կարող է աշխարհում հզորության նոր բևեռ ստեղծել:

Փորձագետների կարծիքով, Չմիավորման շարժումը ակնառու պոտեցնիալ ունի իր նպատակներն իրականացնելու համար, սակայն ինչ-որ պատճառներով չի կարողացել օգտվել այդ հնարավորություններից:

Բաքվում կայացած գագաթաժողովում նախագահ Հասան Ռոհանին իր ելույթում նշել է, որ պատերազմների սանձնազերծումը, օկուպացիան, զարգացման ու բարգավաճման հնարավորությունների վերացումն այն խնդիրներն են, որոնք պարտադրվել են տարածաշրջանի երկրներին:

Այս համատեքստում մեծ նշանակություն ունի Չմիավորման շարժման անդամ 120 երկրի դերն այդ գործընթացներին դիմակայելու համար: Չմիավորման շարժումը 1961 թվականին իր հիմնադրման օրվանից առ այսօր չնայած որոշ անդամ  երկրների թույլ կողմերին, գլոբար հարցերի նկատմամբ փորձել է սկզբունքային դիրքորոշում կիրառելով դերակատարություն ունենալ համաշխարհային խաղաղության ու անվտանգության նկատմամբ: Այս կազմակերպության անդամները քաղաքական ու տնտեսական ազդեցիկ  հավաքականություն են կազմում ,որոնք կոնվերգենցիայով կարող են դառնալ տարածաշրջանային ակտիվ բևեռներ:

Իրանի իսլամական հանրապետությունը ՄԱԿ-ի ԳԱ-ի 68-րդ նստաշրջանում կայունության ու փոխվաստահության պահպանման շրջանակում «Աշխարհը՝ բռնության ու ծայրահեղականության դեմ»  նախագիծը ներկայացրեց, որը հանգեցրեց 2013 և 2015 թթ.-ին ՄԱԿ-ի ԳԱ-ում երկու բանաձևերի ընդունմանը:

Գլխավոր Ասամբելայի այս տարվա  նստաշրջանում ԻԻՀ նախագահը տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար ներկայացրեց «Հորմուզի խաղաղության նախաձեռնություն» նախագիծը:Նախագծի նպատակն է Հորմուզի նեղուցի ու  Պարսից Ծոցի տարածաշրջանի երկրների միջև խաղաղանպատակ ու բարեկամական հարաբերությունների հաստատումը, փոխադարձ ըմբռնումը  և խաղաղության ու կայունության մակարդակի բարձրացումը:

Այս դիտանկյունից կարելի է ասել, որ Բաքվում  կայացած  Չմիավորման շարժման գագաթաժողովում ԻԻՀ նախագահի ելույթը համաշխարհային խաղաղության ու անվտանգության վերաբերյալ  Իրանի առաջարկների ու մեխանիզմների ներկայացումն է: