WikiLeaks.«Սիրիայի Դումայի շրջանի դեմ քիմիական հարձակումը կեղծ էր»
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115026-wikileaks._Սիրիայի_Դումայի_շրջանի_դեմ_քիմիական_հարձակումը_կեղծ_էր
WikiLeaks կայքը ուրբաթ երեկոյան, քիմիական զենքերի օգտագործումն արգելող կազմակերպության փաստաթղթեր է հրապարակել, որոնք վկայում են այն մասին, որ Ռիֆ-Դամասկոսի Դումային շրջանում 2018թ. ապրիլին քիմիական հարձակում տեղի չի ունեցել:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 28, 2019 14:08 Asia/Tehran
  • WikiLeaks.«Սիրիայի Դումայի շրջանի դեմ քիմիական հարձակումը կեղծ էր»

WikiLeaks կայքը ուրբաթ երեկոյան, քիմիական զենքերի օգտագործումն արգելող կազմակերպության փաստաթղթեր է հրապարակել, որոնք վկայում են այն մասին, որ Ռիֆ-Դամասկոսի Դումային շրջանում 2018թ. ապրիլին քիմիական հարձակում տեղի չի ունեցել:

WikiLeaks կայքը փաստեր է տարածել, որոնք վկայում են, որ 2018 թ. ապրիլին, արաբական-արևմտյան շարժման հավակնած Սիրիայի Դումայի շրջանի դեմ քիմիական հարձակումը կեղծ էր:

Դամասկոսի արվարձանում գտնվող Դումայի շրջանում Սիրիայի բանակի կողմից քիմիական հարձակում տեղի ունենալու մեղադրանքը առաջ քաշելուց մեկ շաբաթ անց, ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Բրիտանիան 2018թ. ապրիլի 14-ին, ավելի քան 100 հրթիռներով ռմբակոծել են Սիրիայի բանակի ու կառավարության դիրքերը, ոչ-զինվորական շրջանները և ռազմական ու տնտեսական հիմնաշենային կառույցները:

Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցները և հարակից լրատվամիջոցները պնդում են, որ քիմիական հարձակումը իրականացրել է Սիրիայի կառավարությունը: Սիրիայի կառավարության դեմ նման պնդումի արծարծման ամենակարևոր պատճառըՍիրիայի  բանակի և նրա դաշնակիցների դաշտային հաջողություններն էին, Դամասկոսի արևելյան Ղութայի տարածքում ևայդ տարածքը  ահաբեկչական խմբավորումներից մաքրելու ուղղությամբ ձեռքբերումները:

Այս պնդումի նպատակ  է խափանել Սիրիայի բանակի գործողությունը և օժանդակել ահաբեկչական խմբավորումներին: Այս պնդման երկրորդ պատճառը Սիրիայի կառավարության վրա ճնշում գործադրելն է ռազմական ճանապարհով և երկրի դեմ դատական հետապնդում իրականացնելն է:

Սիրիայի համակարգի կողմից  քիմիական հարձակման  կեղծ գործը ներկայացվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Իսկ Սիրիայի կառավարությունը փորձեց պաշտպանվել միջազգային ճնշումներից: Հետևաբար այս բնդումը առիթ ստեղծեց ահաբեկչական խմբերի վերակենդանացման համար: Սիրիայի կառավարությունը հերքել է  իր դեմ ուղված այդ պնդումը:

Այժմ WikiLeaks կայքը փաստեր է տարածել, որոնք վկայում  են այն մասին, որ Դումա գործուղված փաստահավաք խմբի փորձագետները հստակորեն մերժել են քիմիական հարձակումը Դումայի տարածքում: Բայց կազմակերպության  բարձրաստիճան պաշտոնյաները հրամայել են, որ  Դումա գործուղված փաստահավաք խմբի փորձագետների  զեկույցի մի մասը հանվի:

WikiLeaks- ի այս բացահայտումը պարունակում է երկու կարևոր կետ: Նախ այն, որ այս փաստաթղթերը ապացուցում են, որ ստելը  և խաբեությունը շարունակում են մնալ ընդդիմության դեմ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կարևոր մարտավարություններից մեկը: Այս մարտավարությունը ձեռնտու է նաև համաշխարհային լրատվամիջոցներին, ինչպես նաև նրա ավանդական դաշնակիցներին:

Երկրորդ, Սիրիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շահերը կայանում են ահաբեկչական խմբավորումների պահպանման, անկայունության և բախման շարունակման մեջ, ինչպես նաև մրցակիցների, մասնավորապես Ռուսաստանին և Իրանին հարվածելու համար: Փաստորեն Սիրիան դարձել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների  մրցակիցների հետ պրոքսի պատերազմի դաշտ: Այս պատերազմում երբ ռազմական և քաղաքական ուժերը ձախողվում են, սուտին ու մեղադրանքներն են ասպարեզ գալիս և Դումայում քիմիական հարձակման մասին պնդումները բարձրացվել են նաև  այդ ուղղությամբ: