Մամուլի տեսություն 2-1-2020
Նոր տարվա գիշերը Փարիզի արվարձանում բնակվող բողոքարարները հրդեհել են ավելի քան 1000 մեքենա:
«Քեյհան» օրաթերթ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեղորայքի ոլորտի նկատմամբ
Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նեմաqին, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված միակողմանի պատժամիջոցներին, մի նամակ հղելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թեդրոս Ադանոմին հայտարարել է, որ իրանացիներն ԱՄՆ կառավարության կողմից պարտադրված տնտեսական պատերազմի զոհ են:
Նամաքին նամակում նշել է, որ ԱՄՆ-ի կողմից կիրառված խիստ սահմանափակումներն անհնար են դարձնում դեղերի և բժշկական պարագաների ներմուծումը: Սակայն, ԱՄՆ-ի կառավարությունը պնդում է, որ Իրանի նկատմամբ կիրառած տնտեսական պատժամիջոցները չեն ընդգրկում դեղերը, սնունդը և բժշկական պարագաները, բայց Վաշինգտոնը արգելափակում է միջազգային բանկային համակարգի միջոցով Իրանի գրեթե բոլոր ֆինանսական գործարքները :
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ. Հաշդ ալ-Շաբիի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացրած հարձակումը պատասխան գործողություն էր ԻԼԻՊ-ի պարտության համար
Չորեքշաբթի օրը Իրանի հազարավոր բուժքույրերի հետ հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է.«Հաշդ ալ-Շաբիի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացրած հարձակումը պատասխան գործողություն էր ԻԼԻՊ-ի պարտության համար, քանի որ այդ ահաբեկչական խումբը ոչնչացվեց Իրաքի ժողովրդական ուժերի կողմից»:
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարել է, որ տարածաշրջանի հատկապես Իրաքի և Աֆղանստանի ժողովուրդներն ատում են ԱՄՆ-ին:
«Էբթեքար» օեարթրթ
Թուրքիայի և Ռուսաստանի զորքերը կներխուժեն Լիբիա
Ավելի քան 40 տարի Մուամար Քադաֆիի իշխանության տակ գտնվող Լիբիան, չնայած կառավարության լուրջ խնդիրներին, կայուն վիճակում էր: Այժմ հասարակական դժգոհության և տնտեսական ճգնաժամի պատճառով ամբողջությամբ կազմալուծվելու և քաղաքացիական պատերազմի վտանգի առջև է կանգնած:
Ներկայումս հիմնական խնդիրը Թուրքիայի և Ռուսաստանի հակասական ներկայությունն է Լիբիայում: Թուրքական ուժերը Լիբիա՝ Ֆեյզ Սարաջի ազգային միասնության կառավարությանը աջակցելու պատրվակով, փորձում են ներխուժել Լիբիա, իսկ մյուս կողմից Ռուսաստանը, փորձում է օգնել խալիֆա Հաֆթարի ղեկավարությամբ Լիբիայի ազգային բանակին: Այս երկու երկրների ներկայությունը Սիրիայում հակասական է:
«Քեյհան» օրաթերթ
Փարիզի ցուցարարները հրկիզել են 1000 մեքենա
Ամանորի գիշերը Փարիզի ծայրամասում գտնվող ֆրանսիացի բնակիչները հրդեհել են 1000 մեքենա: Դա տեղի է ունենում ամեն տարի Փարիզում և երկրի այլ քաղաքներում: Այս տարի Էմանուել Մակրոնի կառավարությունը անկարգությունների, դեղին ժիլետավորների բողոքներից, արհմիությունների ցույցերի և ահաբեկչական հարձակումների վախից: Ավելի քան 100,000 ոստիկանության ուժերի Ամանորի գիշերը մոբիլիզացրել էր երկրում:
Նիդեռլանդներում պաշտոնապես դադարել են սեփական երկիրը Հոլանդիա անվանել
2020 թվականի հունվարի 1-ից Նիդեռլանդներում դադարել են սեփական երկիրն անվանել Հոլանդիա, փոխանցում է NOS ռադիոկայանը:
Նշվում է, որ նորամուծությունը վերաբերում է տեղական իշխանություններին, երկրի համալսարանին և դեսպանատանը: Այսուհետ նրանք պետք է օգտագործեն բացառապես Նիդեռլանդներ անվանումը:
Ըստ Նիդեռլանդների զբոսաշրջության խորհրդի՝ նախաձեռնության նպատակն է արտերկրում երկրի իմիջի փոփոխությունը:
Ըստ Ալիևի՝ 2019-ին Ադրբեջանը հասել է իր առջև դրված բոլոր նպատակներին. «Ազատություն»
Անցած տարում Ադրբեջանը հասել է իր առջև դրված բոլոր նպատակներին՝ հայտարարել է երկրի նախագահը ամանորյա ուղերձում: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ Իլհամ Ալիևը պնդել է, թե Բաքվի դիրքորոշումը չի փոխվել. – «Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է, և բոլոր միջազգային նորմերով՝ Ադրբեջանի անքակտելի մասը»: «Ադրբեջանի տնտեսական հզորությունը, ռազմական ուժը, ժողովրդագրական աճը ամրապնդում են մեր դիրքերը: Ես վստահ եմ, որ կգա այն օրը, երբ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ալիևը:
Նեթանյահուն մտադիր է անձեռնմխելիություն ստանալ իրեն քրեական հետապնդման ընթացքում
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մտադիր է երկրի խորհրդարանին խնդրել կոռուպցիայի գործով քրեական հետապնդումից իրեն անձեռնմխելիություն տրամադրել: Իր այս մտադրության մասին նա հայտարարել է Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նեթանյահուի նման խնդրանքը կարող է դատական գործընթացը հետաձգել մի քանի ամսով:
2019 թվականի նոյեմբերին վարչապետին գլխավոր դատախազի կողմից մեղադրանք էր ներկայացվել կաշառակերության, խարդախության եւ երեք տարբեր դեպքերով վստահությունը չարաշահելու առնչությամբ։ Նեթանյահուն հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները։
Ղարաբաղյան բանակցություններում որևէ տեղաշարժ չի եղել. առանց ԵԱՀԿ-ի Փաշինյանի հանդիպումներն Ալիևի հետ կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ. Նորատ Տեր-Գրիգորյանց
Ղարաբաղյան բանակցություններում 2019 թ-ին դրական ոչ մի տեղաշարժ չի եղել, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը և բոլոր նրանք, ովքեր բանակցություններ են վարում, չգիտեն իրական պատաճառները, թե ինչից է առաջացել հիմնախնդիրը և ինչ ճանապարահով պետք է առաջ շարժվել, ինչ լուծումների հանգել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:«Պարզապես բանակցություններ վարել բանակցելու համար` դա հիմարություն է, անպտուղ բան, այդպես կարող է շարունակվել 100-150 տարի, մինչև մենք բոլորս մահանանք: Պետք է հարցը դնել այնպես, ինչպես եղել է` ինչո՞ւ է այս ամենը տեղի ունեցել: Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները վատ չեն, բայց մենք մանուկ չենք, հասկանում ենք, որ երբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպում են և ԵԱՀԿ-ից ոչ ոք դրան չի մասնակցում, դա բանակցություն չէ, ես չեմ վստահում այդպիսի բանակցություններին»,- նշեց գեներալը:Ըստ նրա՝ այդպիսի ձևաչափով հանդիպումների պատճառով Հայաստանում կարող են ասել, որ Փաշինյանը հող է պատրաստվում հանձնել, իսկ Ադրբեջանում էլ Ալևին մեղադրել զիջումների գնալու համար: Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ Ադրբեջանի նման ագրեսորի հետ բանակցություններ վարել պետք չէ: