Անկարայի արձագանքը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևերին
Թուրքիայի արտգործնախարարությունը հոկտեմբերի 30-ին դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումները:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, ի պատասխան Թուրքիայի կողմից Սիրիյի հյուսիսում իրականացված ռազմական գործողությունների, հոկտեմբերի 29-ին քվեարկեց հօգուտ երկու հակաթուրքական բանաձևերի: Այս երկու բանաձևերը ներառում են Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության իրականացման ճանաչումը և Թուրքիային պատժամիջոցների ենթարկելը:
Բանաձևերն ըդնունվել են այն պայմաններում, երբ Թուրքիայի պաշտոնյաները շարունակում են ԱՄՆ-ին համարել իրենց ռազմավարական դաշնակիցը:
Սիրիայից ամերիկյան զինուժը դուրս բերելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության հետ միաժամանակ, սկսվեց Սիրիայի դեմ Թուրքիայի ռազմական ագրեսիան: Այդ պատճառով, համաշխարհային մեծ թովով քաղաքական շրջանակներ հայտարարեցին, որ Թուրքիայի ռազմական գործողությունը մեկնարկեց ԱՄՆ-ի կանաչ լույսով: Եվ ամենայն հավանականությամբ, հիմա, վավերացնելով երկու հակաթուրքական բանաձև, ամերիկացիները փորձում են Սիրիայի քրդերի աչքում հետ վերադարձնել կորցրած իրենց վստահությունը: Այլ կերպ ասած, ընդունելով հակաթուրքական բանաձևերն ԱՄՆ-ը, այս անգամ, քրդերի փոխարեն, մեջքից հարված հասցրեց թուրքերին: Հատկապես որ Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողությունը սկսվեց Վաշինգտոնի կանաչ լույսով: Չնայած Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունն արժանացավ այդ երկրի կառավարության, ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային շրջանակների քննադատությանը, Անկարանյի պաշտոնյաները, անտեսելով իրենց հասցեին հնչած քննադատությունները, շարունակեցին ներխուժումը՝ իրենց երկարատև շահերն ապահովելու նպատակով:
Երկրորդ հարցը, որն ավելի կարևոր է, քան Սիրիայի հյուսիս Թուրքիայի ռազմական ներխուժումը, Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Այս կապակցությամբ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասում է. «Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու գործընթացն իրավական դաշտում չի կարող անարդյունավետ լինել: Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ձեռնարկված բոլոր քայլերը ենթահող են ստեղծում՝ իրավական ճանաչման և վնասների հատուցման համար»:
Մինչ այժմ, 23 երկիր և մի շարք միջազգային կազմակերպություններ, Օսմանյան կայսրության կողմից հայերի սպանդը պաշտոնապես որակել են որպես «կանխամտածված ցեղասպանություն»: Միևնույն ժամանակ, Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը և Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի պայմանագիրը (ՄԵՐԿՈՍՈՒՐ), պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Հատկանշական է, որ ԱՄՆ 46 նահանգներ նույնպես պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Եվ չնայած այս բանաձևերի գործադրումը պարտադիր չէ, սակայն ստեղծված իրավիճակում, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների արդյունքում, Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները սրվել են:
Այնուամենայնիվ, հայ քաղաքական գործիչներն ու քաղաքացիներն այս գործընթացը համարում են մեծ ձեռքբերում՝ ՀՀ արտաքին քաղաքականության համար: