Մամուլի տեսություն 16-01-2020
Ռուսաստանի կառավարության հրաժարականի և Պուտինի կողմից սահմանադրական բարեփոխումների մասին անակնկալ հայտարարությունը զարմացրել է բոլորին:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Պուտինը փոփոխություներ է իրականացնում Կրեմլում
Դաշնային ժողովում Պուտինի ելույթից հետո, Ռուսաստանի վարչապետը հայտարարեց իր կառավարության հրաժարականի մասին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նոր սահմանադրության կարիք չունի: Նա հավելել է. «Նոր սահմանադրության նախագծման անհրաժեշտություն չեմ տեսնում, այնուամենայնիվ, առաջարկվում եմ սահմանադրական փոփոխությունների մասին բանակցույթւններ անցկացնել: Առաջարկում եմ քննարկել մի շարք կառուցողական բարեփոխումներ, որոնք, կարծում եմ, ռացիոնալ և կարևոր են Ռուսաստանի հետագա զարգացման համար»:
ՌԴ նախագահն ասել է, որ իր երկրի քաղաքացիները պետք է կարողանան կողմ քվեարկել առաջարկվող սահմանադրական փոփոխություններին:
Պուտինի խոսքերով, Ռուսաստանը պետք է մնա ուժեղ հանրապետություն՝ նախագահական համակարգով: Վլադիմիր Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի խորհրդարանը պետք է ունենա վարչապետներ նշանակելու իրավասություն, այլ ոչ թե պարզապես հաստատի նախագահի տարբերակը:
«Քեյհան» օրաթերթ
Բրիտանիայի դեսպանին կանչել են Լոնդոն ՝ հարցաքննության համար
Իրանում Բրիտանիայի դեսպանին կանչել են Լոնդոն՝ հարցաքննության, այն բանից հետո երբ նա ձերբակալվել էր Թեհրանում անկարգություններ հրահրելու ընթացքում:
Որոշ աղբյուրների համաձայն, Բրիտանիայի արտգործնախարարությունը դեսպանին կանչել է Լոնդոն՝ պատասխանատվություն պահանջելու Թեհրանում վերջինիս կոպիտ սխալի և Իրանի հետ հարաբերություններում լարվածություն առաջացնելու համար:
Աղբյուրն ընդգծել է, որ պատճառը վերջին օրերին դեսպանի ոչ սովորական և ոչ դիվանագիտական պահվածքն էր, ինչպես նաև հակակառավարական հանրահավաքին մասնակցելը:
Երեքշաբթի երեկոյան Ռոբերտ Մակեյրը մեկնել է Բրիտանիա:
«Խորասան» օրաթերթ
Երկարատև կայանքի կոդը
Ճապոնացի Քանա Թանաքան իր ծննդյան 117 ամյակը նշել է Գինեսի ներկայացուցչի ներկայությամբ: Նա աշխարհի ամենածեր մարդն է: Նա իր երկար կյանքի մասին ասել է. «Առողջ սննունդ կերեք, ընթերցեք և մարզանք արեք»:
«Ջավան» օրաթերթ
Այն ա--Ասադը ավերվել է
Չնայած ԱՄՆ-ի պաշտոնյաները պնդում են որ Իրանի կողմից Այն Ալ-Ասադ ռազմաբազայի վր կատարված հարծակումից ամերիկացի ոչ մի զորային չի տուժել, սակայն վկայակոչելով ռազմաբազայում ներկա մի ամերիկացի զորայինի Washington Post- ը բացահայտել է. «Հարձակման հետևանքով, երկու ամերիկացի զինվորական դուրս են ցատկել պատուհանից և տասնյակ այլ զորայիններ վիրավորվել են»:
Այն Ալ-Ասադի վրա կատարված հրթիռային հարձակումից 4 օր անց, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թույլ են տվել մուտք գործել ռազմաբազա: Associated Press- ը հաղորդել է հրթիռային հարձակման մնացորդները մաքրելու ԱՄՆ-ի զորայինների ջանքերի մասին:
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է սոցիալական ապահովության նոր համակարգի ներդրմանը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով պայմանավորված: Օրենքով՝ սահմանվել է, որ թաղման նպաստ է վճարվում նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում: Սահմանվել է նաև, որ ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանքը կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից 6 ամիս հետո ներկայացվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմելու օրվանից: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել կառավարության համապատասխան որոշումը և փոփոխել նոր իրավակարգավորումներին առնչվող դրույթները: Որոշմամբ լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների: Մասնավորապես` հստակեցվել է, որ hաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողն իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին: Հստակեցվել է նաև, որ նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը կարող է ներկայացնել նաև նպաստառուի մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով:
Արմեն Սարգսյանն ու ALNOWAIS Investments ընկերության նախագահը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավորությունների շուրջ
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր անդամ և նախագահ, «ROTANA HOTEL MANAGEMENT CORPORATION»-ի նախագահ Նասսեր Ալ Նովեյսի հետ։ Ընկերությունը գործունեություն է ծավալում հյուրանոցների և անշարժ գույքի, ենթակառուցվածքների, էներգետիկայի բնագավառներում, ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարբեր նախագծերի իրականացման մեծ փորձառություն։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նշված ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ:
Զոհրաբ Մնացականյանը անհանգստացնող է համարում տարածաշրջանում կայունության խափանումը
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի համար անհանգստացնող է համարում տարածաշրջանում կայունության խափանումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով տարվա սկզբից Մերձավոր Արևելքում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև տեղի ունեցող զարգացումներին:
«Մեզ համար շատ անհանգստացնող է կայունության խափանումը մեզ հարևան տարածաշրջանում: Այդ առումով մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ… Մեր անմիջական գործընկերներն ունեն տարաձայնություններ, և դա ազդեցություն է թողնում նաև տարածաշրջանային անվտանգության և մեր երկրի անվտանգության վրա: Իրապես հույս ունենք, որ միայն խաղաղ և բանակցային ճանապարհներով հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը և խուսափել զարգացումներից, որոնք տանում են էսկալացիայի»,- ասաց Մնացականյանը: