Մամուլի տեսություն 27.12.2019
Սիոնիստական ռեժիմը միջազգային քրեական դատարանի կողմից պատասխանատվության կենթարկվի՝ պատերազմական հանցագործություններ իրականացնելու պաճառով:
Համշահրի օրաթերթ
Իսրայելը մեղադրվում է պատերազմական հանցագործությունների մեջ
Միջազգային քրեական դատարանը հայտարարել է, որ գրավյալ տարածքներում իրականացված նախաքննության արդյունքների համաձայն, այն, ինչ տեղի է ունեցել Արևմտյան ափին, Արևելյան Երուսաղեմում և Գազայում, եղել է պատերազմական հանցագործություն:
Տիկին Բենսուդան իր զեկույցում շեշտել է, որ նախաքննությունը տևել է հինգ տարի և եղել է «անկախ, օբյեկտիվ և անաչառ»: Նա հավելել է, որ ներկայումս միջազգային քրեական դատարանը պետք է որոշում կայացնի՝ հետագա քննություններ և լսումներ անցկացնելու վերաբերյալ:
Էթեմադ օրաթերթ
2024-ը կլինի Պուտինի իշխանության վերջին տարին
Նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանափակելու մասին Վլադիմիր Պուտինի դիտողությունները կասկածներ են հարուցել 2024 թվականին Կրեմլից նրա հեռանալու մասին:
Վերջերս կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով Սահմանադրության բարեփոխման համաձայն նախագահի լիազորությունները երկու շրջան սահմանելու մասին հարցին, Պուտինը հայտարարել է. «Այն ինչ մենք կարող ենք անել, «անընդմեջ» բառը կրճատելն է»: Այս փոփոխության դեպքում, 2024թ Պուտինի նախագահության երկրորդ շրջանի ավարտից հետո, Պուտինն այլևս չի կարող առաջադրել իր թեկնածությունը:
Փորձագետների կարծիքով, դեռևս վաղ է կանխատեսել, թե Պուտինն ինչ որոշում կկայացնի 2024թ, երբ նրա նախագահության շրջանն ավարտվի:
Այլ կանխատեսումների համաձայն, հնարավոր է որ նա հեռանա մեծ քաղաքականությունից:
Իրան օրաթերթ
ԱբուՂարիբ բանտը վերաբացվում է
Իրաքի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Աբու Ղարիբ բանտը, վերակառուցվելուց և ընդլայնվելուց հետո, կվերաբացվի:
Իրաքի վերականգնողական կենտրոնը ջանքեր է գործադրում՝ հնարավորինս շուտ Բաղդադի կենտրոնական բանտը բացելու ուղղությամբ:
Բանտը տեղակայված է Բաղդադից 32 կմ հեռավորության վրա: Անմերիկյան զորուժի Իրաք մուտք գործելուց հետո, այն գտնվում էր կոալիցիոն ուժերի վերահսկողության տակ և հայտնի էր նրանով, որ այնտեղ բանտարկյալների նկատմամբ շատ դաժան վերաբերմունք էր ցուցաբերվում: 2008-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, Իրաքի արդարադատության նախարարությունը փակեց բանտը :
Ջամե ջամ օրաթերթ
Հղիության ընթացքում հակադեպրեսանտների օգտագործումը բացասաբար է ազդում երեխայի ուղեղի վրա
Վերջերս անցկացված հետազոտության տվյալների համաձայն, հղիության ընթացքում, հատկապես պտղի ձևավորման առաջին շաբաթներին հակադեպրեսանտների օգտագործումը փոփոխություններ է առաջացնում երեխայի զգայարաններում, որոնք մնում են մինչև հասուն տարիք:
Ավելի վաղ իրականացված հետազոտությունները ցույց էին տվել, որ հակադեպրեսանտները ազդում են պտղի ուղեղի կառուցվածքի և նրա վարքագծի վրա:
armenpress.am
ՀՀ-ն 2019-ին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներով կլինի աշխարհի 15 առաջատարների թվում. վարչապետ
Հայաստանը 2019 թվականին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներով կլինի աշխարհի առաջատար 15 պետությունների թվում: Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գործարարների պատվին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը:
«Այսօրվա Ամանորյա մեր հանդիպումը ես ուզում եմ սկսել եթե կարելի է այսպես ասել ընդդիմադիր հարձակումից: Իսկ ի՞նչ եղավ կամ եղա՞վ արդյոք տնտեսական հեղափոխությունը, որի մասին ես խոսում էի այս տարվա մեկնարկին: 11 ամիսների արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ և մենք ամենապահպանողական սցենարով 7 տոկոսից ավելի տնտեսական աճ կունենանք:
Սա թիվ մեկ ցուցանիշն է մեր տարածաշրջանում, ընդ որում տարածաշրջան ասելով նկատի ունեմ ոչ միայն Հարավային Կովկասը, այլև ավելի լայն տարածաշրջանը: Սա թիվ մեկ ցուցանիշն է Եվրասիական տնտեսական միությունում ակնհայտ առավելությամբ և սա թիվ մեկ ցուցանիշն է ԱՊՀ-ում: Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներով մենք առաջինն էինք Եվրոպայում տնտեսական աճի ցուցանիշներով, մեծ հավանականությամբ մենք եթե ոչ առաջինը, ապա առաջիններից մեկը կլինենք Եվրոպայում և վստահաբար, եթե ոչ առաջին տասնյակի, ապա առաջին 15 երկրների մեջ կլինենք աշխարհի մակարդակով 2019 թվականին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ամենն ասում է՝ գործարարներին շնորհակալություն հայտնելու՝ այս արդյունքներն արձանագրելու համար, որովհետև նրա խոսքով, սովորաբար տնտեսական աճի լավ ցուցանիշներով պարծենում են կառավարությունները, բայց ճշմարտությունը մեկն է, որ այդ ցուցանիշները ստեղծում են, կերտում են գործարար համայնքի ներկայացուցիչները: «Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ մեր երկրի համար այսպիսի բարձր նշաձող սահմանելու համար և ուզում եմ հույս հայտնել, որ այս տարի ձեր արձանագրած հաջողությունները 2020 թվականին ավելի կոգևորեն և նոր ցուցանիշների կբարձրացնեն մեր երկիրը, մեր երկրի տնտեսությունը»,- նշեց կառավարության ղեկավարը:
armenpress.am
«Թուրքական հոսքով» գազի մատակարարումները կսկսվեն մի քանի օրից. Միլլեր
«Թուրքական հոսք» նոր արտահանական խողովակաշարով ռուսական գազի մատակարարումները կսկսվեն արդեն մի քանի օրից: Այդ մասին հայտնել Է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ ելույթ ունենալով նախամանորյա սելեկտորային խորհրդակցությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Թուրքական հոսքի» հանդիսավոր բացման արարողությունը, ինչպես սպասվում Է, տեղի կունենա հունվարի 8-ին Ստամբուլում՝ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ:
«Մի քանի օր հետո մենք ձեզ հետ կսկսենք գազի մատակարարումները «Թուրքական հոսք» ծովային գազատարով եւ առջեւում ունենք «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության ավարտումը»,-ասել Է Միլլերը, որի խոսքը մեջբերում Է ընկերության մամուլի ծառայությունը: «Նոր ծովային մայրուղիները կմեծացնեն եվրոպական տարածաշրջանի Էներգետիկական անվտանգությունը: Եվ Եվրոպային կօգնեն իրագործելու բնապահպանական նպատակները»,-հավելել Է նա: «Թուրքական հոսքը» բաղկացած Է երկու ուղեգծից՝ յուրաքանչյուրը ծովային հատվածում 15,75-ական միլիարդ խորանարդ մետր հզորությամբ:
Առաջինը նախատեսված Է Թուրքիայի սպառողներին մատակարարելու համար, երկրորդը՝ Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
ՀՀ-ում 2020-ին ՀԱՊԿ-ի շրջանակում զորավարժություն կանցկացվի
2020 թվականի հոկտեմբերին ՀՀ-ում կանցկացվեն զորավարժություններ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, հաղոդրում է Aysor.am-ը:
«Այս տարի ՀԱՊԿ-ի շրջանակներում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության հանձնաժողովների կոորդիանացիոն խորհրդաժողովը, որտեղ պայմանավորածություն է ձեռք բերվել, որ մյուս տարի հոկտեմբերին այդ խորհրդաժողովը կանցկացվի Հայաստանում և դրան զուգահեռ ՀՀ-ում կանցկացվեն զորավարժություններ ՀԱՊԿ-ի շրջանակներում», - ասել է Քոչարյանը:
panarmenian.net
Դեսպան. Ռուսական ռազմաբազայի ենթակառուցվածքները կզարգացվեն
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, որ ծրագրվում է առաջիկա տարիներին զարգացնել ռուսական 102-րդ ռազմաբազայի ենթակառուցվածքները,:
«Այս տարի քայլեր են ձեռնարկվել, որպեսզի ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական պատրաստվածության մակարդակը բարձրացվի: Այստեղ լուրջ արդյունքների ենք հասել: Կան ծրագրեր՝ երկու անգամ ավելացնել ռազմաբազայի մարտական պոտենցիալը: Ծրագրվում է նաև առաջիկա տարիներին զարգացնել ռազմաբազայի ենթակառուցվածքները, այդ թվում՝ նաև սոցիալական», - նշել է դեսպանը, հայտնում է Aysor.am-ը:
Կոպիրկինի խոսքով՝ ռազմաբազայի ենթակառուցվածքների զարգացման արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, որոնցում ներգրավված կլինեն նաև հայ կապալառուներ:
«Ուզում եմ ընդգծել, որ համապատասխան աշխատանքներ կիրականացնեն նաև հայ կապալառուները, ինչը նոր աշախատատեղ, նոր ֆինանսական միջոցների առկայություն է ենթադրում», - նշել է Կոպիրկինը՝ ընդգծելով, որ այսպիսով՝ ռուսական ռազմաբազան ոչ միայն կնպաստի երկկողմանի ռազմատեխնիկական համագործակցությանն, այլ իրական ազդեցություն կունենա սոցիալական ոլորտի վրա:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է նաև, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ կարևորագույն և հուսալի գործընկերը:
Կոպիրկինը նաև ընդգծել է, որ ՌԴ-ն բարձր է գնահատում ՀՀ նախագահության տարին ԵՏՄ-ում: «Մենք բարձր ենք գնահատում նաև այն փոխհարաբերությունները, որոնք մեր երկրները իրականացնում են միջազգային կառույցներում», - ասել է դեսպանը՝ նկատելով, որ նման կառույցներում ՌԴ-ի համար կարևոր հարցերի քվեարկությունների արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ կարևորագույն գործընկերը, որի վրա միշտ կարելի է հույս դնել դժվար պահերին: