Զարիֆը Պեկինում է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115126-Զարիֆը_Պեկինում_է
ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆն այսօր հանդիպել է Չինաստանի պաշտոնյաների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2019 08:35 Asia/Tehran
  • Զարիֆը Պեկինում է

ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆն այսօր հանդիպել է Չինաստանի պաշտոնյաների հետ:

Զարիֆի այցը տեղի է ունենում Չինաստանի ԱԳՆ Վանգ Յիի հրավերով, Մոսկվա կատարած այցից մեկ օր անց: Մոսկվայում Զարիֆը հանդիպել էր ՌԴ ԱԳՆ Լավրովի հետ:

Այն, ինչ կարևոր է ԱԽ անդամ հանդիսացող վերանշյալ երկու գերտերություններ ԱԳ նախարարի  կատարած այցերում, տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը պահպանելուն ուղղված Իրանի քաղաքկանությունն է: Դա Ռուսաստանի ու Չինաստանի համար, կարևոր է աշխարհաքաղաքկան տեսանկյունից: Այս այցը կատարվում է Իրան-Ռուսաստան-Չիանստան համատեղ զորավարժությունից հետո, որը տեղի ունեցավ Օմանի ծովում և Հնդկական օվկիանոսում: Եվ անշուշտ, այցն ունի պարզ ուղերձներ: Ինչպես հայտարարեց ՌԴ ԱԳ նախարարը Զարիֆի հետ հանդիպումից հետո, Մոսկվան ու Թրեհրանը, տարածաշրջանային ու միջազգային մեծ թվով հարցերի նկատմամբ ունեն նույն տեսակետը և խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնությունները դրա վառ ապացուցյն են: Բացի այդ, վերոնշյալ հանդիպումներում քննարկվել է նաև ՀԳՀԾ-ի հարցը:

Զարիֆի հետ հանդիպման ժամանակ, ՌԴ ԱԳՆ Լավրովը նշեց, որ ՀԳՀԾ-ից  ԱՄՆ-ի դուրս գալու քայլը միակողմանի ու անօրինական էր և հակասում է ԱԽ 2231 բանաձևին: Նա նշել է, որ բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն՝ համաձայնագիրը ահպանելու համար:

Պետք է ասել, որ ՀԳՀԾ-ն ներկայացրեց խնդիրները բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով ու ԱԽ բանաձևերի հիման վրա լուծելու նոր բանաձևը: Սակայն ԱՄՆ-ի քայլը հարցականի տակ դրեց այս ճանապարհը: Վաշինգտոնը, խախտելով ԱԽ բանաձևը և դուրս գալով համաձայնագրից, ոչ միայն Ռուսաստանին, Չինաստանին ու ԵՄ-ին, որպես համաձայնագրի կողմեր, այլ ամբողջ համաշխարհային հանրությանը կանգնեցրեց որոշակի խնդիրների առջև: Շատ երկրներ, որոնք չէին ստորագրել համաձայնագիրը, նույնպես հանդես եկան դրա պահպանման կոչով և դրա չեղարկման համար պատասխանատու համարեցին Վաշինգտոնին:

Իրանը, համաձայնագիրը պահպանելու համար ունի իր պատճառները և բազմիցս հավաստիացրել է, որ քանի դեռ ստորագրող երկրները պաշտանում են այն, Թեհրանը նույնպես շարունակելու է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, եթե իհարկե  դրանք ապահովեն Իրանի շահերը: ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների համաձայն, Իրանը չի խախտել համաձայնագիրը: Սակայն միակողմանի կերպով համաձայնագիրը պահպանելու Իրանի համբերությունը հատում է: Եվ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները կրճատելու Իրանի քայլերը չեն ստացել Եվրոպայի բավարար արձագանքը: Ներկա դրությամբ, այն ուղին, որով ընթանում է Եվրոպան, նկատի առնելով որոշ եվրոպացի պաշտոնյաների դիրքորոշումները, հնարավոր է, որ պատճառ դառնա, որպեսզի համաձայնագիրն ամբողջապես քայքայվի: Անշուշտ, եթե որոշված է, որ համաձայնագրի որոշ կողմերն անտարբեր լինեն դրա նկատմամբ, հնազանդվելով որոշ ճնշումներին, Իրանի համար ոչ մի ճանապարհ, բացի այս համաձայնագրից դուրս գալը, չի մնում: Այս տեսակետից, Իրանի ԱԳ նախարարի այցը ՌԴ  և Չինաստան, կարող է լինել համաձայնագրի վերջին թույլ կապերը պահպանելու վերջին ջանքը: