Թուրքիայում ժողովրդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ռազմաբազաների դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115546-Թուրքիայում_ժողովրդական_բողոքի_ցույցեր_են_տեղի_ունեցել_ԱՄՆ_ռազմաբազաների_դեմ
Թուրքաիայի տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը ամերիկյան զորքերի ներկայության դեմ:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հունվար 11, 2020 14:15 Asia/Tehran
  • Թուրքիայում ժողովրդական բողոքի ցույցեր  են տեղի ունեցել ԱՄՆ ռազմաբազաների  դեմ

Թուրքաիայի տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը ամերիկյան զորքերի ներկայության դեմ:

Թուրքիայի Մալաթիա քաղաքի բնակիչնրը պահանջել են փակել քաղաքի ամերիկյան ռազմաբազան: 

Թուրքիայի ժողովրդի բողոքները երկրում ԱՄՆ ռազմական ներկայության դեմ երկար պատմություն ունեն: 2019 թ.-ին Ստամբուլի, Անկարայի, Ալեքսանդրուպոլիսի, Իգդիրի, Մուշի, Մալաթիայի, Ալազիղի, Խոջալիի և Դիարբեքիրի բնակիչները հակաամերիկյան և հակաիսրայելական ցույցեր անցկացրեցին:

2019 թվականի մարտից ի վեր Մալաթիայում 7 բողոքի ցույց է անցկացվել միայն ՆԱՏՕ-ի դաշինքի ռազմաբազայի տեղակայման դեմ: Թուրքիայի ժողովուրդի բողոքի ցույցերը  ՆԱՏՕ-ի զորքերի ներկայության դեմ այդ երկրում տեղի են ունեցել այն պայմաններում, երբ այդ կազմակերպությունը, հատկապես Խորհրդային  Միության փլուզումից և Սառը պատերազմի ավարտից հետո, միշտ եղել է որպես ԱՄՆ ռազմական բազուկը աշխարհի տարբեր մասերում: 

Այդ պատճառով, անցած տարիներին Թուրքիայի տարբեր քաղաքներում մուսուլմանների բողոքի ցույցերը, հատկապես Մալաթիայի նահանգի բնակիչների ցույցերը ՆԱՏՕ-ի հրթիռային ռադիոտեղորոշման համակարգը Մալաքիայի Քուրա Ջիք շրջանում և ամերիկացի զորայինների տեղակայման կապակցությամբ, Անկարայի կառավարությունը որոշման դեմ ցույցերը  շարունակվում են:

Ըստ վերլուծաբանների՝ ԱՄՆ-ը  կոչ է անում Թուրքիային լարվածություն ստեղծել հարևանների հետ: Բանն այն է, որ եթե Թուրքիայի պաշտոնյաները հակառակվեն ԱՄՆ-ի ոչ լեգիտիմ պահանջներին, ապա Սպիտակ տան պաշտոնյաները բարձրացնում են տնտեսական պատժամիջոցները, բոյկոտում են Անկարայի կառավարության պաշտոնյաներին և վնասում են Թուրքիայի տնտեսությանը: Թուրքիայի ազատ գրողների միության նախագահ և  փորձագետ Ահմեդ Օրսը նշել է, որ Մալաթիայում տեղակայված ռադարային համակարգը շրջապատել է իսլամական աշխարհը: Նա ասել է.«Արևմուտքը փորձում է Թուրքիային վերածել պատերազմական մեքենայի  իր շահերի համար»:

Թուրք փորձագետ Ահմեդ Օրսն  հստակեցրել է. «Թուրքիայի մուսուլման ժողովուրդը երբեք չի ներելու Էրդողանի կառավարությանը` Թուրքիայում ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների անցկացման և Մալաթիայի նահանգում ՆԱՏՕ-ի հրթիռային ռադիոտեղորոշիչ համակարգի տեղակայման պատճառով»:

Թուրքիայի անկախ գրողների գլխավոր քարտուղար և քաղաքագետ Դողան Օզլուքը նույնպես կարծում է, որ Թուրքիայի Մալաթիայի նահանգը գործնականում բռնազավթվել է ամերիկյան զորքերի կողմից և դա ամենաաղմկալի խնդիրն է Թուրքիայի ժամանակակից պատմության ընթացքում: 

Անկասկած, Միացյալ Նահանգները տարբեր պատրվակներով փորձում է իր ռազմական ներկայությունը  ամրապնդել տարբեր երկրներում: Թուրքիայի ժողովուրդը նաև երկար տարիներ է իր ընդդիմությունն է հայտնել երկրում ամերիկյան ռազմաբազաների տեղակայմանը: Այս օրերին ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում, պատերազմական գործողությունների ակտիվացման ֆոնին, Թուրքիայի ժողովուրդը հնարավորություն ունի ևս մեկ անգամ ևս բարձրաձայնել իրենց ցանկությունները Անկարայի պետայրերին, ամերիկյան զորքերի դուրսբերման կապակցույամբ այդ երկրից: