Պոմպեոն փորձում է արդարացնել ԿՀՎ-ի ոճրագործությունները
2001 սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, ԱՄՆ-ը ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով գրոհել է Աֆղանստանի վրա: Այնուհետև ԿՀՎ-ն մեծ թվով մարդկանց ահաբեկչական գործողություններում մեղադրելով, խոշտանգել է աշխարհի տարբեր շրջանների գաղտնի բանտերում:
Այդ մասին մի ֆիլմ է պատրաստվել, որին հակադարձել է Մայք Պոմպեոն, ով անցյալում ԿՀՎ-ի տնօրենն է եղել: Սքոթ Բերնզի «Զեկույց» ֆիլմը պատմում է 2001թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, ԿՀՎ գործակալների կողմից խոշտանգումների կիրառման վերաբերյալ Սենատի հետախուզության կոմիտեի հետաքննությունների մասին: Շաբաթ երեկոյան, Պոմպեոն հակադարձել է այդ ֆիլմին, որտեղ պատկերված է ԿՀՎ-ի քննիչների կողմից իրականացվող խոշտանգումը:
Պոմպեոն այդ ֆիլմը տեսնելուց հետո, թուիթերում գրել է.«Վատ մարդիկ մեր հետախույզները չեն: Վատ մարդիկ ահաբեկիչներն են: ԿՀՎ-ում նախկին աշխատակիցներիս և բոլոր հայրենասերներին, որոնք սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, երաշխավորել են մեր անվտանգությունը, ասում են, որ ԱՄՆ-ը և անձամբ ես աջակցում ու պաշտպանում ենք ձեզ»:
2001թ. 11-սեպտեմբերյան դեպքերից հետո, ԿՀՎ-ի գործակալները ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը պաշտպանելու պատրվակով բազում խոշտանգումներ է իրականացրել և ոտնահարել է մարդու իրավունքները:
Այս բոլորն այն դեպքում, երբ խոշտանգում իրականացնելով, ԱՄՆ-ը ոչ միայն ոտնահարում է մարդու իրավունքները, այլև ներքին ու միջազգային մասշտաբով բռնություն է տարածում: Պոմպեոն 2017թ.Դոնալդ Թրամփի իշխանության հասնելուց հետո, ԿՀՎ-ի տնօրեն է նշանակվում և մինչև 2018թ. մնում է այդ պաշտոնում: Նա արդարացնում է ԿՀՎ-ի գործակալների անմարդկային քայլերը և նրանց «հետախուզական մարտիկներ» է կոչել: Պոմպեոն պետքարտուղար նշանակվելուց հետո, նրան փոխարինել է Ջինա Հոսփելը, ով մեղադրվում է խոշտանգումներ իրականացնելու և դրանց մասին փաստաթղթերը վերացնելու մեջ: Հոսփելը 2002թ. Թաիլանդում ղեկավարել է ԿՀՎ-ի կալանավայրերից մեկը, որտեղ խոշտանգումներ էին իրականացվում: Իսկ 2007թ. պարզվել է, որ Թաիլանդի գաղտնի կալանավայրում Ալ-Ղաիդայի երկու անդամների խոշտանգումը նկարահանվել է , սակայն այդ ֆիլմերը վերացվել են: Հոսփելը նույնպես դերակատար է եղել այդ ֆիլմերի վերացման գործում: Հոսփելը Սենատում հայտարարել է, որ այդ ֆիլմերը վերացնելով նա մտադիր էր գաղտնի պահել ԿՀՎ-ի որոշ գործակալների ինքնությունը, որոնք պատկերված էին այդ ֆիլմերում: Իրականում ԿՀՎ-ի գործող տնօրենը ինքը խոշտանգողներից է եղել և զարմանալի չէ,որ Պոմպեոն ձգտում է արդարացնել ԿՀՎ-ում իր նախկին գործակցների ոճրագործությունները: