ԱՄՆ-ը պատասխանատու է գեներալ Ղասեմ Սուլեյմանիին սպանելու հետևանքների համար
Հունվարի 3ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը:
Սա ահաբեկչական գործողություն է, որի հետևանքների պատասխանատվությունը պետք է կրի ԱՄՆ կառավարությունը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, շաբաթ երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, շեշտելով , որ Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ լարվածություն չի նախաձեռնել տարածաշրջանում ասել է.«Եթե Իրանը լռի ԱՄՆ-ի ոճրագործության դիմաց, Վաշինգտոնը նոր ոճրագործություններ կիրականացնի տարածաշրջանի այլ երկրներում»:
1988 թ. Հուլիսի 12-ին, ԱՄՆ-ը սարսափելի հանցագործություն կատարեց, կործանելով իրանական «Airbus» ուղևորատար ինքնաթիռը, որի հետևանքով զոհվեցին 290 քաղաքացիական անձինք: ԱՄՆ կառավարությունը հանցագործությունից անմիջապես հետո պաշտպանվեց, պնդելով, որ ուղևորատար ինքնաթիռի վրա կատարված հարձակումը կրել է պաշտպանական բնույթ: Բայց Վաշինգտոնի ստերս ի վերջո բացահայտվեցին: Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունն (ԻԿԱՕ)-ն 1988-ի դեկտեմբերին զեկուցեց, որ Վինսենս ռազմանավը, հրթիռն արձակելիս, գտնվում էր իրանական ջրերում, խախտելով միջազգային օրենքները:
Ամերիկյան «Վայս» ամսագիրը 2014 թվականի հուլիսի 22-ին գրել է.«ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը և Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերը նամակագրությամբ կոչ են արել ուղևորատար ինքնաթիռի հարձակման պատասխանատվությունը ամեն ձևով ուղղել Իրանի վրա: Նրանք պնդել են, որ պաշտոնական հայտարարությունները պետք է լինեն այնպիսին, որ մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, թե Միացյալ Նահանգները ինքնաթիռը խոցել է ինքապաշտպանության նպատակով»:
Այսօր Թրամփը փորձում է խուսափել Իրաքում իրանցի բարձրաստիճան զինվորական պաշտոնյայի սպանության ուղղակի հրաման տալու պատասխանատվությունից և դիմել է նույն ստերին: Նա փորձում է արդարացնել այս ահաբեկչական գործողությունը և Իրաքի ազգային ինքնիշխանության խախտումը տարածաշրջանում իրականացվող պատերազմական սցենարի կանխարգելման համատեքստում: Բայց որքան կարող է դա շարունակվել: Արդյո՞ք անպատիժ հանցագործությունն ԱՄՆ-ին ավելի կոպիտ և օրինազանց չի՞ դարձնի: Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կարող աչք փակել տեղի ունեցածի վրա: Իհարկե, Իրանը վրեժխնդիր կլինի այս ահաբեկչական գործողության համար, և դա կլինի կոշտ վրեժ: Տարածաշրջանի բոլոր երկրները պետք է համոզվեն, որ քանի դեռ ԱՄՆ-ը ներկա է տարածաշրջանում, տարածաշրջանի երկրները խաղաղություն չեն գտնի:
Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասել է, որ գեներալ Սուլեյմանիի սպանությունը սկիզբն է տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության ավարտի համար և դիմադրության առանցքը ավելի վճռական, քան երբևէ, բացի իր նախորդ ձգտումներից, վրեժխնդիր կլինի իր հրամանատարների արյան համար: