Կատարի էմիրը հանդիել է ԻԻՀ առաջնորդին. Ռազմավարական երկխոսություններ՝ լարված իրավիճակում
Կատարի շեյխ Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Տարածաշրջանի ներկա լարվածությունը թուլացնելու միակ ճանապարհը տարածաշրջանային երկրների համագործակցությունն է, առանց արտաքին միջամտության»:
Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Այս իրավիճակի միակ պատասխանատուն Վաշինգտոնն ու իր վարած քաղաքականությունն է: Եվ իրավիճակը շտկելու միակ ճանապարահը տարածաշրջանբի երկրների համագործակցությունն է»:
Անդրադառնալով Իրանի ու Կատարի միջև վաղեմի հարաբերություններին, Այաթոլլահ Խամենեին նշել է. «Երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքական հարաբերություններին: Իրանը և Քաթարը պետք է ընդլայնեն համագործակցությունը տարբեր ոլորտներում»:
Նա հավելել է. «Որոշ երկրներ, հատկապես նրանք, որ աշխարհի մյուս ծայրից եկել են մեր տարածաշրջան, դեմ են տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: Սակայն դա նրանց չի վերաբերում և տարածաշրջանի երկրներն այլևս չեն հանդուրժում արտաքին միջամտություններն իրենց ներքին գործերին»:
Կատարի էմիրը, գոհունակություն հայտնելով ԻԻՀ առաջնորդի հետ հանդիպման կապակցությամբ և նշելով, որ տարածաշրջանը գտնվում է բարդ պայմաններում, ասել է. «Մենք նույնպես համոզված ենք, որ տարածաշրջանի երկրները պետք է համագործակցեն՝ իրավիճակը շտկելու համար»:
Այս երկխոսության մեջ ամենակարևորը երկու երկրների շատ մոտիկ տեսակետն է տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ: Իրանը և Քաթարը երկու հարևան պետություններ են, որոնք ունեն ընդհանուր շահեր: Բնական է, որ երկու երկրներն էլ ցանկանում են նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում:
Իրանը մշտապես փորձել է զսպիչ ուժի միջոցով ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Սակայն մի պահ չի հապաղի պատասախանելու ահաբեկիչներին, հենվեով իր ռազմական զսպիչ ուժի վրա: Եվ Պարսից ծոցի տարածաշրջանը բացառություն չէ
Ինչպես նշել է այաթոլլահ Խամենեին, «Որոշ երկրների վարած սխալ քաղաքականությունը լարվածություն է առաջացրել տարածաշրջանում»: Կատարը նույնպես այս տարիների ընթացքում անմասն չի մնացել թշնամական գործողություններից, շրջափակումներից ու պատժամիջոցներից:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, հարգելով իր հարևանների, ներառյալ Կատարի տեսակետները և ջանքերը, որոնք հայտարարել են իրենց ընդդիմությունը տարածաշրջանի լարվածության սրմանը, շահագրգռված է շարունակել խորհրդակցությունները՝ տարածաշրջանային խաղաղությունն ու կայունություննապահովելու ուղղությամբ:
Պատմությունը ցույց է տվել, որ ցանկացած արտաքին միջամտություն, ավելի է սրել տարածաշրջանի լարված վիճակը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ այդ երկիրն ավելի քան 7 տրիլիոն դոլար է ծախսել տարածաշրջանում ռազմական գործողությունների վրա, բայց ի՞նչ է ձեռք բերել դրա դիմաց:
Տարածաշրջանում ամերիկյան զորուժի ներկայությունը ոչ միայն չի ապահովել այդ երկրի շահերն այլև վնաս է հասցրել տարածաշրջանային երկրների շահերին: ԱՄՆ ռազմական ներկայությունն ու միջամտությունները միմիայն հանգեցրել են տարածաշրջանում հումանիտար աղետի և տնտեսությունների անկման:
Եվ վերանայելով պատմությունը, պարզ է դառնում, որ տարածաշրջանի կայունությունը հնարավոր է միայն երկրների համագործակցության միջոցով:
ԻԻՀ առաջնորդի կողմից տարածաշրջանային համագործակցության վրա շեշտը դնելը վկայում է, որ Իրանը ձգտում է տարածաշրջանի բոլոր երկրներում անվտանգության ու ապահովության հաստատման: