ԻՀՊԿ- ի հարձակումը ամերիկյան ռազմաբազայի վրա. ապտակ ԱՄՆ-ին` Իրաքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115433-ԻՀՊԿ_ի_հարձակումը_ամերիկյան_ռազմաբազայի_վրա._ապտակ_ԱՄՆ_ին_Իրաքում
Հունվարի 8--ի վաղ առավոտյան, ԻՀՊԿ օդուժը հրթռիակոծել է Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաները, ի պատասխան ամերիկացիների կողմից Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանիի և իրաքյան Հաշդ Ալ-Շաաբի ուժերի փոխհրամանատար Աբումահդի Ալ-Մոհանդեսի սպանության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2020 14:18 Asia/Tehran
  • ԻՀՊԿ- ի հարձակումը ամերիկյան ռազմաբազայի վրա. ապտակ ԱՄՆ-ին` Իրաքում

Հունվարի 8--ի վաղ առավոտյան, ԻՀՊԿ օդուժը հրթռիակոծել է Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաները, ի պատասխան ամերիկացիների կողմից Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանիի և իրաքյան Հաշդ Ալ-Շաաբի ուժերի փոխհրամանատար Աբումահդի Ալ-Մոհանդեսի սպանության:

Իրաքում տեղակայված ամերիկյան Ալ Ասադ բազան ենթարկվել է հրթիռային հարձակման: Այս հարձակման հետևանքով. 

Նախ կոտրվել է ԱՄՆ-ի ռազմական հեղինակությունը կոտրվել է, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում ոչ մի երկիր չի համարձակվել հարձակվել ԱՄՆ ռազմաբազաների վրա: Իսկ  Իրանը  պաշտոնապես հրթիռային հարձակում է իրականացրել Իրաքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմաբազայի վրա:

Երկրորդ՝ Իրանի հրթիռային հարվածները ԱՄՆ ռազմաբազայի վրա, կատարվել են այն ժամանակ երբ ամերիկյան զորքերը գտնվում էին ամենաբարձր պատրաստվածության  մակարդակի վրա, բայց չկարողացան ոչնչացնել որևէ հրթիռ:

Երրորդ՝ ԱՄՆ-ի ռազմաբազայի վրա հարձակումը իրականացվել է մի երկրի կողմից, որը ենթարկվել է ԱՄՆ ամենախիստ պատժամիջոցներին: Այս հրթիռային հարձակմամբ Իրանն ապացուցեց իր ռազմական ուժն ու դիրքը, որ հրթիռային ծրագիրը բանակցության առարկա չեն:

Մյուս կարևոր կետմ ԱՄՆ-ի արձագանքն էր այդ հարձակմանը:

Ամերիկացիները հարձակումից հետո շփոթվել են և սկսել հոգեբանական գործողություններ իրականացնել: Իրանի հրթիռային հարձակումից անմիջապե հետո ամերիկացիները հայտարարեցին, որ ռազմակայանում ամերիկյան զորուժ չկար: ԱՄՆ NBC News- ը մեջբերում  անելով պաշտոնյաներին հայտարարել է, որ Այն ալ Ասադ ռազմաբազայում հարձակման ժամանակ ներկա են եղել 1500 ամերիկյան զորայիններ: Ամերիկացիները պնդել են, որ Աին ալ-Ասադի բազայի վրա հրթիռային հարձակման հետևանքով, մարդկային և ենթակառուցվածքների ծանր վնաս  չի պատճառվել : ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազայի վրա իրականացված հարձակման հետևանքով, զոհվել է ավելի քան 80 ամերիկացի զինծառայող: Ամերիկացիները նաև պնդել են որ հրձակման հետևանքով սպանվել և վիրավորվել են իրաքցի զինվորներ, սակայն Ւրաքի բանակը հայտարարել է հարձակման արդյունքում ոչ մի իրաքցի չի տուժել:

Քանի որ գեներալ Ղասեմ Սուլեյմանին դիմադրության միջազգային դեմքն էր, ակնկալվում է նաև, որ դիմադրությունը առաջիկա օրերին կպատասխանի ամերիկյան ոճրագործությանը: Իրանի արձագանքը նույնպես նախնական գործողություն էր, և  ապագայում կարող են իրականացվել այլ գործողություններ:

Չորեքշաբթի օրը Ղոմի հազարավոր բնակիչների հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է. « Ամերիկյան երկու ռազմաբազաների վրա իրականացված հրթիռային հարձակումները, ԱՄՆ-ին հասցված մեծ ապտակ էին: Այս ռազմական գործողությունները բավարար չեն: Պետք է վերջ ատալ տարածաշրջանում ԱՄՆ-ի կործանարար ներկայությանը»: