Մամուլի տեսություն 25.12.2019
Դեկտեմբերի 25-ին կաթոլիկ աշարհը տունում է Հիսուս Քրսիտոսի Սուրբ Ծնունդը
Խորասան օրաթերթ
Շնչիր ով սիւտ, Քրիստոսը եկավ
Հիսուս Քրսիոտսի Սուրբ Ծնունդն ամենափառահեղ իրադարձություններից է: Մի իրադարձություն, որում կարելի է տեսնել Աստծու ողորմությւնը և մեծությունը: Այս մեծ մարգարեի մասին խոսվում է նաև Ղուրանի Մարիամ սուրահում:
Մարդոմսալարի օրաթերթ
Արդարադատության ծաղր Սաուդյան Արաբիայի դատարանում
Սաուդյան Արաբիան ծիծաղելի «արդարություն» է ցուցաբերել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խոշողջիի սպանության կապակցությամբ: Երկուշաբթի օրը կայացած դռնփակ նիստից հետո, դատավորը հայտարարեց, որ Խաշողջիի սպանության 5 մեղադրյլաներ դատապարտվել են մահապատժի, ևս երեքը՝ ազատազրկման: Խաշողջին սպանվեց 2018թ հոկտեմբերի 2-ին՝ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն մուտք գործելուց հետո: Մեղադրյալներից ոչ մեկի անունը չի հրապարակվել:
Հատկանշական է, որ գործողությունը ղեկավարող երկու անձինք՝ Սաուդյան Արաբիայի հետախուզական գործակալության ղեկավարի նախկին տեղակալ Ահմադ ալ-Ասիրին և թագաժառանգի օգնական Սաուդ ալ-Քահթանին, արդարացվեցին: Հավանական է, որ նրանց արդարացման թույլտվությունը տվել է սաուդյան թագաժառանգն ով ըստ ԱՄՆ-ի հետախուզական վարչության տվյալների, հանդիսանում է սպանության գլխավոր հեղինակը:
Իսլամական Հանրապետություն օրաթերթ
The National Interest. Աֆղանստանի պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակն անհնար է
The National Interest պարբերականը գրել է, որ ամերիկացի պաշտոնյաները խեղաթոյուրում են Աֆղանստանի պատերազմի իրականությունը, անհնարին դարձնելով այդ պատերազմում Վաշինգտոնի հաղթանակը:
Արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Դենիել Դեյվիսը պարբերականում հրապարակված հոդվածում, հղում անելով The Washington Post-ի հրապարակմանը, գրել է. «Մի շարք բացահայտված փաստաթղթեր վկայում են, որ ԱՄՆ-ի բոլոր կառավարություններն ամերիկացիներին սուտ տեղեկություններ են հաղորդել Աֆղանստանի պատերազմի մասին՝ իրենց որոշումներն արդարացնելու նպատակով»:
Ջավան օրաթերթ
Եվրոպացիներին զարմացրել են լաբորատուր սարքավորումների արտադրության ոլորոտում Իրանի ձեռքբերումները
Լաբորատոր և բուժական սարքավորումների արտադրության ոլորտի իրանցի փորձագետներն ամենամյա ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել են իրենց հնարավորությունները:
Ցուցահանդեսը հնարավորություն է տվել ծանոթանալ այլ ոլորտում Իրանի ձեռքբերումներին և ներգրավել արտասահմանյան ընկերություններին, որոնք ցանկություն ունեն համագործակցել իրանական ընկերությունների հետ:
Առևտրային ոլորտին վերաբերող հոդվածներ հրապարակող պարբերականի հաղորդման համաձայն, վերջին երեք տարիների ընթացքում, առնվազն 25 իրանական ընկերությունների հաջողվել է իրենց արտադրած լաբորատոր սարքավորումներն արտահանել Հունաստան, Խորվաթիա, Չինաստան, Հարավային Կորեա, Պորտուգալիա, Մալայզիա, Ուկրաինա և Արևմտյան Ասիա:
Էբթեքար օրաթերթ
Լիբիա, դրախտ սուդանի վարձկանների համար
Օտարեկրյա վարձկանների համար Լիբիայում տիրող իրավիճակը, մեծացրել է Հույսիային Աֆրիկայում անապահովության տարածման վտանգը:
Ներկայուսմ Լիբիան մի երկիր է, որը Մուամար Քադաֆիի տապալումից հետո այլևս նման չէ նախկին երկրին: Ճիշտ Սումալիի նման, որտեղ ազգային իշխանության բացակայությունը հանգեցրել է անկարգությունների և բարձրացրել քաղաքացիական ապստամբության ալիք:
armenpress.am
Զուրաբիշվիլին դեռ չի որոշել մասնակցել Հաղթանակի օրվա առթիվ Մոսկվայում կայանալիք հանդիսություններին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առայժմ չի որոշել մասնակցել Հաղթանակի օրվա առթիվ Մոսկվայում կայանալիք հանդիսություններին եւ մտադիր Է այդ հարցը 2020 թվականին Ուկրաինա պաշտոնական այցի ընթացքում քննարկել իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Անկասկած, այդ, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հարցեր են մեր միջեւ քննարկվելու Ուկրաինայում: Այժմ ես չեմ կարող ուղղակիորեն պատասխանել այդ հարցին»,- ասել Է Զուրաբիշվիլին Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքում տված հարցազրույցում: Նրան հարցրել Էին, թե հանրապետության ղեկավարության ներկայացուցիչները պետք Է արդյոք ժամանեն Ռուսաստան՝ 2020 թվականին Հաղթանակի 75-ամյակին նվիրված հանդիսություններին:Ինչպես հիշեցնում Է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 19-ին հայտարարել Է, որ ԱՊՀ-ի երկրների այն ներկայացուցիչները, որոնք չեն ժամանի ՌԴ՝ Հաղթանակի օրվա հանդիսություններին, սխալ թույլ կտան եւ դրանով ցույց կտան, որ չեն հարգում պատերազմի վետերաններին:
armenpress.am
Իսպանիայի թագավորը խոստովանել Է, որ Կատալոնիան մտահոգության տեղիք Է տալիս
Իսպանիայի թագավորը քաղաքացիներին հղած Սուրբծննդյան ուղերձում խոստովանել Է, որ Կատալոնիան լուրջ մտահոգության տեղիք Է տալիս, նա կոչել Է միասնության եւ Սահմանադրության հարգման, որը պաշտպանում Է տարածքային ամբողջականությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Թվարկվելով այն խնդիրները, որոնք ամենից շատ են մտահոգում երկրի քաղաքացիներին, պետության գլխավորը նշել Է «շատ քաղաքացիների վստահության կորուստն իշխանության ինստիտուտների նկատմամբ» եւ Կատալոնիան:Խոսելով իսպանացիների նվաճումների մասին դիկտատուրայի ավարտի ժամանակներից անցած 40 տարում, Ֆելիպե VI-ն ընդգծել Է «ձգտումը հաշտության… երկխոսության եւ տարբեր գաղափարախոսությունների հարգման», որը «քանդել Է» անցյալում «անհանդուրժողության, վիրավորանքի եւ անըմբռնողության պատերը»:Իր ուղերձը պետության ղեկավարն ավարտել Է՝ շնորհավորելով Սուրբ Ծնունդը բասկերեն, կատալոներեն եւ գալիսերեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
ՀԾԿՀ նախագահ. 2020-ին էլէներգիայի թանկացում չի լինի
թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի գործող սակագների մակարդակին կպահպանվի սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը:
Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, հաղորդում է Aysor.am-ը։
«2020 թվականի հունվարից արդեն սկսում է ԱԷԿ-ում ներգրավված վարկի մայր գումարի մարումը, դա այն վարկն է, որի ներգրավումով մենք երկարացնում ենք ատոմային էլեկտրակայանի ծառայության ժամկետը», - ասել է Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով՝ խնայողությունների, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, տարածքային կառավարման նախարարության և կառավարության հետ ունեցած քննարկումների արդյունքում կարողացել են ատոկամակայանի աշխատանքի այնպիսի ռեժիմներ կազմակերպել 2020 թվականի համար, որ սակագնի բարձրացման խնդիր չդրվի:
panarmenian.net
Վատիկանը մտադիր է իր Օլիմպիական կոմիտեն ձևավորել
Վատիկանը մտադիր է իր ազգային Օլիմպիական կոմիտեն ձևավորել: Դա կարող է տեղի ունենալ միջնաժամկետ հեռանկարում, այն բանից հետո, երբ գաճաճ պետությունում կլինի 5 մարզաձև, որոնք ճանաչված են միջազգային ֆեդերացիաների կողմից: Այդ մասին հայտնել է Հռոմի պապի մշակույթի գծով ներկայացուցիչը:
Նա հատուկ շեշտել է գերազանց հարաբերությունները Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ և «իրատեսական» համարել Վատիկանի ներկայության հնարավորությունը 2024-ի ամառային Օլիմպիական խաղերի բացմանը Փարիզում, գրում է Deutsche Welle-ն Inside The Games-ի վրա հղումով:
Վատիկանի թեթև ատլետիկայի ֆեդերացիան կազմավորվել է 2019-ի հունվարին:
Ըստ Վատիկանի ներկայացուցչի, «պրոֆեսիոնալ սպորտը հսկայական շուկա է» դարձել և դա հարկավոր է նկատի ունենալ: