Հաջ Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատճառներն ու հետևանքները
ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և Ալ Հաշդ ալ Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մուսա ալ Մուհանդեսի նահատակության կապակցությամբ, Լիբանաի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահն անդրադառնալով Միացյալ Նահանգների իրականացրած հանցագործության պատճառներին ու հետևանքներին, հայտարարել է, որ այն դրեց Արևմտյան Ասիայի պատմության նորագույն փուլի սկիզբը:
Սեյեդ Հասան Նասրոլլահն անդրադարձել է ամերիկացիների կողմից այս հանցագործության բացահայտ ընդունման հետ կապված մի շարք կարևոր գործոնների: Նա ասել է, որ բոլոր պատճառների արմատը «ձախողումն» է: Առաջին պատճառն այն է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը մինչ այժմ չին կարողացել սպանել Սուլեյմանին: Գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես հաստատելը նպատակ ուներ արդարացնել նախորդ անհաջողությունները:
Երկրորդ գործոնը տարածաշրջանում դիմադրության առանցքից կրած պարտությունն էր: ԱՄՆ-ն և Իսրայելը պարտություն կրեցին Սիրիայում, Եմենում ու Աֆղանստանում և վերջին ամիսներին Լիբանանի ու Իրաքի զարգացումներում չկարողացան հասնել իրենց նպատակներին: Կրկնվող պարտությունները վկայում են դիմադրության առանցքի հաղթանակի մասին: Հետևաբար, ամերիկացիները սպանեցին մեծ հրամանատարներին, որպեսզի կանխեն իրենց հետագա անհաջողությունները:
Երրորդ գործոնը՝ ռազմավարությունների ձախողումն էր Իրանի դիմաց պայքարում: ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, առավելագույն ճնշման ռազմավարության շրջանակում, Վաշինգտոնը գործադրեց իր բոլոր ջանքերը ՝Իրանի համակարգը տապալելու համար, սակայն չկարողացավ նույնիսկ Իրանին պարտադրել փոխել իր ուղեգիծը: Այս ձախողումը փոխարինելու համար, ԱՄՆ-ը սպանեց գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիին, որպեսզի ինչ-որ կերպ փորձի փաստել, թե հաղթել է Իրանին:
Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեսակետից , Արևմտյան Ասիայում նոր դարաշրջանի ձևավորումը, ԱՄՆ-ի այս հանցագործության ամենակարևոր հետևանքն է: Ստեղծված իրավիճակում Միացյալ Նահանգները Արևմտյան Ասիայի տարածաշրջանի զարգացումների հիմնական դերակատարներից մեկն է և հանդիսանում է ներկա ճգնաժամի հիմնական պատճառը: Սեյեդ Հասան Նասրոլլահի տեսակետից, ԱՄՆ-ի արտաքսումն Արևմտյան Ասիայից և գաղութատիրությունից, իմպերիալիստներից և օկուպացիայից ազատվելը, կլինի նահատակների արյան վրեժը և դառնալ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նորագույն պատմության սկիզբը:
ԱՄՆ ահաբեկիչ կառավարության հանցագործության մյուս հետևանքն այն է որ եթե այդ երկիրը շարունակի պնդել Արևմտյան Ասիայում իր ռազմական ներկայության վրա, ապա տարածաշրջանն այլևս անվտանգ չի լինի ամերիկյան զորքերի համար: Սեյեդ Հասան Նասրոլլան ասել է. «Երբ ԱՄՆ սպաների և դաշնակիցների դագաղները, որոնք ուղղահայաց են բերվել տարածաշրջան, հորիզոնական դիրքով վերադառնան Միացյալ նահանգներ, այն ժամանակ Թրամփը կահսկանա, թե ինչ է արել»: Սեյեդ Հասան Նասրոլլահը հավելել է, որ ԱՄն-ին սպասվում է «ծանր վրեժ»: րա խոսքերով, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանին դիմադրության մարտիկ էր և անկախ այս ոճրագործությաննլ Իրանի արձագանքին, Դիմադրության առանցքը նույնպես կարձագանքի դրան: Սեյեդ Հասան Նասրոլլահն իր աջակցությունն է հայտնել Իսլամական հեղափոխության առաջնորդին, ով Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության առիթով հղած իր ուղերձում նշել էր.«Բոլոր նրանք, ովքեր սիրում են Դիմադրությունը պետք է վրեժ լուծեն Սուլեյմանիին սպանողներից»: