Մամուլի տեսություն 10.01.2020
Արբանյակային պատկերները ցույց են տվել, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազաների դեմ ԻՀՊԿ հրթիռային հարձակումը հաջողությամբ է իրականացվել:
Իրան օրաթերթ
Արբանյակայնին պատկերներ Այն ալ Ասադ ռազմաբազայից
Այն ալ Ասադ ռազմաբազայի արբանյակային պատկերները ցույց են տվել, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազաների դեմ ԻՀՊԿ հրթիռային հարձակումը հաջողությամբ է իրականացվել:
Ռոյտերսի հաղորդման համաձայն, պատկերներում նշված առնվազն երեք օբյեկտները ինքնաթիռների կայանման վայրերն են, որտեղ շինությունների մի մասն ամբողջությամբ կամ մասամբ փլուզվել են:
Կալիֆոռնիայի Մոնտերեյ քաղաքի միջազգային հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցներից Ջեֆրի Լյուիսն ասում է. «Հրթիռներն ուղղված էին ռազմակայանի ամերիկյան հատվածի դեմ: Դա նշանակում է, որ հրթռիները պետք է հարվածեին հստակ թիրախների, ինչը դրանց հաջողվել է»:
Համշահրի օրաթերթ
Ամերիկյան ամենախոշոր ուղևորատար ինքնաիթիռի առաքելությունը՝ Ուժերի տեղափոխում, թե Այն օլ Ասադի վրավորների տեղահանում
Գերմանիայից Թուրքիա և հակառակ ուղղությամբ ամերիկյան C-4C ինքնաթիռի շուրջօրյա թռիչքը կասկածներ է հարուցել այն մասին, թե Իրանի հարձակումների հետևանքով ռազմաբազայում զոհեր կամ վիրավորներ չեն եղել:
Էթեմադ օրաթերթ
Մայք Փենս. Շարունակելու ենք դիմակայել Իրանին
CBS- ին տված հարցազրույցում, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո, ամերիկացիները կարող են իրենց ավելի ապահով զգալ: Նա հավելել է. «Մենք շարունակելու ենք դիմակայել Իրանին»:
Պատասխանելով այն հարցին՝ ԱՄՆ-ին պատահաբար է հաջողվել խուսափել հրթիռային հարձկման զոհերից, թե ԻԻՀ միտումնավոր հարձակումներն այնպես է իրականացրել որ զոհեր չլինեն, Փենսը նշել է. «Բոլորն ուրախ են, որ հարձակման հետևանքով զոհեր չեն եղել»:
Ջամե Ջամ օրաթերթ
Երեխաներին անտեսելու հոգեբանական հետևանքները
Վերջերս իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մանուկ հասակում անտեված լինելը, զրկանքներն ու խնդիրները, նվազեցնում են անհատի ուղեղի զարգացման մակարդակը:
Ուսումնասիրությունը կատարել են Լոնդոնի Քինգի Քոլեջի փորձագետները որդեգրված երեխաների շրջանում, որոնց մանկությունն անցե է Ռումինիայի աղքատ մանկատներում: Մասնագետները պարզել են, որ նման երեխաների ուղեղի զարգացումը 38.6 տոկոսով զիջում է այլ երեխաների ուղեղի զարգացման մակարդակին:
Ռումինիայի մանկատների սարսափելի վիճակը բացահայտվեց 1979թ.՝ այդ երկրի կումունիստ բռնապետ Չաուշեսկույի տապալումից հետո: Մանկատներում ապրող երեխաների մոտ շատ թույլ էր սոցիալական ու հոգեբանական կապը, նրանք չունեին որևէ տեսակի խաղալիք ու մեծ մասամբ տառապում էին հոգեկան հիվանդություններով:
armenpress.am
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի և Իրանի նախագահներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի աղետի կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին:
armenpress.am
ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ կոալիցիային դաշինքի մասնակցության շուրջը
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության եկել ԻՊ-ի դեմ Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիային հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը:Ինչպես նշվում Է, Փոմպեոն «կրկնել Է մերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը ՆԱՏՕ-ի ավելի ակտիվ մասնակցության՝ նախագահ Թրամփի կոչը: Զրուցակիցները համաձայնել են, որ ՆԱՏՕ-ն կարող Է ավելի մեծ ավանդ ներդնել տարածաշրջանի անվտանգության եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, հավելել են Պետդեպարտամենտում:Զրույցի ընթացքում նաեւ արծարծվել Է Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին իրանական հրթիռահավածների եւ «այն սպառնալիքների թեման, որոնք Իրանը ներկայացնում Է տարածաշրջանի համար», հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
armenpress.am
Լուկաշենկոն պնդում է, որպեսզի ՌԴ-ն գազ մատակարարի ներքին սակագներով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է պնդել, որպեսզի Ռուսաստանից գազի մատակարարումներն իրականացվեն ներքին սակագներով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Բելտա» գործակալությունը:
Լուկաշենկոն հիշեցրել է, որ 2011 թվականին «Բելտրանսգազ»-ը Ռուսաստանին վաճառելու ժամանակ վերջինս Բելառուսին խոստացել է 5 տարիների ընթացքում գազի մատակարարումներին անցնել ներքին սակագներով: Նա ընդգծել է, որ մտադիր է պահանջել այդ խոստման իրականացում՝ այդ հարցի շուրջ հետագա բանակցությունների ընթացքում:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կոնցեպտուալ կերպով պայմանավորվել են էներգակիրների հարցում, գները կսահմանեն մոտ ապագայում: Նրա խոսքով՝ Բելառուսը ՌԴ-ից տարեկան ձեռք է բերում 20 մլրդ խմ գազ:
panarmenian.net
Աբխազիայում ցուցարարները գրոհել են նախագահի նստավայրը
Աբխազիայում ցուցարարները ներխուժել են նախագահ Ռաուլ Հաջիմբայի նստավայր և պահանջում են նրա հրաժարականը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հավելելով, որ ցուցարարները դիմադրում են ուժայիններին:
Հարձակումը սկսվել է ժամը 13:00-ին: Նախագահի նստավայրի մոտակայքում գտնվող հրապարակում մոտ 1000 մարդ է հավաքվել: Բախումների արդյունքում կան տուժածներ, որոնցից ոմանք շտապօգնության մեքենայով տեղափոխվել են, լուրը սակայն հանրապետության առողջապահության նախարարությունը չի հաստատել:
Աբխազիայի նախագահի աշխատակազմից նշել են, որ ընդդիմության կողմնակիցները փորձում են հեղաշրջում անել, գրում է «Վեդոմոստին»:
Աբխազիայի պաշտպանության նախարար Միրաբ Քիշմարիայի խոսքով՝ երկրի զինված ուժերը չեն մասնակցում «քաղաքական իրադարձություններին»: Ասում է՝ երկրի բանակը երբեք ժողովրդի դեմ դուրս չի գա:
Ըստ ցուցարարներից մեկի՝ բողոքի ակցիան կապված է ավելի վաղ Սուխումի կենտրոնում գտնվող ռեստորանի մոտակայքում հրաձգության հետ, որի արդյունքում 3 զոհ է եղել: Նշվում է, որ այդ գործով ձերբակալված անձն աշխատել է նախագահի թիկնազորում: Ըստ ցուցարարների՝ դա անթույլատրելի է:
Ավելի վաղ Աբխազիայի վճռաբեկ դատարանը նախագահի նախկին թեկնածու Ալհաս Կվիցինիայի բողոքի քննությունը տեղափոխել էր հունվարի 9-ին: Նա պահանջել էր անվավեր ճանաչել ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Ընդդիմադիր «Ամցախարա» և «Միացյալ Աբխազիա» կուսակցությունները կոչ էին արել քաղաքացիներին բողոքի քննության օրը գնալ դատարան:
Աբխազիայում քաղաքական ճգնաժամ սկսել էր 2019-ի սեպտեմբերից, երբ չճանաչված հանրապետությունում ընթանում էր նախագահական ընտրությունների երկորրդ փուլը: Մասնակից երկու թեկնածուներից մեկը՝ գործող նախագահ Ռաուլ Հաջիմբան, հաղթել էր ձայների 1% առավելությամբ. նա հավաքել էր ձայների 47.38%, իսկ մրցակից Ալհաս Կվիցինիան՝ 46.19%-ը:
panarmenian.net
Փաշինյան. Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացումը կսկսվի 2020-ին
Հին Երևանի՝ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները կսկվեն 2020-ին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հանրապետության հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր»,- նշել է նա:
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունը քննարկվում է մասնագետների հետ:
2003-ին Լինսի հիմնադրամի միջոցներով Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ շինարարները պատնեշի էին հանդիպել, ինչից հետո հնագետներ էին հրավիրվել ու պարզվել էր, որ դրա ամբողջ տարածքում 17-րդ դարի շինություններ են:
Ավելի մանրամասն այն մասին, թե ինչ շինություններ են եղել Հանրապետության հրապարակի տակ, կարելի է ընթերցել PanARMENIAN.Net ի՝ «Հանրապետության երկհարկանի հրապարակը, «թաքցրած» հուշարձաններն ու հնագետի չլսված առաջարկը» հոդվածում:
2003-ին կառույցներն ուսումնասիրել են ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջին դարերի մասնագետները, ովքեր դրանք շինարարական արվեստի կարևոր հուշարձաններ են համարվել:
Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն 1655-ին այցելել է Երևան, գծագրել այն: Նկարում մանրամասնորեն պատկերված է «Քրիստոնեական թաղամասը»` երկհարկ և եռահարկ քարի շենքերով: 1679-ին Երևանում ավերիչ երկրաշարժ է եղել, որը, ըստ Զաքարիա Սարկավագի հիշատակությունների, ոչինչ «քարը քարի վրա չի թողել»: Շինություններն ավերվել են, բայց դրանց նկուղային հարկերը մնացել են: Բացված նկուղներն ընդգրկում են հրապարակի ամբողջ տարածքը: