Հայկական բանակը զինվում է նոր հիրթիռային համակարգով
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրվել են ժամանակակից ռուսական հրթիռային համակարգերով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. որ հայկական բանակն այս հրթիռային համակարգով զինելը հանդիսանում էր Երևանի այս տարվա գլխավոր ձեռքբերումներից մեկը:
Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր ընթացիկ տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին (2020) հայկական բանակը ռուսական «Սուխոյ -30» կործանիչ ինքնաթիռներով համալրելու մասին:
Հայկական բանակը սպառազինւթյուն է ձեռք բերում հիմնականում Ռուսաստանից:
Հայաստանն իր ԶՈՒ-երը նոր սարքավորումներով է համալրում այն պայմաններում, երբ Ադրբեջանի հետ այդ երկրի հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված: Բաքուն նույնպես իր հերթին, միլիոնավոր դոլարների սպառազինություն է գնում: Երկու երկրների միջև ընթանում է սպառազինկան մրցավազք:
Թե Հայաստանը և թե Ադրբեջանը, փորձում են ապահովել իրենց անվտանգությունը: Անվտանգություն, որը խաթարվել է կողմերի միջև տարիներ տևած հակամարտության արդյունքում: Այս տարիների ընթացքում, ԼՂ հակամարտության շրջանակներում, Հայաստանն ու Ադրբեջանը բարձրացրել են իրենց կանխարգելիչ ու զսպիչ կարողությունը:
Եվ կարելի է ասել, որ երկու երկրները հասել են ի մի փուլի, երբ միմյանց զսպելուց աառավել, փորձում են դառնալ հակամարտության հաղթողը: Սակայն դա կարող է հանգեցնել ռազմական դիմակայության: Իսկ դրա համար կարող է հիմք հանդիսանալ կողմերի միջև առկա սպառազինական մրցավազքը: Հայաստանն ու Ադրբեջանը վերջին տարիներին ձեռք են բերել սպառազինություն, որը նախատեսված է ոչ թե ինքնապաշտպանության ու զսպման, այլ՝ հարձակման համար: Պաշտպանվելու համար նախատեսված զինտեխնիկան կարող է կայունացնել իրավիճակը: Հակառակ դրան, հարձակողկան սպառազինությունը կարող է դառնալ կողմերի համար մտահոգության պատճառ և սրել անկայունությունը:
Պաշտպանվելու համար նախատեսված զենք ունեցող երկիրը վստահ է, որ հավանական հարձակման դեպքում, կկարողանա պահել իր դիրքերը: Սակայն եթե կողմերի հարձակողական կարողությունները բարձրանան, նրանք կսկսեն մտահոգվել այն մասին, թե երբ են ենթարկվելու հարձակման: Հարձակում, որից նրանք չեն կարողանալու ըստ արժանվույն պաշտպանվել և հենց այդ պատճառով փորձելու են իրենք առաջինը հարձակում իրականացնել:
Այս պայմաններում, անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կայունությունը պահպանելու և վիճելի տարածքներում լարվածությունը կանխելու նպատակով, իրենց կարողություններն ամրապնդեն փոխհամաձայնեցված ձևով: Բացի այդ, անհրաժեշտ է նաև ստեղծել մեխանիզմներ, որպեսզի տվյալ տարածաշրջանի բնակիչները կարողանան ինքնուրույն որոշումներ կայացնել: Քանի որ ԼՂ հակամարտության շարունակությունը, հակամարտությունը սպառնալիք կդառնա տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար: