Թրամփի կեղծ հայտարարությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանն ԱՄՆ-ի միջոցով շենացվելու մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112936-Թրամփի_կեղծ_հայտարարությունը_Արևմտյան_Ասիայի_տարածաշրջանն_ԱՄՆ_ի_միջոցով_շենացվելու_մասին
2001թ. սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո, ԱՄՆ-ը գրոհեց Արևմտյան Ասիայի վրա և 2001թ. գրավեց Աֆղանստանը, 2003թ. Իրաքը: Այնուհետև Վաշինգտոնը օրակարգի մեջ դրեց տարածաշրջանի երկրների, հատկապես Սիրիայի հարցերին միջամտությունը: Վաշինգտոնի քայլերն ավերածությունից ու սպանությունից բացի այլ արդյունք չունեին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2019 08:48 Asia/Tehran
  • Թրամփի կեղծ հայտարարությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանն ԱՄՆ-ի միջոցով շենացվելու մասին

2001թ. սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո, ԱՄՆ-ը գրոհեց Արևմտյան Ասիայի վրա և 2001թ. գրավեց Աֆղանստանը, 2003թ. Իրաքը: Այնուհետև Վաշինգտոնը օրակարգի մեջ դրեց տարածաշրջանի երկրների, հատկապես Սիրիայի հարցերին միջամտությունը: Վաշինգտոնի քայլերն ավերածությունից ու սպանությունից բացի այլ արդյունք չունեին:

Ստախոսությամբ հայտնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է. «Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Վաշինգտոնի նախկին կառավարությունների կողմից ծախսված ահռելի գումարների պատճառով, փակվել են այս երկրի գործարանները»:

Թրամփն ասել է.«Նախկին կառավարություններն արևմտյան Ասիայում ընթացող պատերազմներում վատնել են 8 տրիլիոն դոլար, շենացրել այլ երկրներն ու քաղաքները և ավերել ԱՄՆ-ի քաղաքները: Այլևս անցել են այդ ժամանակները»:

Թրամփի այդ հայտարարությունը չի համապատասխանում իրողությանը: Թրամփի համար սովորական է դարձել այնպիսի ստեր ասել, որ դրանց մեծությունը ժողովրդի մոտ ենթադրություն է առաջացնում, թե դրանք ճիշտ են: Աֆղանստանում ու Իրաքում տիրող անաբրենպաստ վիճակը վկայում է այդ երկրներում ԱՄՆ-ի ներկայության արդյունքի մասին: ԱՄՆ-ի նախորդ կառավարությունները ոչ միայն սպանել են այդ երկրների տասնյակ հազարավոր բնակիչների, այլև ավերել են արդյունաբերական, գյուղատնտեսական հիմնաշենային կառույցները, կենսական նշանակություն ունեցող օբյեկտները և ծառայույթյուն մատուցող օբյեկտները և բառի բուն իմաստով ավերել են այդ երկրները: Մյուս կողմից գլխավորելով արաբական-արևմտյան կոալիցիան, Վաշինգտոնը 2011թ. միջամտել է Սիրիայում  և բազմակողմանի աջակցություն է ցուցաբերել ահաբեկչական խմբավորումներին Սիրիայի օրինական կառավարությունը կործանելու համար: Այսօր էլ շարունակում է աջակցել Դամասկոսի ընդդիմադիր խմբավորումներին: Սիրիայում ներքին պատերազմը ոչ միայն հարյուր հազարավոր զոհեր խլեց, այլև միլիարդներ դոլար վնաս պատճառեց այդ երկրի քաղաքներին, գյուղերին ու հիմնաշենային կառույցներին:

New York Times օրաթերթը գրել է, որ Թրամփի նախագահության երեք տարիներին, Արևմտյան Ասիայում տեղակայված ամերիկացի բանակայինների թիվը գերազանցում է Բարաք Օբամայի նախագահության ժամանակներին: Այս բոլորն այն դեպքում, երբ Թրամփն իշխանության հասնելուց ի վեր, ամերն օր խոստացել է, որ ամերիկացի զորայինները վերադառնալու են հայրենիք: Նա բազմիցս իր ելույթներում ամերիկացիներին ասել է, որ վերջ է դնելու աշխարհում անավարտ պատերազմներին, այդ թվում Աֆղանստանի պատերազմին: Սակայն նրա նախագահության օրոք ոչ մի պատերազմ էլ չի ավարտվել և անգամ արևմտյան Ասիայում ավելացել է ամերիկացի բանակայինների թիվը: 

New York Times օրաթերթը գրել է, որ Թրամփը չի ցանկանում վերջ դնել պատերազմներին և միայն բանակայիններին է մի կետից մյուս կետ փոխադրում: Իրականում Թրամփը ոչ միայն չի ցանկանում դուրս գնալ Արևմտյան Ասիայից, այլև իր կարծիքով տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի նման ԱՄՆ-ին ենթակա պետությունները դրամարկղի են նմանում, որոնք զենքեր գնելով և առևտրատնտեսական պայմանագրեր կնքելով, միայն տնտեսական շահ են բերում ԱՄՆ-ին: