ԱՄՆ-ը ռմբակոծել է «Ալ-Հաշդ ալ-Շաբի» ուժերի դիրքերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115086-ԱՄՆ_ը_ռմբակոծել_է_Ալ_Հաշդ_ալ_Շաբի_ուժերի_դիրքերը
Իրաքի «Ալ-Հաշդ ալ-Շաբի» ուժերի դիրքերի վրա կիրակի երեկոյան ԱՄՆ-ի ԱԹՍ-երի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 30, 2019 09:04 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը ռմբակոծել է «Ալ-Հաշդ ալ-Շաբի» ուժերի դիրքերը

Իրաքի «Ալ-Հաշդ ալ-Շաբի» ուժերի դիրքերի վրա կիրակի երեկոյան ԱՄՆ-ի ԱԹՍ-երի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:

Սա առաջին անգամ չէ, որ ԱՄՆ-ը գործում է «Ալ-Հաշդ ալ-Շաբի» ուժերի  դեմ: Անցյալում ևս ԱՄՆ-ը և իր դաշնակիցները «Ալ-Հաշդ ալ-Շաբի»-ին մեղադրել են թալանի, բարոյալքվածության և աղանդավորական հակումներ դրսևորելու մեջ: ԱՄՆ-ը հարցականի տակ է դրել այդ շարժման դերը ԻԼԻՊ-ի դեմ պայքարում և մի քանի անգամ ռմբակոծել է նրանց դիրքերը: Կարևոր հարցն այն է, որ ԱՄՆ-ը ինչ պատճառով է թշնամանք տածում «Ալ-Հաշդ ալ-Շաբի» ուժերի դեմ:

Այս թշնամության գլխավոր պատճառը ԱՄՆ-ի հետ «Ալ-Հաշդ ալ-Շաբի»-ի ինքնության հակասությունն է: «Ալ-Հաշդ ալ-Շաբի»-ին Իրաքում աշխարհազորային խմբավորում է և ծառայում է դիմադրության ուժերի նպատակներին, իսկ ԱՄՆ-ը Դիմադրության գլխավոր թշնամին է:«Ալ-Հաշդ ալ-Շաբի»ին դեմ է տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտությանը: Այդ խմբավորումը Ալ-Ղաեմում իր ռազմաբազների միջոցով վերահսկում է Իրաքում ու Սիրիայում ամերիկյան ուժերի տեղաշարժերը:

«Ալ-Հաշդ ալ-Շաբի»-ին Իրաքում մոտ է ԻԻՀ-յանը, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն աշխարհում Իրանի գլխավոր թշնամին է: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը «Ալ-Հաշդ ալ-Շաբի»ի դիրքերի դեմ կիրակի օրվա հարձակումից հետո, հայտարարել է, որ Իրաքում Հեզբոլլահի գումարտակները սերտ կապի մեջ են Իրանի հետ:

«Ալ-Հաշդ ալ-Շաբի»ի հետ ԱՄՆ-ի թշնամության երկրորդ պատճառը Սիոնիստական ռեժիմի շահերի պաշտպանությունն է: Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաբի»-ի հզորանալը հակասում է Իսրայելի շահերին, որը ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցն է Արևմտյան Ասիայում: Այդ ուղղությամբ, Իսրայելի արտգործնախարարն ընդառաջել է Հաշդ Ալ-Շաաբիի դեմ ԱՄՆ-ի հարձակումը:

«Ալ-Հաշդ ալ-Շաբի»ի հետ ԱՄՆ-ի թշնամության երրորդ պատճառն այն է, որ փորձում են կանխել այդ ուժի հզորանալը Իրաքի կառուցվածքում: ԱՄՆ-ից և Իսրայելից բացի, Սաուդյան Արաբիան ևս «Ալ-Հաշդ ալ-Շաբի»ի գլխավոր հակառակորդներից է: Չնայած «Ալ-Հաշդ ալ-Շաբի»ին արաբական դերակատար է Իրաքում, սակայն Սաուդյան Արաբիան Լիբանանի Հեզբոլլահին, Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման և Եմենի Անսարալլահի շարժման նման «Ալ-Հաշդ ալ-Շաբի»ին նույնպես իր հակառակորդներից է համարում: Հետևաբար ԱՄՆ-ը փորձում է չզարգանան Սաուդյան Արաբիայի քաղաքականությունների հետ քայլ չպահող արաբ դերակատարները:

«Ալ-Հաշդ ալ-Շաբի»ի հետ ԱՄՆ-ի թշնամության չորրորդ պատճառն այն է, որ Հաշդ Ալ-Շաաբին վճռակամ է պայքարել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ: Իսկ ԱՄՆ-ը ոչ միայն ԻԼԻՊ-ի կործանմանը չի ձգտում, այլև մտադիր է ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Սիրիայից Իրաք մուտք գործեն: 

Կիրակի երեկոյան, Ալ-Ղաեմի շրջանում Ալ-Հաշդ Ալ-Շաաբիի ռազմաբազաները ԱՄՆ-ի ԱԹՍ-երի կողմից հարձակման ենթարկվեցին:

Այս բոլորը պատճառ դարձան, որ ԱՄՆ-ը «Ալ-Հաշդ ալ-Շաբի»-ի դեմ քայլեր ձեռնարկի: