Մամուլի տեսության 12-12-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114495-Մամուլի_տեսության_12_12_2019
Բրիտանական հեռուստատեսային ցանցը հաղորդել է, որ այդ երկրի քրիստոնյա բնակչության թիվը նվազում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2019 13:35 Asia/Tehran
  • Մամուլի տեսության 12-12-2019

Բրիտանական հեռուստատեսային ցանցը հաղորդել է, որ այդ երկրի քրիստոնյա բնակչության թիվը նվազում է:

«Քեյհան» օարաթերթ

Ֆրանսիայում տեղի է ունեցել բանվորների բողոքի ակցիա 

Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բանվորական արհմիությունների գործադուլն ու բողոքի ակցիան մի առ ժամանակ է փոխարինել են դեղին բաճկոնավորների շաբաթական բողոքի ցույցերին:

Բողոքների վեցերորդ օրը, ավելի քան 800 հազար ֆրանսիացիներ բողոքի ցույց են անցկացրել Մակրոնի քաղաքականության դեմ: Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարարել էր 339 հազար մարդ մասնակցել է բողոքի ցույցերին:

Հաղորդման համաձայն, բողոքարաները կոչ են արել կառավարությանը վերացնել կենսաթոշակային բարեփոխումների օրենքը:

 

«Շահրվանդ» օրաթերթ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը կառավարության նիստում արձագանքել է ազգային համացանցի վերաբերյալ խորհրդարանում ունեցած իր ելույթներին:

Ռոհանին նշել է, որ ժողովուրդը  չպետք է ուշադրություն դարձնեն շշուկներին: Նա հավելել է: «Եթե մենք հայտարարենք, որ ուժեղացնում ենք ազգային տեղեկատվական ցանցը, ապա թշնամիները կհայտարարեն, որ կառավարությունը պատրաստվում է կտրել ինտերնետը, չնայած դա այդպես չէ, և մենք մտադիր ենք ինտերնետի կողքին ունենալ ուժեղ ազգային տեղեկատվական ցանց, որպեսզի մարդիկ կարողանան օգտագործել երկուսն էլ»:

 

«Խորասան» օարթերթ

Ջոնսոնը և Քորբինը մրցում են վարչապետության պաշտոնի համար

Բրիտանիայում յուրաքանչյուր հինգ տարին մեկ տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: Սակայն այսօր վերջին չորս տարվա ընթացքում երրորդ անգամ, բրիտանացիները մասնակցում են խորհրդարանական ընտրություններին:  Ընտրությունների օրը սահմանվեց այն բանից հետո երբ երեք տարի առաջ բրիտանացիները կողմ քվեարկեցին Բերքսիթին: 

2016 թվականի հանրաքվեում ընտրողների 51% -ը կողմ են քվեարկել բրեքսիթին: Մնացած 49% կողմ էին Եվրամիության կազմում մնալուն: 

Յուգավ կենտրոնի մեկնաբանության համաձայն՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի ղեկավարած պահպանողական կուսակցությունը կարող է միայն փոքր մեծամասնություն շահել Բրիտանիայի խորհրդարանում: 

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Բրիտանիայում թուլանում են եկեղեցիները և աճում են մզկիթները

Բրիտանիայի հեռուստաալիքներից մեկի հաղորդման համաձայն, այդ երկրի քրիստոնեական համայնքը նվազում է, իսկ մուսուլման բնակչության թիվը՝ կտրուկ աճում:

Հաղորդման համաձայն, Բրիտանիայում փակվել է 500 եկեղեցի, և փոխարենը բացվել է 493 մզկիթ: Եկեղեցիների փակվելու պատճառը մարդկանց եկեղեցի չգնալու պատճառն է և մուսուլման բնակչության թվի աճը:

 

tert.am

Թուրքիայում գազի արտահոսքի պատճառով ավելի քան 100 աշակերտուհի է թունավորվել

Կենտրոնական Թուրքիայի Չորում նահանգի Օսմանջըք քաղաքի կանանց հանրակացարանում գազի արտահոսքի պատճառով 103 աշակերտուհի է թունավորվել, որոնցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, և նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին տեղեկացնում է trthaber.com կայքը:

«103 աշակերտուհի առավոտյան ժամը 5:40-ին գազի արտահոսքի պատճառով թունավորվել է կանանց հանրակացարանում»,-ասված է նահանգապետի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:

Աշակերտուհիներին ուղարկել են հիվանդանոց, նրանցից 20-ը դեռևս ստանում է բուժօգնություն, 5-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանք գիտակից վիճակում են:

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Չորումի նահանգապետ Մուստաֆա Չիֆթչիի հետ և ստացել տեղեկություններ տեղի ունեցածի վերաբերյալ: Նա արագ ապաքինում է մաղթել դեպքից տուժած աշակերտուհիներին:

 

news.am

Չնայած կողմերի դիրքորոշումների տարբերությանը, ղարաբաղյան հակամարտության հարցում հնարավոր է փոխըմբռնում գտնել. Զախարովա

 

Չնայած կողմերի դիրքորոշումների տարբերությանը, ղարաբաղյան հակամարտության հարցում հնարավոր է փոխըմբռնում գտնել: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես չէի ասի, որ մենք ինչ-որ կերպ գրանցել ենք կողմերի հետագա երկխոսության տեսլականի անհնարինությունը: Ինձ թվում է՝ կողմերն այդ մասին չեն խոսել: Այն, որ դիրքորոշումները տարբեր են՝ ակնհայտ է, այլապես բանակցային գործընթաց չէր լինի»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր, ամեն կերպ կնպաստի այս երկխոսության շարունակմանը հանուն երկարատեւ հակամարտության կարգավորման:

«Ամեն ինչ կանենք, որ երկխոսությունը կառուցողական շարունակություն ունենա, եւ կողմերը կարողանան գտնել փոխընդունելի որոշումներ»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ որոշ ոլորտներում երկխոսության օրինակներ արդեն եղել են. «Չնայած դիրքորոշումների տարբերությանը եւ նշված կարմիր գծերին, ոլորտներ կան, որտեղ հաջողվել է փոխըմբռնման հասնել: Խոսքը, մասնավորապես, լրագրողների խմբերի փոխանակման մասին է, ահա եւ հոյակապ օրինակ: Միջնորդների դերն այս հարցում կառուցողական էր»,- նշել է Զախարովան:

 

armedia.am

ԵՄ-ը ողջունում է Հայաստանում հակակոռուպցիոն ռազմավարության ներդնումը

Մենք ողջունում ենք Հայաստանում հակակոռուպցիոն համակարգի ներդնումը։ Այս մասին, ինչպես հայտնում է News.am-ը, Քրեական օրենսգրքի հանրային քննարկումների ժամանակ դեկտեմբերի 12-ին ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Եկատերինա Դորոդնովան: 

Նրա խոսքով՝ համագործակցությունը նոր Քրեական օրենսգրքի մշակման գործում արտացոլում է Հայաստանի և ԵՄ հարաբերությունների մակարդակը։ «Կարևոր է գնահատել բռնության, կոռուպցիայի և հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի ճանապարհային քարտեզի իրականացումը։ Մոտեցումները, որոնք մշակվել են, հաշվի են առնում Հայաստանի առանձնահատկությունները և ուղղված են գիտելիքների մակարդակի բարձրացմանը կյանքի իրավունքի պաշտպանության մասով, ինչը լրացնում է երկրի ջանքերը բարեփոխումների ճանապարհին»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին կառավարությունը հաստատել է Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը։