Անկարայի արձագանքը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևերին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113023-Անկարայի_արձագանքը_ԱՄՆ_Ներկայացուցիչների_պալատի_ընդունած_բանաձևերին
Թուրքիայի արտգործնախարարությունը հոկտեմբերի 30-ին դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2019 12:46 Asia/Tehran
  • Անկարայի արձագանքը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևերին

Թուրքիայի արտգործնախարարությունը հոկտեմբերի 30-ին դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումները:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, ի պատասխան Թուրքիայի կողմից Սիրիյի հյուսիսում իրականացված ռազմական գործողությունների, հոկտեմբերի 29-ին քվեարկեց հօգուտ երկու հակաթուրքական բանաձևերի: Այս երկու բանաձևերը ներառում են Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության իրականացման ճանաչումը և  Թուրքիային պատժամիջոցների ենթարկելը:

Բանաձևերն ըդնունվել են այն  պայմաններում, երբ Թուրքիայի պաշտոնյաները շարունակում են ԱՄՆ-ին համարել իրենց ռազմավարական դաշնակիցը:

Սիրիայից ամերիկյան զինուժը դուրս բերելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության հետ միաժամանակ, սկսվեց Սիրիայի դեմ Թուրքիայի ռազմական ագրեսիան: Այդ պատճառով, համաշխարհային մեծ թովով քաղաքական շրջանակներ հայտարարեցին, որ Թուրքիայի ռազմական գործողությունը մեկնարկեց ԱՄՆ-ի կանաչ լույսով: Եվ ամենայն հավանականությամբ, հիմա, վավերացնելով երկու հակաթուրքական բանաձև, ամերիկացիները փորձում են Սիրիայի քրդերի աչքում հետ վերադարձնել կորցրած իրենց վստահությունը: Այլ կերպ ասած, ընդունելով հակաթուրքական բանաձևերն ԱՄՆ-ը, այս անգամ, քրդերի փոխարեն, մեջքից հարված հասցրեց թուրքերին: Հատկապես որ Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողությունը սկսվեց Վաշինգտոնի կանաչ լույսով: Չնայած Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունն արժանացավ այդ երկրի կառավարության, ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային շրջանակների քննադատությանը, Անկարանյի պաշտոնյաները, անտեսելով իրենց հասցեին հնչած քննադատությունները, շարունակեցին ներխուժումը՝ իրենց երկարատև շահերն ապահովելու նպատակով:

Երկրորդ հարցը, որն ավելի կարևոր է, քան Սիրիայի հյուսիս Թուրքիայի ռազմական ներխուժումը, Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Այս կապակցությամբ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասում է. «Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու գործընթացն իրավական դաշտում չի կարող անարդյունավետ լինել: Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ձեռնարկված բոլոր քայլերը ենթահող են ստեղծում՝  իրավական ճանաչման և վնասների հատուցման համար»:

Մինչ այժմ, 23 երկիր և մի շարք միջազգային կազմակերպություններ, Օսմանյան կայսրության կողմից հայերի սպանդը պաշտոնապես որակել են որպես «կանխամտածված ցեղասպանություն»: Միևնույն ժամանակ, Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը և Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի   պայմանագիրը (ՄԵՐԿՈՍՈՒՐ), պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Հատկանշական է, որ ԱՄՆ 46 նահանգներ նույնպես պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Եվ չնայած այս բանաձևերի գործադրումը պարտադիր չէ, սակայն ստեղծված իրավիճակում, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների արդյունքում, Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները սրվել են:

Այնուամենայնիվ, հայ քաղաքական գործիչներն ու քաղաքացիներն այս գործընթացը համարում են մեծ ձեռքբերում՝ ՀՀ արտաքին քաղաքականության համար: