Մամուլի տեսություն 2-1-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115195-Մամուլի_տեսություն_2_1_2020
Նոր տարվա գիշերը Փարիզի արվարձանում բնակվող բողոքարարները հրդեհել են ավելի քան 1000 մեքենա:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Հունվար 02, 2020 12:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 2-1-2020

Նոր տարվա գիշերը Փարիզի արվարձանում բնակվող բողոքարարները հրդեհել են ավելի քան 1000 մեքենա:

«Քեյհան» օրաթերթ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեղորայքի ոլորտի նկատմամբ

Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նեմաqին, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված միակողմանի պատժամիջոցներին, մի նամակ հղելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թեդրոս Ադանոմին հայտարարել է, որ իրանացիներն ԱՄՆ կառավարության կողմից պարտադրված տնտեսական պատերազմի զոհ են:

Նամաքին նամակում նշել է, որ ԱՄՆ-ի կողմից կիրառված խիստ սահմանափակումներն անհնար են դարձնում դեղերի և բժշկական պարագաների ներմուծումը: Սակայն, ԱՄՆ-ի կառավարությունը պնդում է, որ Իրանի նկատմամբ կիրառած տնտեսական պատժամիջոցները չեն ընդգրկում դեղերը, սնունդը և բժշկական պարագաները, բայց Վաշինգտոնը արգելափակում է միջազգային բանկային համակարգի միջոցով Իրանի գրեթե բոլոր ֆինանսական գործարքները :

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ. Հաշդ ալ-Շաբիի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացրած հարձակումը պատասխան գործողություն էր ԻԼԻՊ-ի պարտության համար

Չորեքշաբթի օրը Իրանի հազարավոր բուժքույրերի հետ հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է.«Հաշդ ալ-Շաբիի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացրած հարձակումը պատասխան գործողություն էր ԻԼԻՊ-ի պարտության համար, քանի որ այդ ահաբեկչական խումբը ոչնչացվեց Իրաքի ժողովրդական ուժերի կողմից»:

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարել է, որ տարածաշրջանի հատկապես Իրաքի և Աֆղանստանի ժողովուրդներն ատում են ԱՄՆ-ին:

 

«Էբթեքար» օեարթրթ

Թուրքիայի և Ռուսաստանի զորքերը կներխուժեն Լիբիա

Ավելի քան 40 տարի Մուամար Քադաֆիի իշխանության տակ գտնվող Լիբիան,  չնայած կառավարության լուրջ խնդիրներին, կայուն վիճակում էր: Այժմ հասարակական դժգոհության և տնտեսական ճգնաժամի պատճառով ամբողջությամբ կազմալուծվելու և քաղաքացիական պատերազմի վտանգի առջև է կանգնած:

Ներկայումս հիմնական խնդիրը Թուրքիայի և Ռուսաստանի հակասական ներկայությունն է Լիբիայում: Թուրքական ուժերը Լիբիա՝ Ֆեյզ Սարաջի ազգային միասնության կառավարությանը աջակցելու պատրվակով, փորձում են ներխուժել Լիբիա, իսկ մյուս կողմից Ռուսաստանը, փորձում է օգնել խալիֆա Հաֆթարի  ղեկավարությամբ Լիբիայի ազգային բանակին: Այս երկու երկրների ներկայությունը Սիրիայում հակասական է:

 

«Քեյհան» օրաթերթ

Փարիզի ցուցարարները հրկիզել են 1000 մեքենա

Ամանորի գիշերը Փարիզի ծայրամասում գտնվող ֆրանսիացի բնակիչները հրդեհել են 1000 մեքենա: Դա տեղի է ունենում ամեն տարի Փարիզում և երկրի այլ քաղաքներում: Այս տարի Էմանուել Մակրոնի կառավարությունը անկարգությունների, դեղին ժիլետավորների  բողոքներից, արհմիությունների ցույցերի և ահաբեկչական հարձակումների վախից:  Ավելի քան 100,000 ոստիկանության ուժերի Ամանորի գիշերը մոբիլիզացրել էր երկրում:

 

armedia.am

Նիդեռլանդներում պաշտոնապես դադարել են սեփական երկիրը Հոլանդիա անվանել

2020 թվականի հունվարի 1-ից Նիդեռլանդներում դադարել են սեփական երկիրն անվանել Հոլանդիա, փոխանցում է NOS ռադիոկայանը:

Նշվում է, որ նորամուծությունը վերաբերում է տեղական իշխանություններին, երկրի համալսարանին և դեսպանատանը: Այսուհետ նրանք պետք է օգտագործեն բացառապես Նիդեռլանդներ անվանումը:

Ըստ Նիդեռլանդների զբոսաշրջության խորհրդի՝ նախաձեռնության նպատակն է արտերկրում երկրի իմիջի փոփոխությունը:

aravot.am

Ըստ Ալիևի՝ 2019-ին Ադրբեջանը հասել է իր առջև դրված բոլոր նպատակներին. «Ազատություն»

Անցած տարում Ադրբեջանը հասել է իր առջև դրված բոլոր նպատակներին՝ հայտարարել է երկրի նախագահը ամանորյա ուղերձում: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ Իլհամ Ալիևը պնդել է, թե Բաքվի դիրքորոշումը չի փոխվել. – «Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է, և բոլոր միջազգային նորմերով՝ Ադրբեջանի անքակտելի մասը»: «Ադրբեջանի տնտեսական հզորությունը, ռազմական ուժը, ժողովրդագրական աճը ամրապնդում են մեր դիրքերը: Ես վստահ եմ, որ կգա այն օրը, երբ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ալիևը:

 

armedia.am

Նեթանյահուն մտադիր է անձեռնմխելիություն ստանալ իրեն քրեական հետապնդման ընթացքում

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մտադիր է երկրի խորհրդարանին խնդրել կոռուպցիայի գործով քրեական հետապնդումից իրեն անձեռնմխելիություն տրամադրել: Իր այս մտադրության մասին նա հայտարարել է Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նեթանյահուի նման խնդրանքը կարող է դատական գործընթացը հետաձգել մի քանի ամսով:

2019 թվականի նոյեմբերին վարչապետին գլխավոր դատախազի կողմից մեղադրանք էր ներկայացվել կաշառակերության, խարդախության եւ երեք տարբեր դեպքերով վստահությունը չարաշահելու առնչությամբ։ Նեթանյահուն հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները։

tert.am

Ղարաբաղյան բանակցություններում որևէ  տեղաշարժ չի եղել. առանց ԵԱՀԿ-ի Փաշինյանի հանդիպումներն Ալիևի հետ կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ. Նորատ Տեր-Գրիգորյանց

 

Ղարաբաղյան  բանակցություններում  2019 թ-ին դրական ոչ մի  տեղաշարժ  չի եղել, որովհետև ԵԱՀԿ  Մինսկի խումբը և բոլոր նրանք, ովքեր բանակցություններ են  վարում, չգիտեն իրական պատաճառները, թե ինչից է առաջացել հիմնախնդիրը և ինչ  ճանապարահով պետք է առաջ շարժվել, ինչ  լուծումների հանգել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:«Պարզապես բանակցություններ վարել բանակցելու համար` դա  հիմարություն է, անպտուղ բան, այդպես կարող է շարունակվել 100-150 տարի, մինչև մենք բոլորս մահանանք: Պետք է հարցը դնել այնպես, ինչպես եղել է` ինչո՞ւ է այս ամենը  տեղի ունեցել: Ալիևի և Նիկոլ  Փաշինյանի հարաբերությունները վատ չեն, բայց մենք մանուկ չենք, հասկանում ենք, որ երբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպում են և ԵԱՀԿ-ից ոչ ոք դրան չի մասնակցում, դա բանակցություն չէ, ես չեմ վստահում այդպիսի բանակցություններին»,- նշեց գեներալը:Ըստ նրա՝  այդպիսի  ձևաչափով  հանդիպումների պատճառով Հայաստանում կարող են ասել, որ Փաշինյանը հող է պատրաստվում հանձնել, իսկ Ադրբեջանում էլ Ալևին մեղադրել զիջումների գնալու համար: Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝  Ադրբեջանի նման ագրեսորի հետ բանակցություններ վարել պետք չէ: