Մամուլի տեսություն 12-1-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115572-Մամուլի_տեսություն_12_1_2020
Թեհրանի Իմամ Խոմեյնու օդանավակայանում մարդկային սխալի հետևանքով ուկրաինական ավիաուղիներին պատկանող օդանավի կործանումը ցնցեց ժողովրդին
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Հունվար 12, 2020 12:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12-1-2020

Թեհրանի Իմամ Խոմեյնու օդանավակայանում մարդկային սխալի հետևանքով ուկրաինական ավիաուղիներին պատկանող օդանավի կործանումը ցնցեց ժողովրդին

«Քեյհան» օրաթերթ

Փխենյանը հայտարարել է որ չի բանակցելու ԱՄՆ-ի հետ

Վերջին ամիսներին Հյուսիսային Կորեան բազմիցս իր դժգոհությունն է հայտնել Միացյալ Նահանգներից և Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ միջուկային բանակցությունների փակուղուց և ընդգծել է, որ  չի ցանկանում հրաժարվել իր բոլոր միջուկային հնարավորություններից՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացման դիմաց»:

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի կողմից այդ երկրի առաջնորդի ծննդյան օրվա առիթով հղած ուղերձը չի կարող նպաստել երկկողմ բանակցությունների վերսկսմանը:

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Թրամփը Իրաքից պահանջում է 35 միլիարդ դոլար փոխհատուցում

ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է, որ եթե Իրաքը  փորձի ԱՄՆստիպել իր զորուժը դուրս բերել այդ երկրից, պետք է 35 միլիարդ դոլար փոխհատուցում վճարի Վաշինգտոնին: «Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News- ին տված հարցազրույցում նախազգուշացրել է Իրաքին, որ եթէ փորձեն ամերիկացի զորքերին դուրս հանել երկրից, պետք է վճարի այն ներդրումների համար, որոնք ԱՄՆ-ն կատարել է այդ երկրումԼ

 

«Խոռասան» օրաթերթ

Օդանավի դառը վթարում

Ուկրաինաական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի ողբերգական վթարից երեք օր  և գեներալ Սուելյմանիի մահից մեկ շաբաթ անց, շաբաթ օրը հայտարավեց, որ օդանավը կործանվել է ԻՀՊԿ ստորաբաժանումներցի մեկի օդային տարածքին մոտենալու հետևանքով,ք անի որ թռիչքի ու բարձրության պատճառով տպավորություն է ստեղծվել, որ այն թշնամական է: Արդյունքում, մարդկային սխալի ու ոչ դիտավորյալ կերպով, ինքնաթիռը խոցվել է հրթիռով:

Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան, երբ ԻՀՊԿ-ի օդուժը հրթիռային հարձակում էրիրականացրել Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների դեմ՝ ի պատասխան Ղասեմ Սուլեյմանիի սպանության:

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ 

Օմանի թագավոր է նշանակվել Հեյսամ Բեն Թարեղ Ալե Սաիդը

Ղաբուս Բեն Սաիդի մահանալուց հետո, Օմանի թագավոր է նշանակվել Հեյսամ Բեն Թարեղ Ալե Սաիդը: Օմանի թագավոր Ղաբուս Բեն Սաիդը մահացել է 79 տարեկան հասակում, հիվանդության պատճառով:

Հեյսամ Բեն Թարեղ 2000 թվականից ի վեր Օմանի  մշակույթային ժառանգության նախարարն էր և «Օման 2040»-ի տնտեսական հեռանկարների հանձնաժողովի նախագահը:

Օմանի թագավոր Ղաբուսը ժառանգ չուներ և իր համար պաշտոնապես  իրավահաջորդ չէր նշանակել: Սակայն որոշ ժամանակ առաջ, գաղտնի պայմաններում, իր հաջորդին ներկայացրել էր թագավորական խորհրդին: Օմանի թագավոր Ղաբուսի կտակի համաձայն, երեկ Օմանի թագավոր է նշանակվել Հեյսամ Բեն Թարեղ Ալե Սաիդը:

 

armedia.am

ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարեկ բին Թայմուրին

 

Օմանի Սուլթանության սուլթան Կաբուս բին Սաիդի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարեկ բին Թայմուրին, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Օմանի Սուլթանության սուլթան Կաբուս բին Սաիդին այն առաջնորդներից էր, ով իր իմաստուն ու հավասարակշռված գործունեությամբ ջանք չի խնայել տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ:Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, ընտանիքի անդամներին և Օմանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ոգու արիություն ու համբերություն»: 

 

aravot.am

Անհրաժեշտ է պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը. Մերկելն ու Պուտինը հանդիպել են

Անհրաժեշտ է կիրառել «բոլոր դիվանագիտական գործիքները»՝ պահպանելու համար Թեհրանի հետ միջուկային գործարքի «կենսունակությունը»: Այս մասին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Նրա խոսքով՝ Գերմանիան համոզված է, որ «Իրանը չպետք է միջուկային զենք ձեռք բերի»: Մերկելը խոստովանել է, որ Միասնական համապարփակ գործողությունների ծրագրի շրջանակում պայմանավորվածությունները կատարյալ չեն, բայց անհրաժեշտ է դրանք պահպանել:

Անգելա Մերկելը ողջունել է Իրանի որոշումը՝ իր վրա վերցնել Թեհրանում խոցված ուկրաինական օդանավի հետ կապված իրավիճակի պատասխանատվությունը: «Այնուամենայնիվ, դա մնում է դրամատիկ իրադարձություն»,- ընդգծել է նա՝ հիշեցնելով անմեղ զոհերի մասին: Նրա խոսքով՝ Իրանը պետք է անզիջում քննություն անցկացնի և ընդունելի լուծում գտնի այն երկրների համար, որոնց քաղաքացիները զոհվել են:

Իր հերթին Ռուսաստանի նախագահ Պուտինը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները բնորոշել է որպես «փոքր ինտենսիվությամբ» ռազմական գործողություններ: «Հույս ունեմ, որ գործը չի հասնի լայնածավալ ռազմական հակամարտության»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ նման սցենարը կարող է իր հետ բերել «փախստականների նոր հոսք՝ ոչ միայն Եվրոպա, այլև այլ շրջաններ»: Պուտինի խոսքով՝ իր և Մերկելի հանդիպման նպատակն էր, մասնավորապես, «կանխել այդպիսի անբարենպաստ իրադարձությունների զարգացումը»:

 

tert.am

ՄԱԿ-ի անդամ երկրներից 7-ը զրկվել են ձայնի իրավունքից

ՄԱԿ-ի անդամ պետություններից յոթը ժամանակավորապես զրկվել են Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից՝ կազմակերպության բյուջե կատարվող ներդրումները չփոխանցելու պատճառով: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, այդ երկրներն են Լիբանանը, Վենեսուելան, Կենտրոնական Աֆրիկան, Գամբիան, Լեսոտոն, Տոնգան և Եմենը:Նշվում է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 19 հոդվածի համաձայն՝ երկիրը կորցնում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ձայնի իրավունքը, եթե պարտքը կազմակերպության նկատմամբ գերազանցում է վերջին երկու տարում կատարած վճարումների չափին:Անցյալ տարի ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 146-ը ամբողջությամբ կատարել են նախատեսված վճարումները: ՄԱԿ-ի բյուջեում ներդրում չի կատարել 47 երկիր:Նշվում է, որ ԱՄՆ-ի պարտքը ՄԱԿ-ին կազմում է 491 մլն դոլար: 2019-ի հոկտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտնել էր, որ կազմակերպության ֆինանսական իրավիճակը խստորեն վատացել է: