ԻՀՊԿ- ի հարձակումը ամերիկյան ռազմաբազայի վրա. ապտակ ԱՄՆ-ին` Իրաքում
Հունվարի 8--ի վաղ առավոտյան, ԻՀՊԿ օդուժը հրթռիակոծել է Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաները, ի պատասխան ամերիկացիների կողմից Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանիի և իրաքյան Հաշդ Ալ-Շաաբի ուժերի փոխհրամանատար Աբումահդի Ալ-Մոհանդեսի սպանության:
Իրաքում տեղակայված ամերիկյան Ալ Ասադ բազան ենթարկվել է հրթիռային հարձակման: Այս հարձակման հետևանքով.
Նախ կոտրվել է ԱՄՆ-ի ռազմական հեղինակությունը կոտրվել է, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում ոչ մի երկիր չի համարձակվել հարձակվել ԱՄՆ ռազմաբազաների վրա: Իսկ Իրանը պաշտոնապես հրթիռային հարձակում է իրականացրել Իրաքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմաբազայի վրա:
Երկրորդ՝ Իրանի հրթիռային հարվածները ԱՄՆ ռազմաբազայի վրա, կատարվել են այն ժամանակ երբ ամերիկյան զորքերը գտնվում էին ամենաբարձր պատրաստվածության մակարդակի վրա, բայց չկարողացան ոչնչացնել որևէ հրթիռ:
Երրորդ՝ ԱՄՆ-ի ռազմաբազայի վրա հարձակումը իրականացվել է մի երկրի կողմից, որը ենթարկվել է ԱՄՆ ամենախիստ պատժամիջոցներին: Այս հրթիռային հարձակմամբ Իրանն ապացուցեց իր ռազմական ուժն ու դիրքը, որ հրթիռային ծրագիրը բանակցության առարկա չեն:
Մյուս կարևոր կետմ ԱՄՆ-ի արձագանքն էր այդ հարձակմանը:
Ամերիկացիները հարձակումից հետո շփոթվել են և սկսել հոգեբանական գործողություններ իրականացնել: Իրանի հրթիռային հարձակումից անմիջապե հետո ամերիկացիները հայտարարեցին, որ ռազմակայանում ամերիկյան զորուժ չկար: ԱՄՆ NBC News- ը մեջբերում անելով պաշտոնյաներին հայտարարել է, որ Այն ալ Ասադ ռազմաբազայում հարձակման ժամանակ ներկա են եղել 1500 ամերիկյան զորայիններ: Ամերիկացիները պնդել են, որ Աին ալ-Ասադի բազայի վրա հրթիռային հարձակման հետևանքով, մարդկային և ենթակառուցվածքների ծանր վնաս չի պատճառվել : ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազայի վրա իրականացված հարձակման հետևանքով, զոհվել է ավելի քան 80 ամերիկացի զինծառայող: Ամերիկացիները նաև պնդել են որ հրձակման հետևանքով սպանվել և վիրավորվել են իրաքցի զինվորներ, սակայն Ւրաքի բանակը հայտարարել է հարձակման արդյունքում ոչ մի իրաքցի չի տուժել:
Քանի որ գեներալ Ղասեմ Սուլեյմանին դիմադրության միջազգային դեմքն էր, ակնկալվում է նաև, որ դիմադրությունը առաջիկա օրերին կպատասխանի ամերիկյան ոճրագործությանը: Իրանի արձագանքը նույնպես նախնական գործողություն էր, և ապագայում կարող են իրականացվել այլ գործողություններ:
Չորեքշաբթի օրը Ղոմի հազարավոր բնակիչների հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է. « Ամերիկյան երկու ռազմաբազաների վրա իրականացված հրթիռային հարձակումները, ԱՄՆ-ին հասցված մեծ ապտակ էին: Այս ռազմական գործողությունները բավարար չեն: Պետք է վերջ ատալ տարածաշրջանում ԱՄՆ-ի կործանարար ներկայությանը»: