Մամուլի տեսություն 22-12-2019
Իրանի նախագահը նշել է, որ ՀԳՀԾ-ի մյուս կողմերը չեն կատարել համաձայնագրի շրջանակում իրենց պարտավորությունները, հավելելով, որ չի բացառռւմ, որ Թեհրանը դուրս կգա ՀԳՀԾ-ից:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Բորիս Ջոնսոնը շտապում է Բրիտանիան դուրս բերել Եվրամիությունից
Շաբաթ օրը այն բանից հետո, երբ Բրիտանիայի պառլամենտի մեծամասնությունը կողմ քվեարկեց բրեքսիթի նախագծին, վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ բրեքսիթից հետո, այդ երկիրը չի ենթարկվելու ԵՄ օրենքներին:
Երկար տևած քննարկումներցի հետո,ուրբաթ օրը, Բրիտանիայի խորհրդարանն ի վերջո կողմ է քվեարկել բրեքսիթի գործադրման՝ վարչապետի առաջարկած նախագծին: Այսպիսով, մինչև 2020թ հունվարի 31-ը, Բրիտանիան պաշտոնապես դուրս կգա ԵՄ կազմից: Բրյուսելի ու Լոնդոնի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մինչև 2020թ. ավարտը, «անցումային շրջանի» ընթացքում, Բրիտանիան, առանց որոշում կայացնելու իրավունքի, կօգտվի ԵՄ ներսում գործող օրենքներից և կմշակի միության հետ առևտրային համագործակցությունների պլանը:
«Քեյհան» օրաթերթ
Ռոհանի. Մենք կարող ենք դուրս գալ ՀԳՀԾ-ից
Տոկիոից Թեհրան վերադառնալուց առաջ, Ռոհանին հայտարարել է. «Մենք աշխարհին ապացուցեցինք, որ հավատարիմ ենք ՀԳՀԾ-ով ստանձնած մեր պարտավորություններին և չնայած դիմացի կողմը չի կատարել իր պարտավորությունների մի մասը և ԱՄՆ-ը դուրս է եկել ՀԳՀԾ-ից , սակայն մենք լիովին հավատարիմ են միջուկային գործարքին»:
Ռոհանին ասել է, որ Իրանը կարող է դուրս գալ ՀԳՀԾ-ից: Իրանի պետական բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ ՀԳՀԾ-ն համարյա ոչ մի առաջընթաց չի արձանագրել Իրանի ժողովրդի համար:
ՀԳՀԾ-ի ստորագրումից անցել է ավելի քան չորս, իսկ համաձայնագրից Միացյալ Նահանգների դուսր գալուց մոտ 19 ամիս: Այս ընթացքում, ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների համաձայն, Իրանը, հակառակ Արևմուտքի, կատարել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր բոլոր պարտավորությունները:
«Խորասան» օրաթերթ
Առանց ապացույցների ձերբակալություններն արգելված են
Հաշվի առնելով Դատական իշխանության ոլորտում առկա թերությունները, Իրանի դատական համակարգի նոր ղեկավարը հաշվի է առել կալանավորման գործընթացի թեթևացումը:
Իրանի դատական իշխանության ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռեիսին, դատավորների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ արգելվում է մարդկանց ձերբակալել ապացույցներ հավաքելու համար: Նա հավելել է, որ նախ պետք է հավաքել ապացույցներ, իսկ անհրաժեշտության դեպքում ձերբակալման հրաման արձակել:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
ԱՄՆ նախկին պաշտոնյա. Պենտագոնը դեմ էր ՀԳՀԾ-ից Թրամփի դուրս գալու որոշման
ԱՄՆ պաշտպանության նախարարության Մերձավոր Արևելքի հարցերով նախկին պաշտոնյա Մայքլ Մալրեվին հայտարարել է, որ Պենտագոնը դեմ էր ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու որոշմանը:
Մալրոյը «Ֆորին Պալիսի» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Պենտագոնը դեմ էր ՀԳՀԾ-ից դուրս գալու որոշմանը, քանի որ այն ոչ միայն լավ գործարք էր, այլև կարող էր կանխել Իրանի հասանելիությունը միջուկային զենքին:
ԵԱՏՄ երկրների քաղաքացիները կենսաթոշակ կստանան միության այլ անդամ-երկրում աշխատանքի համար
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները ստորագրել է Աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիր, որով Միության անդամ երկրների քաղաքացիները կենսաթոշակ կարող են ստանալ այլ անդամ երկրում աշխատանքի համար: «Փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելուց հետո Միության աշխատողները կենսաթոշակ կստանան ոչ միայն իրենց հայրենիքում, այլև ԵԱՏՄ այլ երկրներում աշխատանքի համար: Հանձնաժողովը Միության պետությունների հետ 2014թ-ից աշխատել է Համաձայնագրի նախագծի վրա»,- «Ռուսարմինֆո»-ին ասել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Յուրաքանչյուր պետություն կենսաթոշակ կվճարի ըստ իր օրենսդրության, արդեն սահմանվել են այն կենսաթոշակների տեսակները, որոնց վրա համաձայնագիրը կտարածվի: Նաև նշվում է, որ մինչ այժմ Միության անդամ երկրներում կենսաթոշակային համակարգերի տարբերությունների պատճառով աշխատանքային միգրանտների կենսաթոշակային իրավունքները ձևավորվում էին ոչ բոլոր երկրներում:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը այս տարվա հուլիսի 25-ին երկրի ռազմական գերատեսչությանը կարգադրել է սառեցնել Ուկրաինայի համար նախատեսված 391 մլն դոլար ռազմական օգնության տրամադրումը, այս մասին հայտնի է դարձել Սպիտակ տան կողմից գաղտնազերծված փաստաթղթերից: Ինչպես գրում է The Independent-ը, Պենտագոնն այս կարգադրությունն ստացել է Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցից 90 րոպե հետո:Կայքը հիշեցնում է, որ հուլիսի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը Զելենսկիին խնդրել էր հետաքննել տեղեկություններն առ այն, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020թ. նախագահական ընտրություններում Թրամփի գլխավոր մրցակից Ջո Բայդենն Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին խնդրել էր պաշտոնից հեռացնել գլխավոր դատախազին ու այդպսիով օգնել է հետաքննության շրջանակում ներգրավված իր որդուն՝ Հանթեր Բայդենին, ով այդ ժամանակ աշխատում էր ուկրաինական «Բուրիսմա հոլդինգ» ընկերությունում։ Սպիտակ տան գաղտնազերծած փաստաթղթերիում նշվում է, որ Զելենսկիից բացասական պատասխան ստանալուց հետո, Թրամփը Սպիտակ տան աշխատակիցներից մեկի միջոցով Պենտագոնին կարգադրել է սառեցնել Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը:
Կանադայում երկու տղամարդու են ձերբակալել՝ վարչապետ Թրյուդոյին և մահմեդականներին սպառնալու համար
Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է Քվեբեկ նահանգի երկու բնակչի՝ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և երկրի մահմեդական համայնքի հասցեին սպառնալիքներ տարածելու համար:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով տեղի СTV հեռուստաալիքին, ոստիկանության տվյալներով՝ տղամարդիկ, Թրյուդոյին և մուսուլմաններին սպանելու կոչեր էին տարածում սոցցանցում:
Նշվում է, որ ձերբակալվածներին կասկածում են Storm Alliance կանադական ծայրահեղ աջական կազմակերպության հետ առնչություն ունենալու մեջ:
Առաջիկայում նրանք կկանգնեն դատարանի առաջ, սակայն դատավարության մեկնարկի ամսաթվերի մասին ոչինչ հայտնի չէ:
Ավիահարվածներ Սիրիայում. 7 մարդ է զոհվել, 10-ից ավելին՝ վիրավորվել
Սիրիայի Իդլիբ նահանգի Սարաքիբ քաղաքում տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով 7 մարդ է զոհվել, 10-ից ավելին՝ վիրավորվել:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, քաղաքը գտնվում է ընդդիմադիր սիրիական խմբավորումների վերահսկողության տակ, իսկ ավիահարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կառավարական զորքերը երկու նոր գյուղ են գրավել Իդլիբի հարավում:
Նշվում է, որ հազարավոր խաղաղ բնակիչներ արդեն հեռացել են իրենց տներից: