Եվրասիան և Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցության նոր առիթները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112959-Եվրասիան_և_Իրանի_հետ_առևտրատնտեսական_համագործակցության_նոր_առիթները
Կիրակի օրը ուժի մեջ մտավ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 28, 2019 08:36 Asia/Tehran
  • Եվրասիան և Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցության նոր առիթները

Կիրակի օրը ուժի մեջ մտավ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը:

2006թ. ԻԻՀ-ն ԵԱՏՄ-ի տնտեսական հանձնաժողովին առաջարկել է ազատ առևտրի գոտի ստեղծել Իրանի ու այդ միության միջև: Առաջարկությունն ընդառաջվեց ԵԱՏՄ-ի անդամների կողմից և այդ կապակցությամբ 2018թ. մայիսին մի պայմանագիր ստորագրվեց:

Ներկայումս ԵԱՏՄ-ի անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղզստանը: 

Փորձագետների կարծիքով, հաշվի առնելով Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև առկա առևտրի հնարավորությունները, այս միությունը հնարավորություն ունի դառնալ մեծ ու վստահելի շուկա՝ Իրանի արտադրանքների արտահանման համար:  Այս երկրները ավելի քան 20 միլիոն քառակուսի կմ տարածությամբ, մեծ շուկա են համարվում առևտրատնտեսական ոլորտում: ԵԱՏՄ-ի ամենախոշոր երկիրը համարվող Ռուսաստանը 140 մլն բնակչությամբ կանգնած է իրանցի գործարարների առջև:

Իրանի աշխարհագրական դիրքը կարող է ԵԱՏՄ-ի անդամներին կապել Պարսից ծոցի ջրերին և Արևմտյան Ասիային:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշանակալի է համարում Իրանի պոտենցիլաների օգտագործումը Հնդկաստանի, Պակիստանի և Ասիայի հարավ-արևելյան երկրների հետ ԵԱՏՄ-ի առևտրափոխանակումների համար:

Իրականում կարելի է ասել, որ արտոնյալ առևտրի համաձայնագրի ստորագրմամբ, նոր էջ է բացվել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունների համար: Առևտրի դյուրացումը, համատեղ շուկայի ստեղծումը, միության ներսում մաքսային օրենքների հետզհետե վերացումը, համատեղ սակագների ճշտումը, Եվրասիայի սահմաններում ապրանքի, կապիտալի, մարդուժի և ծառայությունների ազատ փոխադրումը, էներգիայի, արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտում համատեղ քաղաքականությունների մշակումը ԵԱՏՄ-ի նպատակներն են համարվում: Այդ շրջանակում առանձնապես կարևորվում է էներգիայի ոլորտում համագործակցությունը: Մյուս կողմից, Իրանն առանցքային դեր ունի տարածաշրջանի մայրուղիներում, այդ թվում Մետաքսի գոտում, Ասիայի  երկաթգծում, ՏՐԱՍԵԿԱ-ում և հյուսիս-հարավ միջանցքում:

ՀՀ Տնտեսական զարգացման և էկոնոմիկայի նախկին նախարար՝ Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այս համաձայնությունը Հայաստանին թույլ է տալիս տարանցման կարևոր ճանապարհ հանդիսանալ Իրանի ու ԵԱՏՄ-ի մեծ շուկայի միջև:

Հաշվի առնելով այս առիթներն ու առավելությունները ԵԱՏՄ-ի հետ համաձայնությունը կարող է ենթահող ստեղծել ներդրումների և գիտական ու տեխնոլոգիական ոլորտներում համատեղ նախագծերի իրագործման համար:

Տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կարող է քաղաքական գործակցության առիթ դառնալ: Հատկապես որ ավելի քան 40 երկրներ ու միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Չինաստանը, Ինդոնեզիան, Հարավային Կորեան, Հնդկաստանը, Եգիպտոսը, Սերբիան և որոշ Լատին Ամերիկյան երկրներ պատրաստակամություն են հայտնել այս միության հետ համագործակցության համար:

Այդ տեսանկյունից արտոնյալ առևտրի մասին համաձայնագրի իրագործմամբ ավելի են կարևորվելու երկկողմ առևտրային հարաբերությունները և մեծանալու են Եվրասիայի տարածաշրջանային պոտենցիալները: