Մամուլի տեսություն 2019-11-28
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113943-Մամուլի_տեսություն_2019_11_28
Ամերիկյան Բլումբերգ կայքը տեղեկացրել է, որ Իրանը ծրագրել է առաջիկա 2 տարվա ընթացքում գործադրել 2 միլիարդ դոլար արժողությամբ տնտեսական խնայողության նախագիծը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Նոյեմբեր 28, 2019 12:45 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 2019-11-28

Ամերիկյան Բլումբերգ կայքը տեղեկացրել է, որ Իրանը ծրագրել է առաջիկա 2 տարվա ընթացքում գործադրել 2 միլիարդ դոլար արժողությամբ տնտեսական խնայողության նախագիծը:

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Բլումբերգ. Իրանը կխնայի 11 միլիարդ դոլար

Բլումբերգը հայտարարել է, Իրանը ծրագրում է առաջիկա երկու տարում 11 միլիարդ դոլար արժողությամբ տեղական ապրանքներ արտադրել: Այդ նպատակի համար, երկրում արգելվել է 1400 տեսակ ապրանքների ներմուծումը:

Բլումբերգը գրել է. «Իրանը նպատակ ունի արտադրել էլեկտրական տեխնիկա, մեքենաներ և կապի սարքավորումներ և կրկնապատկել արտահանումը հարևան 15 երկրներ, ստանալով 48 միլիարդ դոլար  եկամուտ: Այս քաղաքականությունը միտված է պաշտպանելու ներքին արտադրությունը:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

ԱՄՆ-ը վնասում է Գերմանիայի և Իրանի տնտեսական հարաբերություններին

Ամերիկացիները դժգոհ են Իրան-Գերմանիա տնտեսական փոխանակումների ծավալից: ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, Գերմանիային կոչ է արել հետևել Իրանի նկատմամբ  Վաշինգտոնի պատժամիջոցների քաղաքականությանը:

Չորեքշաբթի օրը, հակադարձելով Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու վերաբերյալ Վաշինգտոնի պահանջին, Գերմանիայի ԱԳՆ խոսնակն ասել է.«Գերմանիան չի պաշտպանում Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման ԱՄՆ քաղաքականությունը և կշարունակի իր ջանքերը՝ համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր պահպանելու և Իրանի միջուկային պարտավորությունները պահպանելու ուղղությամբ»:

 

«Խորասան» օրաթերթ

Ժողովուրդը չեզոքացրել է վտանգավոր մի  դավադրություն

Հազարավոր  աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ, շնորհավորելով Աշխահազորայինի շաբաթվա կապակցությամբ, ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Թշնամիները վերջին դավադրությունը նյութելու համար մեծ ծախսեր էին արել որպեսզի ինչ-որ պահի գործի անցնեն ու իրենց ավերիչ քայլերով, մարդասպանությամբ ու չարագործություններով,  իրականացնեն իրենց դավադրությունը: Նրանք կարծում էին, թե բենզինի հետ կապված խնդիրն իրենց սպասված  հնարավորությունն է, ուստի իրենց զորքը հրապարակ հանեցին, սակայն Տարբեր քաղաքներում Իրանի ժողովրդի շքեղ շարժումն նրանց ստիպեց նահանջել»:

 

«Քեյհան» օրաթերթ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, նոյեմբերի 26-ին, անդրադառնալով Իրանի մի շարք քաղաքներում իրականացված փոքրաթիվ բողոքի ցույցերին, ասել է, որ Վաշինգտոնը սատարում է  իրանցի խռովարարներին:

Երեքշաբթի օրը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վերստին իր աջակցությունն է հայտնել Իրանում տեղի ունեցած անկարգություններին, ասելով, որ Վաշինգտոնը սատարում է խռովարարներին:

Պոմպեոն նաև խոստացել է, որ ԱՄՆ-ն ավելի շատ պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ: Նա նշել է, որ Վաշինգտոնը փորձում է Իրանը վերածել «նորմալ պետության»:

 

armedia.am

Հայաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման գործում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:

Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:

 

news.am/

Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ-ը կղեկավարի հունվարի 1-ից

 

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները հաստատել են, որ 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը: Այս մասին այսօր Բիշքեկում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այսօր պետությունների ղեկավարները Ստանիսլավ Զասին շնորհավորել են 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ»,- ասել է նա:

Սեմերիկովի խոսքով՝ կազմակերպությունում նախագահությունն անցնում է Բելառուսին՝ համաձայն ՀԱՊԿ հաստատված կանոնների, երբ երկրները, որոնց ներկայացուցիչները ղեկավարում են դաշինքը, փոխարինում են միմյանց այբբենական կարգով:

Բիշքեկում կայացած ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանին մասնակցել են Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից, երբ հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը վաղաժամ հետ կանչվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: 2020 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնը ռոտացիայի կարգով կփոխանցվի Բելառուսի ներկայացուցչին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշմամբ՝ պաշտոնը կզբաղեցնի երկրի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը: Այս պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է Վալերի Սեմերիկովը: 

 

aravot.am

 

Եվրոպայում նախատեսվում է անցկացնել «ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողով»

Նոյեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին։ Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։ Լոուրենս Մերեդիթը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։ Հյուրերի խնդրանքով փոխվարչապետը խոսել է բարեփոխումների առավել կարևոր ուղղությունների և առկա հնարավորությունների ու մարտահրավերների մասին։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում ներդրումների խթանմանը։ Տիգրան Ավինյանը նշել է, որ 2020թ-ին Եվրոպայում նախատեսվում է անցկացնել «ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողով»։