Թուրքիան հրթիռ է փորձարկել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115173-Թուրքիան_հրթիռ_է_փորձարկել
Թուրքիայի նախագահը հայտարարել է ազգային «Բոզդողան» օդ-օդ հրթիռի առաջին հաջող փորձարկման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2020 14:15 Asia/Tehran
  • Թուրքիան հրթիռ է փորձարկել

Թուրքիայի նախագահը հայտարարել է ազգային «Բոզդողան» օդ-օդ հրթիռի առաջին հաջող փորձարկման մասին:

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ այդ երկրի SAGA ռազմական ընկերությունը ապագայում ավելի շատ ուղղորդված հրթիռներ է արտադրելու:

Հաշվի առնելով Միջերկրական ծովում Կիպրոսի և Հունաստանի ափերի մոտ թուրքական ռազմական տեղաշարժները և Լիբիայի և Հյուսիսային Աֆրիկայի ափերին Թուրքիայի տնտեսական և ռազմական ներկայությունը, օդ-օդ հրթիռի առաջին հաջող փորձարկումը, Անկարայի կառավարությունը ևս մեկ քայլ է նախաձեռնել ռազմական գործողությունների առավել ամրապնդման ուղղությամբ: Փաստորեն, Թուրքիայի ռազմական գործողությունները ցույց են տալիս, որ Անկարայի ռազմական գործողությունները նպատակ ունեն երկարաժամկետ հեռանկարում ընդլայնել ռազմական ներկայությունը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում: Էրդողանը վերջերս ընդգծելով Թուրքիայի ռազմական ինքնաբավությունը, 2002 թվականից ի վեր 40 տոկոսով արևմտյան կառավարություններին և արտասահմանյան ընկերություններին ռազմական կախվածության նվազեցման մասին է խոսել:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր Անկարայի կառավարության մինչև 2023 թվականը պաշտպանական արդյունաբերության բնագավառում լիակատար ինքնաբավության հասնելու ջանքերի մասին: Ավելի վաղ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Թուրքիայի նավատորմի համար տեղական արտադրության Հավերքրաֆթի  շնորհանդեսի արարողության ժամանակ անդրադառնալով տարածաշրջանում, հատկապես Թուրքիայի հարևան երկրներում անվտանգության աճող սպառնալիքներին, ընդգծել էր.«Անկարան պետք է հասնի լիարժեք ռազմական և պաշտպանական ինքնաբավության՝ իր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»: Թուրքիայի նախագահն այն պայմաններում է խոսում է իր երկրի ռազմական ինքնաբավության մասին,  երբ ըստ երևույթին, Անկարայի կառավարության պաշտոնյաները խորապես անհանգստացած են արևմտյան  որոշ կառավարությունների և նույնիսկ ՆԱՏՕ-ի կողմից: Թուրքական բանակի կողմից Սիրիա ներխուժման ընթացքում Անկարայի պաշտոնյաները, հատկապես Թուրքիայի նախագահը, բազմիցս բացահայտել են երկիրը մասնատելու ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների ջանքերը: ԱՄՆ-ը և արեւմտյան որոշ երկրների ջանքերը չպետք է պատրվակ դառնան Անկարայի կառավարության համար `այլ երկրների տարածքները գրավելու եւ Թուրքիայի տարածքային նկրտումների համար:

Ռազմական ինքնաբավության Թուրքիայի ձգտումը  ոչ միայն վերաբերում է ագրեսիվ պետությունների կամ ահաբեկչական հոսանքների կանխարգելմանը, այլև Թուրքիայի կառավարությունը ագրեսիվ ուժ է դառնում տարածաշրջանի և աշխարհի այլ երկրների դեմ և տարածքային ընդլայնման նպատակներ է հետապնդում:

Չնայած Անկարայի կառավարության հայտարարություններին, որ Թուրքիայի ջանքերը՝ տարածաշրջանում և աշխարհում ռազմականացվածության բարձրացման ուղղությամբ է, սակայն փորձագետների կարծիքովայդ երկրի ռազմական ձգտումներն Սիրիայում, Իրաքում, Միջերկրական ծովում և Լիբիայաում հակասում են Թուրքիայի ազգային շահերին: Ակնհայտ է, որ Թուրքիան չ կարող հասնել տարածքային էքսպանսիոնիստական նպատակներին, ինչպիսին է «նեոօսմանիզմի» երազանքը: Անկասկած, որ այս գործընթացի շարունակումը կարող է Թուրքիային վտանգավոր ուղու վրա դնել՝ անկանխատեսելի հետևանքներեով Անկարայի կառավարության և Թուրքիայի ժողովրդի համար: