Թեհրանում Սիրիայի վարչապետի բանակցությունները. Կողմերը կարևորել են հարաբերությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115654-Թեհրանում_Սիրիայի_վարչապետի_բանակցությունները._Կողմերը_կարևորել_են_հարաբերությունների_ընդլայնումը
Իրանի և Սիրիայի պաշտոնատարները, թեհրանում կայացած նիստում բանակցել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2020 09:07 Asia/Tehran
  • Թեհրանում Սիրիայի վարչապետի բանակցությունները. Կողմերը կարևորել են հարաբերությունների ընդլայնումը

Իրանի և Սիրիայի պաշտոնատարները, թեհրանում կայացած նիստում բանակցել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Երկուշաբթի օրը, ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին և Սիրիայի վարչապետ էմադ Խամիսը կարևորել են տարածաշրջանից, հատկապես Սիրիայից  ամերիկյան ուժերի դուրս գալը:

ԱՄՆ-ը, խախտելով միջազգային օրենքներն Արևմտյան Ասիայում անապահովություն է տարածել: Այդ հարցը քննարկվել է նաև կիրակի օրը, Կատարի Էմիրի և Պակիստանի արտգործնախարարի հետ Իրանի պաշտոնյաների բանակցություններում:

Կիրակի օրը, Կատարի էմիր  Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Սանիի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ մեծարգո առաջնորդն ասել է. «Տարածաշրջանի ներկա լարվածությունը թուլացնելու միակ ճանապարհը տարածաշրջանային երկրների համագործակցությունն է, առանց արտաքին միջամտության»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեծ թափով Արևմտյան Ասիան մղում է դեպի անապահովություն ու անկայունություն: Հունվարի 3-ին, ահաբեկչական հարձակում իրականացնելով, Բաղդադի օդանավակայանի մոտակայքում, ամրիկյան ուժերը սպանեցին ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժանման հրամանատար, գեներալ նահատակ Ղասեմ Սուլեյմանիին և նրա ուղեկիցներին:

Հակադարձելով այդ ահաբեկչական քայլին, Իրանը հրթիռային ծանր հարձակում իրականացրեց Իրաքում ԱՄՆ-ի Այն- Ալ-Ասադ ռազմաբազայի դեմ: Այդ հարձակումն առաջին քայլն էր տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը վերջ դնելու համար:

Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ամիր Հաթամին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը գեներալ  Սուլեյմանիին սպանելուց հետո, ծանր է վճարելու տարածաշրջանում իր ռազմական ներկայության համար:

Արևմտյան Ասիայի վերջին տարիների զարգացումները վկայում են այն մասին, որ արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի անտեղի միջամտությունները անապահովություն ու անկայունություն են տարածել տարածաշրջանում: Այս անկայունությունը սակայն տևական չի լինելու: Իրաքի խորհրդարանի վերջերս վավերացրած օրինագիծը շրջադարձային է այդ ուղղությամբ:

Իրանն ու Սիրիան հզոր դիմադրությամբ ապացուցեցին, որ կարելի է դիմակայել թշնամուն և փոխել ժողովուրդների ճակատագիրը: ԱՄՆ-ի կողմից հովանավորվող սիոնիզմի ու ահաբեկչության միասնական ճակատի դեմ պայքարում, Լիբանանում, Սիրիայում ու Իրաքում ձեռք բերված հաջողությունները ավելի են հզորացրել Դիմադրության ճակատին:

Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում, ԻԻՀ  միշտ կանգնած է եղել այդ երկրի ժողովրդի ու կառավարության կողքին և ոչ մի ջանք չի խնայել այդ ուղղությամբ: Եվ Սիրիայի վերակառուցման շրջանում ևս Իրանը լինելու է այդ երկրի ժողովրդի ու կառավարության կողքին:

Շուրջ մեկ տարի առաջ, Թեհրանում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է .«ԻԻՀ համար Սիրիայի ժողովրդին ու կառավարությանը օժանդակելը նշանակում է օժանդակել դիմադրությանը և դա պարծանք է ԻԻՀ համար»: