Մամուլի տեսություն 20.01.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115931-Մամուլի_տեսություն_20.01.2020
Մայրաքաղաք Թեհրանում և 12 մյուս նահանգներում անակնկալ ձյունն ուրախություն է պատճառել Իրանի քաղաքացիներին և գեղեցկություն պարգևել բնությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2020 15:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20.01.2020

Մայրաքաղաք Թեհրանում և 12 մյուս նահանգներում անակնկալ ձյունն ուրախություն է պատճառել Իրանի քաղաքացիներին և գեղեցկություն պարգևել բնությանը:

«Խորասան» օրաթերթ

Արտասահմանյան ավիաընկերությունների վերադարձի ալիքը

Ուկրաինական ինքնաթիռի կործանվելուց հետո, մի քանի արտասահմանյան ավիաընկերություններ քաղաքական որոշում կայացնելով հայտարարեցին, որ չեղարկում են  դեպի Իրան չվերթները և այլևս Իրանի տարածքով ոչ մի չվերթ չեն իրականացնելու: Սակայն դեռ 10 օր չանցած, Իրանի տարածքի անվտանգ ու մոտ լինելու պատճառով, վերականգնվել է այս երկրի տարածքով իրականացվող թռիչքների 70 տոկոսը:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Իրաքում բողոքարարները գրավել են Բաղդադի կենտրոնական հատվածը

Առանց քաղաքական կուսակցություններից կախված լինելու անկախ վարչապետ նշանակելու այդ երկրի իշխանություններին ներկայացված իրաքցի բողոքարարների մեկշաբաթյա վերջնագրի ժամկետի ավարտին, բողոքարարները դուրս են եկել փողոցներ: Ցուցարարները փակել են պետական հասատատություններ, դպրոցներ և համալսարաններ  տանող ճանապարհները, իսկ հարավային նահանգներում նոր համընդհանուր գործադուլներ անցկացնելու կոչ է արվել : 


«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Հնդկաստանը 85 միլիոն դոլարի ներդրում է անելու Իրանի Չաբահար նավահանգստում

Նավահանգիստների և ծովային կազմակերպության շուկայի զարգացման ու համաձայնագրերի հարցերով գլխավոր տնօրենը հայտարարել է, որ վերջնականացվել է Իրանի հարավ-արևելյան հատվածում գտնվող Չաբահար նավահանգստում Հնդկաստանի կողմից 85 միլիոն դոլարի ներդրում արվելու մասին  որոշումը: Հնդկաստանն ստացել է այդ հարցով ԱՄՆ-ի համաձայնությունը:

Հնդիկները մշտապես եղել են Չաբահար նավահանգստի հիմնական հաճախորդներից մեկը, սակայն ՀԳՀԾ-ից Թրամփի միակողմանի ու անտրամաբանական դուրս գալուց հետո, Իրանում այլ երկրների համար ներդրում անելը բարդացավ: Իհարկե նշվում է, որ Չաբահարի նավահանգիստը չի ներառվում ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում և Հնդկաստանն այդ արտոնությունն ստացել է ԱՄՆ-ից: 

 

«Ջավան» օրաթերթ

«Ֆրանսիացի ջենտլմեն»-ը վիրավորել է իրանական 7-հազարամյա մշակույթն ու քաղաքակրթությունը

Արևմտյան մտավորականները,  Ֆրանսիան համարում են ազատության, քաղաքակրթության ու օրենսդրության օրրանը: Նրանք ավելի լավ է տեսնեն, թե Էմանուել Մակրոնը, որ իրենց կարծիքով ժողովրդավարության խորհրդանիշն է, ինչպես է ոտնահարում միջազգային օրենքները և չնայած 1994 թվականի օգոստոսի 18-ին «Պարսից ծոց» անվանումը կիրառելու վերաբերյալ ՄԱԿ-ի որոշմանը, իրեն այն աստիճան է իջեցրել, որ  տարածաշրջանի կաթնատու շեյխերի ծառայողի դերում հանդես գալով, թվիթերյան գրառման մեջ պարծենալով Սաուդյան Արաբիայի թերակղզու անվտանգության ապահովմամբ, Պարսից ծոցն անվանել է Արաբական ծոց»:

 

«Էբթեքար» օրաթերթ

Իրանում տեղումների համակարգի գործունեությունը

Նոր ձյուն, նոր ձյուն ,

Ողջույն , ողջույն 

Ուրախ նստիր կտուրին.

Ով դու մաքրություն 

Ով դու սպիտակ հույս...

Իրանի տարբեր շրջաններում ձյան առատ տեղումները պատճառ են դարձել,որ Ահմադ Շամլուի գրչին պատկանող այս տողերը տեղադրվեն սոցցանցերում, ինչը պատահում է երբ ձյուն է տեղում, սակայն միգուցե այս օրերին,  մարդիկ առավել քան երբևէ էին սպասում դրան:

 

Armenpress.am

Հայաստանը շատ պարտաճանաչ է մոտենում Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի աշխատանքներին

 Հայաստանը շատ պարտաճանաչ է մոտենում Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի աշխատանքներին և մեծ հետաքրքրություն ցուցաբերում դրանց նկատմամբ՝  դիտարկելով դրանք որպես կարևոր մաս երկրի տնտեսության զարգացման հարցում:

 

Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հունվարի 20-ին «Եվրասիական ինտեգրացիոն տարածքի երկրների արտաքին և ներքին քաղաքականության հարցեր» համաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դեսպանը կարևորեց նման փորձագիտական համաժողովների անցկացումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացների համատեքստում. ըստ դեսպանի, եվրասիական ինտեգրացիայի թեման մշտապես հասարակության, փորձագետների և քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում է:

Կոպիրկինը կարծում է, որ ԵԱՏՄ-ն արդեն կայացել է որպես միություն: Դրա մասին վկայում են այն տնտեսական ցուցանիշները, որոնք արձանագրել են ԵԱՏՄ անդամ պետությունները վերջին տարիներին՝ այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը:

«Եվրասիական տնտեսական միությունը բոլորիս է պետք, այդ թվում՝ Հայաստանին: Հայաստանը շատ ակտիվ մասնակցություն է ունենում ինտեգրացիոն գործընթացներում` միությունը զարգացնելու և կատարելագործելու խնդրով»,- ասաց Կոպիրկինը:

Նա նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում որպես նախագահող երկիր շատ արդյունավետ անցկացրեց Եվրասիական միջկառավարական և  Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստերը, որոնց ընթացքում ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքվեցին Իրանի և Սինգապուրի հետ:

 

1in.am

Թրամփը մտադիր է խստացնել այցագրերի տրման կանոնները. Axios

Սպիտակ տունը պլանավորում է խստացնել այցագրերի տրման կանոններն օտարերկրացի այն կանանց համար, որոնք ԱՄՆ են ժամանում ծննդաբերելու երեխաներ, որպեսզի վերջիններս ինքնաբերաբար ամերիկյան քաղաքացիություն ստանան: Այդ մասին հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով նախագահական վարչակազմի ներկայացուցիչների:

Ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը երաշխավորվում է ԱՄՆ-ի Սահմանադրության 14-րդ ուղղմամբ: Այդ դրույթը նախագահ Դոնալդ Թրամփը համարել է «բացարձակ ծիծաղելի»:

Փոփոխվում են B տիպի այցագրերի տրման կանոնները, որոնք կարճ ժամկետով տուրիստական եւ գործարար նպատակներով ժամանման համար տրվում են հայցորդներին, հրատարակությանը պատմել է Սպիտակ տան մի աղբյուր:

 

Tert.am

Թուրքիան Լիբիա դեռևս զորք չի ուղարկել, այնտեղ են գտնվում միայն թուրք ռազմական խորհրդականները. Էրդողան

Թուրքիան Լիբիա դեռևս զորք չի ուղարկել, այնտեղ են գտնվում միայն թուրք ռազմական խորհրդականները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է A Haber հեռուստաալիքը: 

Կիրակի Բեռլինում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եգիպտոսի և այլ երկրների, ինչպես նաև ԵՄ-ի և ՄԱԿ-ի մասնակցությամբ Լիբիայի հարցով միջազգային համաժողով է անցկացվել: Մասնակցել են նաև Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը և Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը` չնայած որ նրանց միջև ուղիղ բանակցություններ կազմակերպել հնարավոր չի եղել:

«Մենք այս պահին ռազմական ուժ այնտեղ չենք ուղարկում (Լիբիա): Պարզապես ռազմական խորհրդականների և հրահանգիչների խումբ ենք այնտեղ ուղարկել»,- Բեռլինից վերադառնալիս թուրք լրագրողներին հայտնել է Էրդողանը:  

2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան գործնականում դադարել է որպես միասնական պետություն գործել: Այժմ երկրում երկիշխանություն է տիրում: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն իշխում է արևելքում, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում` ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ ձևավորված Ազգային համաձայնության կառավարությունը:

Երկրի արևելյան հատվածի իշխանությունները Տրիպոլիից անկախ են գործում և համագործակցում են լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարի հետ: