Մամուլի տեսություն 15-12-2019
Թեհրանի Պետական համալսարանում տեղի է ունեցել «Սուրենա-4» մարդակերպ ռոբոտի շնորհանդեսը:
«Քեյհան» օարաթերթ
Այսօր Թեհրանի համալսարանում ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարիի և Թեհրանի քաղաքապետ Փիրուզ Հանաչիի ներկայությամբ, տեղի է ունեցել «Սուրենա-4» մարդակերպ ռոբոտի շնորհանդեսը:
Նախագծի հետազոտող Ալիղոլի Յուսեֆին ասել է, որ ռոբոտը կարողանում է տեղաշարժվել անհարթ մակերեսով և խնդիր ծագելու դեպքում վերականգնել իր հավասարակշռությունը:
Իրանցի հետազոտողը նաև տեղեկացրել է Սուրենա 2 և Սուրենա 3 ռոբոտների նախագծման և արտադրության մասին և հավելել է, որ 5-րդ սերնդի ռոբոտներում կավելանա դրանց նմանակման արագությունը:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
ՄԱԿ-ի Գերագույն ժողովում Իսրայելի դեմ 8 բանաձև է ընդունվել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունելով ութ հակաիսրայելական բանաձև է ընդունել և դատապարտել է Սիոնիստական ռեժիմի գործողությունները:
Բանաձևերը դատապարտել են Գազայի շրջափակումը, գրավյալ տարածքներում քաղաքավանների կառուցապատումը, օկուպացված տարածքներում պաղեստինցի քաղաքացիների դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ինչպես նաև կամայական ձերբակալություններն ու պաղեստինցիների ազատազրկումը և ընդգծվել է տեղահանված պաղեստինցիների վերադարձը իրենց բնակարաններ:
Բանաձևը Իսրայելին կոչ է անում հարգել Սիրիայի Գոլանի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը, և վերջ դնել այս տարածքի գրավմանը: Սիոնիստական ռեժիմին արգելվել է նաև Գոլանի բարձունքների բնակիչներին Իսրայելի քաղաքացիություն տրամադրել:
«Էբթեքար» օրաթերթ
Թրամփի իմպիչմենտի նախագիծը ներկայացվել է Կոնգրեսին
Դոնալդ Թրամփի իմպիչմենտի նախագծի երկու հոդվածները ներկայացվել են Կոնգրեսի դատական կոմիտե, և խախտումներն ապացուցվելուց հետո, գործն ուղարկվել է Կոնգրես քվեարկության համար:
Թրամփի իմպիչմենթը սկսվեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ նրա զրույցի բովանդակության հրապարակվելու ցհետո:
Թրամփն իր ուկրաինացի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ, վերջինցս պահանջել էր հետևել Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի դատական գործի քննությանը: Այս բացահայտումից հետո, ԱՄՆ կոնգրեսի դեմոկրատականների նախագահ Նենսի Փելոսին հրահանգեց սկսել նախագահի իմպիչմենտի գործընթացը:
Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները մերժեցին «Լիդիան»-ի` ձմեռացման աշխատանքներ կատարել թույլ տալու առաջարկը
Ջերմուկ խոշորացված համայնքից 15 հոգով Տիգրան Ավինյանին պատասխանատվության ենթարկելու համար դիմել ենք դատարան, մեր հայցը վարույթ է ընդունվել: Այս մասին այսօր Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների բաց քննարկման ժամանակ հայտարարեց բնապահպան Թեհմինա Ենոքյանը:
«Ժամանակը եկել է, որ հանրային խոսքի համար պատասխնատվության ենթարկվեն, թող սա օղ անեն իրենց ականջին»,-ասաց նա և կոչ արեց վերահսկողություն իրականացնել իրավապահ մարմինների նկատմամբ, որովհետև դա այն ճանապարհն է, որով կարող են ստիպել, որ «Լիդիան»-ը այլ գործողություններ չկարողանա անել:
«Հենց մենք թուլանում ենք, հերթական քրեական գործն են բացում, «Լիդիան»-ը հերթական դատական հայցն է ներկայացնում դատարան»,- նշեց բնապահպանը:
Այսպիսով Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների բաց քննարկմանը միաձայն որոշում կայացվեց մերժել «Լիդիան»-ին ձմեռացման աշխատանքներ կատարել թույլ տալու առաջարկը:
Հապելի վերակառուցված հայկական եկեղեցում մատուցվել է առաջին պատարագը
Սիրիայի Հալեպ քաղաքի «Քառասուն նահատակների» հայկական եկեղեցում յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մատուցվել է պատարագ, հաղորդում է Sputnik-Armenia-ն, վկայակոչելով ՌԻԱ Նովոստին։
Հալեպի արևմտյան մասը գնդակոծվել է. տուժել են խաղաղ բնակիչներ XV դարում կառուցված եկեղեցին պայթեցրել էին «Իսլամական պետության» գրոհայինները 2015թ-ի ապրիլին։ Պայթյունի հետևանքով քանդվել էր շենքի մոտ 70 տոկոսը։
Քաղաքը գրոհայիններից ազատ արձակելուց հետո սկսվել են վերականգնման աշխատանքները, որոնք ֆինանսավորել է Հալեպի հայ համայնքը։ Եկեղեցին 2019թ-ի մարտին օծել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ «Այս եկեղեցին հատուկ տեղ է զբաղեցնում մեր սրտերում։ Այն, ինչ տեղի է ունեցել այսօր, իսկական երջանկություն է մեզ համար», - լրագրողներին ասել է Հալեպի բնակիչ Լառան։
Տեղի հայուհիներից մեկը՝ Թագուհի Սահակյանը, պատմել է, որ այդ եկեղեցում ծառայել են իր ամուսինն ու կնքվել են իրենց երեխաները։
Սիրիայի հայ համայնքը համարվում էր աշխարհի ամենահզոր համայնքներից մեկը և շուրջ 110 հազար մարդ էր ընդգրկում իր կազմում։ Սիրիական ճգնաժամից հետո, տարբեր գնահատականների համաձայն, ավելի քան 90 հազար հայ լքել է Սիրիան։ Սիրիայի Հալեպ քաղաքում շուրջ 60 հազար հայ էր բնակվում:
Պոլսի նորընտիր պատրիարքը քննադատել է ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմից քննադատության է արժանացել ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թուրքական «Սաբահ» թերթի հետ զրույցում Սահակ Բ Մաշալյանն այդ բանաձևը որակել է «անբարոյական քայլ»:
«Նման բաները պետք չէ լուրջ ընդունել։ Ոչինչ չկա, որ ուղղակիորեն վերաբերում է մեզ, որում մենք պետք է ներգրավված լինենք»,- ասել է Մաշալյանը՝ ԱՄՆ Սենատի կողմից միաձայն ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ:
«Որպես հայ՝ մենք վշտացած ենք, որ տառապանքը, որ տեղի է ունեցել այս հողերում 100 տարի առաջ, օգտագործվում է օտար երկրների խորհրդարանների կողմից որպես ռազմավարական, տնտեսական և քաղաքական ճնշման գործիք»,- ասել է Պոլսո հայոց պատրիարքը:
«Մենք դա անպատեհ ենք համարում մեր նախնիների նկատմամբ»,- ասել է նա։
Նորընտիր պատրիարքը նշել է՝ հույս ունի, որ Թուրքիայի ժողովուրդն իրենով կկարողանա լուծել այս հարցը, և Թուրքիան ու Հայաստանը կկարողանան բարելավել հարաբերությունները։
«Երբ երկու կողմերը չեն կարող խոսել, խոսելու իրավունքի են հավակնում երրորդ կողմերը, չորրորդ կողմերը, նրանք, ովքեր արտասահմանում են,- ասել է պատրիարքը և հավելել. «Այդ բոլոր հարցերը մենք պետք է լուծենք։ Բայց քանի որ դա հետաձգվում է, այն օգտագործվում է որպես լծակ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Չեմ կարծում, որ այնքան էլ բարոյական է Հայկական հարցը Թուրքիայի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելը։ Ես քաղաքական գործիչ չեմ, սա մեկնաբանելը քաղաքագետների գործն է»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն վավերացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Բանաձևի ընդունմանը նախորդեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը։