Ծովային անվտանգությունը համաշխարհային տնտեսության կայունության երաշխիքն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115050-Ծովային_անվտանգությունը_համաշխարհային_տնտեսության_կայունության_երաշխիքն_է
Իրանի բանակի ռազմածովային ուժերի գործողությունների գծով տեղակալը հայտարարել է. «Հնդկական օվկիանոսի, հատկապես «Ոսկե եռյակի»՝ Հորմուզի, Մալագայի և Բաբ ալ-Մանդեբի նեղուցի անվտանգությունը համաշխարհային տնտեսության կայունության երաշխիքն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2019 08:25 Asia/Tehran
  • Ծովային անվտանգությունը համաշխարհային տնտեսության կայունության երաշխիքն է

Իրանի բանակի ռազմածովային ուժերի գործողությունների գծով տեղակալը հայտարարել է. «Հնդկական օվկիանոսի, հատկապես «Ոսկե եռյակի»՝ Հորմուզի, Մալագայի և Բաբ ալ-Մանդեբի նեղուցի անվտանգությունը համաշխարհային տնտեսության կայունության երաշխիքն է»:

Շաբաթ օրը, Իրան-Ռուսաստան-Չինաստան ծովային համատեղ զորավարժության վերաբերյալ նիստում,  ծովակալ Ղոլամռեզա Թահանին ասել է.«Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջանն աշխարհի կարևորագույն ջրային տարածքներից է համարվում և կարևոր դեր ունի միջազգային առևտրում»:

Աշխարհի ռազմավարական ծովային շրջանները, հաշվի առնելով դրանց զարգացումև ու  անվտանգությունը, անբաժան կապ ունեն առափնյա երկրների և համաշխարհային տնտեսության հետ:

Պարսից ծոցը, Օման ծովը և Հնդկական օվկիանոսի հարակից ջրերը նույնպես ռազմավարական ծովային գոտիներ են: Այս տարածքներն առանձնահատուկ նշանակություն ունեն ծովային անվտանգության, թրաֆիքինգի և ծովահենության դեմ պայքարի, ձկնորսության, ծովային աղտոտման կանխարգելման, ինչպես նաև տեխնիկական և մասնագիտական համագործակցության առումով:

Այս համատեքստում, Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա տարածքներում ծովային անվտանգության ապահովումը կարևոր է երկու տեսանկյունից:

Նախ՝ Պարսից ծոցում, Օմանի ծովում և Հորմուզի նեղուցում ծովային անվտանգության ապահովումը և երաշխավորումը Իրանի անվտանգության մաս է կազմում:

Երկրորդ հերթին, Ծովային անվտանգությունը նաև տարածաշրջանում հավաքական անվտանգության ապահովումն է: Ինչպես նշել է ծովակալ Թահանին,  Օմանի ծովի և Հնդկական օվկիանոսի տարածքից անցնում են տարբեր երկրներին պատկանող մեծ թվով նավեր, հետևաբար ծովային անվտանգության ապահովումը շատ կարևոր է:

Շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում, նշելով, որ շատ կազմակերպություններ Իրանի Իսլամական Հանրապետությունից խնդրել են ապահովել Ադենի ծոցի անվտանգությունը, Իրանի բանակի ուժերի գործողությունների գծով տեղակալ, ԶՈՒ գործողությունների գծով տեղակալ ծովակալ Հաբիբուլլահ Սարյարին ասել է.«Ողջ աշխարհը ցանկանում է ծանոթանալ ծովահենների դեմ պայքարում մեր քաղաքականությանն ու ռազմավարությանը»: Իրանը ճանապարհ ունի դեպի Հնդկական օվկիանոս և նավթատար նավերը ևս այս տարածքից են անցնում»: 

ԻԻՀ-ը կարևորում է տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության ձգտող երկրների մասնակցությամբ հավաքական անվտանգության ապահովոմը: «Ծովային անվտանգության գոտի» նշանաբանով Իրան-Չինաստան-Ռուսաստան համատեղ ռազմածովային զորավարժության պատգամն է՝ «Խաղաղություն, բարեկամություն ու անվտանգություն տարածաշրջանում»:

ԻԻՀ կարևորում է միջազգային իրավունքների շրջանակում միջազգային ջրային տարածքներում ազատ առևտրի և ծովագնացության անվտանգության ապահովումը: Այդ շրջանակում, Ոսկե եռյակի միջև գտնվող Հնդկական օվկիանոսն աշխարհի ամենառազմավարական տարածքներից է համարվում: Տարածաշրջանի կայուն անվտանգությունը պահանջում է միջտարածաշրջանային կարողությունների օգտագործում և այլ երկրների հետ ծովային փորձի փոխանակում:

Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջանում և Օմանի ծովում, Իրան-Չինաստան-Ռուսաստան համատեղ ռազմածովային քառօրյա զորավարժությունը տեղի է ունենում միջազգային առևտրի անվտանգության ապահովման ուղղությամբ փորձերը մեծացնելու և ամրապնդելու նպատակով: