WikiLeaks.«Սիրիայի Դումայի շրջանի դեմ քիմիական հարձակումը կեղծ էր»
WikiLeaks կայքը ուրբաթ երեկոյան, քիմիական զենքերի օգտագործումն արգելող կազմակերպության փաստաթղթեր է հրապարակել, որոնք վկայում են այն մասին, որ Ռիֆ-Դամասկոսի Դումային շրջանում 2018թ. ապրիլին քիմիական հարձակում տեղի չի ունեցել:
WikiLeaks կայքը փաստեր է տարածել, որոնք վկայում են, որ 2018 թ. ապրիլին, արաբական-արևմտյան շարժման հավակնած Սիրիայի Դումայի շրջանի դեմ քիմիական հարձակումը կեղծ էր:
Դամասկոսի արվարձանում գտնվող Դումայի շրջանում Սիրիայի բանակի կողմից քիմիական հարձակում տեղի ունենալու մեղադրանքը առաջ քաշելուց մեկ շաբաթ անց, ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Բրիտանիան 2018թ. ապրիլի 14-ին, ավելի քան 100 հրթիռներով ռմբակոծել են Սիրիայի բանակի ու կառավարության դիրքերը, ոչ-զինվորական շրջանները և ռազմական ու տնտեսական հիմնաշենային կառույցները:
Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցները և հարակից լրատվամիջոցները պնդում են, որ քիմիական հարձակումը իրականացրել է Սիրիայի կառավարությունը: Սիրիայի կառավարության դեմ նման պնդումի արծարծման ամենակարևոր պատճառըՍիրիայի բանակի և նրա դաշնակիցների դաշտային հաջողություններն էին, Դամասկոսի արևելյան Ղութայի տարածքում ևայդ տարածքը ահաբեկչական խմբավորումներից մաքրելու ուղղությամբ ձեռքբերումները:
Այս պնդումի նպատակ է խափանել Սիրիայի բանակի գործողությունը և օժանդակել ահաբեկչական խմբավորումներին: Այս պնդման երկրորդ պատճառը Սիրիայի կառավարության վրա ճնշում գործադրելն է ռազմական ճանապարհով և երկրի դեմ դատական հետապնդում իրականացնելն է:
Սիրիայի համակարգի կողմից քիմիական հարձակման կեղծ գործը ներկայացվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Իսկ Սիրիայի կառավարությունը փորձեց պաշտպանվել միջազգային ճնշումներից: Հետևաբար այս բնդումը առիթ ստեղծեց ահաբեկչական խմբերի վերակենդանացման համար: Սիրիայի կառավարությունը հերքել է իր դեմ ուղված այդ պնդումը:
Այժմ WikiLeaks կայքը փաստեր է տարածել, որոնք վկայում են այն մասին, որ Դումա գործուղված փաստահավաք խմբի փորձագետները հստակորեն մերժել են քիմիական հարձակումը Դումայի տարածքում: Բայց կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաները հրամայել են, որ Դումա գործուղված փաստահավաք խմբի փորձագետների զեկույցի մի մասը հանվի:
WikiLeaks- ի այս բացահայտումը պարունակում է երկու կարևոր կետ: Նախ այն, որ այս փաստաթղթերը ապացուցում են, որ ստելը և խաբեությունը շարունակում են մնալ ընդդիմության դեմ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կարևոր մարտավարություններից մեկը: Այս մարտավարությունը ձեռնտու է նաև համաշխարհային լրատվամիջոցներին, ինչպես նաև նրա ավանդական դաշնակիցներին:
Երկրորդ, Սիրիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շահերը կայանում են ահաբեկչական խմբավորումների պահպանման, անկայունության և բախման շարունակման մեջ, ինչպես նաև մրցակիցների, մասնավորապես Ռուսաստանին և Իրանին հարվածելու համար: Փաստորեն Սիրիան դարձել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մրցակիցների հետ պրոքսի պատերազմի դաշտ: Այս պատերազմում երբ ռազմական և քաղաքական ուժերը ձախողվում են, սուտին ու մեղադրանքներն են ասպարեզ գալիս և Դումայում քիմիական հարձակման մասին պնդումները բարձրացվել են նաև այդ ուղղությամբ: