Մամուլի տեսություն 29-12-2019
Փորձագետները կարծում են, որ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի «ծովային անվտանգության գոտի» համատեղ ռազմածովային զորավարժությունները չեզոքացրել են Իրանին մեկուսացնելու ծրագիրը:
«Համդելի» օրաթերթ
Շարունակվում է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային զորավարժությունը
Ծովային անվտանգության գոտու զորավարժությունը խոչընդոտեց Իրանին մեկուսացնելու նախագծի գործադրմանը: Իրանից, Ռուսաստանից և Չինաստանից համատեղ ռազմածովային զորավարժություններ սկսվեցին երեկ՝ Հյուսիսային Հնդկական օվկիանոսի շրջանում, Օման ծովում և կշարունակվեն երեք օր:
Այս տարածքներն առանձնահատուկ նշանակություն ունեն ծովային անվտանգության, թրաֆիքինգի և ծովահենության դեմ պայքարի, ձկնորսության, ծովային աղտոտման կանխարգելման, ինչպես նաև տեխնիկական և մասնագիտական համագործակցության առումով: Պարսից ծոցը, Օմանի ծովը և Հնդկական օվկիանոսի հարակից ջրերը նույնպես ռազմավարական ծովային գոտիներ են: Օմանի ծովի և Հնդկական օվկիանոսի տարածքից անցնում են տարբեր երկրներին պատկանող մեծ թվով նավեր, հետևաբար ծովային անվտանգության ապահովումը շատ կարևոր է:
«Քեյհան» օրաթերթ
Նիգերիայի ոստիկանությունը կրակ է բացել Շեյխ Զաքզաքիի հետևորդների վրա
Նիգերիացիները ամեն ուրբաթ դուրս են գալիս տարբեր քաղաքների փողոցներ՝ պահանջելով ազատել «Իսլամական շարժման» առաջնորդ Շեյխ Էբրահիմ Զաքզաքիին:
Սաուդյան ռեժիմի կողմից հովանավորվող Նիգերիայի կառավարությունը ոչ միայն չի ազատում է Շեյխի Զաքզաքիին և նրա կնոջը, ովքեր ծանր հիվանդ են, այլև մեծացնում է ճնշումը նրանց կողմնակիցների վրա:
Ուրբաթ օրը Նիգերիայի ոստիկանությունը կրակ է բացել Շեյխ Զաքզաքիի կողմնակիցների վրա, որի հետևանքով սպանվել է մեկ անձ:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Թրամփը ներում է շնորհել Իրաքում ոճրագործություն իրականացրած զինվորին
Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերը հայտարարել են, որ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել երկրի ռազմական հրամանատարներից մեկին, ով պատերազմական դաժան հանցագործություններ է իրականացրել Իրաքում:
Հանցագործին ներման շնորհումը զարմացրել է նույնիսկ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին:
Էդվարդ Գալագերը Իրաքի գրավման ժամանակ ամերիկյան հրամանատարներից մեկն էր, ով հայտնի էր որպես դաժան և վայրագ անձնավորություն, բազմաթիվ անմարդկային հանցագործություններ է կատարել Իրաքում:
Նրա թիմակիցներից Քոր Սքոթը New York Times- ին ասել է, որ Իրաքում ռազմական գործողությունների ղեկավար Էդվարդ Գալագերը այնքան դաժան էր, որ կրակում էր ցանկացած շարժվող կենդանու վրա:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Ս.Ծննդյան տոների շեմին ԻԼԻՊ-ը Նիգերիայում սպանել է 11 քրիստոնյաների
Նիգերիայի Daily Post- ը օրաթերթը հայտնում է, որ ի պատասխան Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան, ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորումը Նիգերիայում սպանել է 11 քրիստոնյաների:
ԻԼԻՊ-ը տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է, որ Սուրբ Ծննդյան տոների շեմին սպանվել են 11 քրիստոնյաներ: ԻԼԻՊ-ի տեսանյութում նշված չէ զոհերի ինքնությունը: Պատանդներից մեկին գնդակահարվել է իսկ մյուս 11 գերիներին գլխատել են:
Զորյան ինստիտուտի նախագահը նշանակվել է Կանադայի Բարձրագույն Կարգի նոր անդամ
Օտտավա- Նորին Գերազանցություն հարգարժան Ժուլի Պեյետը` Կանադայի գլխավոր նահանգապետը հայտարարել է Կանադայի Բարձրագույն Կարգի (Order of Canada) 120 նոր նշանակումների մասին: Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Մ. Սարգիսեանը Կանադայի Բարձրագույն Կարգի 120 նոր նշանակված անձանցից մեկն է, որը երկրի ամենաբարձր պատվո համակարգն է: Գուրգեն Մ. Սարգիսեանը Զորյան ինստիտուտի հիմնադիր անձանցից մեկն է: Զորյան ինստիտուտը հիմնադրվել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում 1982 թվականին, ապա Կանադայում՝ 1984 թվականին: Նա ինստիտուտի գլխավոր ռազմավարություն մշակողն է 1990 թվականից եւ նախագահը՝ 1995 թվականից ի վեր: Իր գործընկերների եւ Խորհրդի անդամների հետ միասին հիմնադրել է Ցեղասպանագիտության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագիրը՝ Տորոնտոյի համալսարանի հետ համագործակցությամբ: Որպես ինստիտուտի երկու ակադեմիական հանդեսների տնտեսական հարցերով տնօրեն եւ հիմնադիր՝ նա նախաձեռնել է համագործակցություն Տորոնտոյի համալսարանի հրատարակչության հետ՝ «Սփյուռք. անդրազգային հետազոտությունների հանդեսի» եւ «Ցեղասպանագիտություն եւ կանխարգելում» հանդեսների հրապարակման համար:
Բեյրութում ցուցարարները հավաքվել են Լիբանանի նորանշանակ վարչապետի տան մոտ՝ պահանջելով նրա հրաժարականը
Դեկտեմբերի 28-ին տասնյակ ցուցարարներ հավաքվել են Լիբանանի նորանշանակ վարչապետ Հասան Դիաբի՝ Բեյրութում գտնվող տան մոտ՝ պահանջելով նրա հրաժարականը: Այս մասին հայտնում է The Guardian:
Հիշեցնենք, որ վարչապետն այդ պաշտոնում տասն օր առաջ է նշանակվել:
Դիաբը խնդրել է իրեն հնարավորություն տալ՝ խոստանալով վեց շաբաթում անկախ փորձագետներից կազմված նոր կաբինետ ձևավորել, սակայն ցուցարարները չեն ցանկանում սպասել:
«Մենք այստեղ ենք Հասան Դիաբին հեռացելու համար: Նա մեզ չի ներկայացնում, նա նրանցից մեկն է»,- ասել է մի ցուցարարներից մեկը՝ նկատի ունենալով իշխանական էլիտային:
Ցուցարարների համոզմամբ՝ ոչ թե իշխանական էլիտան, այլ հեղափոխությունը պետք է նոր վարչապետ նշանակի:
ԱՄՆ-ում անհայտ անձինք կրակել են տեսահոլովակ նկարահանող երիտասարդների վրա
ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում տեսահոլովակի նկարահանման ժամանակ արձակված կրակոցներից զոհվել է 2, տուժել 6 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է տարածքի շերիֆ Հարրիս Էդ Գոնսալեսը:
Նախնական տվյալներով՝ մի քանի տղամարդ տեսահոլովակ նկարահանելիս է եղել, երբ կրակահերթ է սկսվել: Ենթադրվում է, որ կրակել սկսել են անհայտ անձինք, ովքեր գտնվել են մեքենայի մեջ:
«Այս պահին մենք ենթադրում ենք, որ ամենաքիչը զոհվել է 8 մարդ: Լատինամերիկացիների խումբն ավտոկայանատեղիում տեսահոլովակ նկարահանելիս եղել, երբ կասկածյալ անհայտ անձինք անցել են այդ հատվածով և կրակ են բացել խմբի ուղղությամբ»,- ասել է շերիֆը «Թվիթեր»-ի իր էջում:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի վավերացումը թույլատրող թիվ 2019-1447 օրենքը:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջից: