Մամուլի տեսություն 22.01.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116024-Մամուլի_տեսություն_22.01.2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականը Թրամփին բնութագրել է որպես անկայուն և վտանգավոր մարդ ամբողջ աշխարհի և հենց ամերիկացիների համար:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Հունվար 22, 2020 13:13 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22.01.2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականը Թրամփին բնութագրել է որպես անկայուն և վտանգավոր մարդ ամբողջ աշխարհի և հենց ամերիկացիների համար:

Քեյհան օրաթերթ

Այն օլ Ասադում 134 ամերիկացի զինվոր է զոհվել

ԻՀՊԿ օդուժի կողմից Բաղդադում ԱՄՆ-ի Այն օլ Ասադ ռազմաբազայի դեմ իրականացրած հարձակումից 10 օր անց, ամերիկացի պաշտոնյաների կողմից վիրավորների վերաբերյալ դանդաղորեն հրապարակվող զեկույցներից հետո, առաջիկա օրերին, հավանաբար կհրապարակվեն նոր հաղորդումներ, որոնց հիման վրա, կարելի է նշված ռազմակայանի վնասների մասին պատկերացում կազմել: դա թույլ կտա հասկանալ, թե որքան կեղծ են ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Մակրոնն անտեղյակ է Պարսից ծոցի պատմությունից

Ֆրանսիական Լուպոն օրաթերթն անդրադառնալով Պարսից ծոցի վերաբերյալ նախագահ Էմանուել Մակրոնի թվիթերյան գրառմանը, գրել է. «Էմանուել Մակրոնն իր գրառման մեջ, Պարսից ծոց անվան փոխարեն կիրառել է Արաբական ծոց անվանումը, վիրավորելով իրանցիների զգացմունքները»:

 

Իսլամական Հանրապետություն օրաթերթ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական. Թրամփը վտանգավոր անձ է ամբողջ աշխարհի համար

Ֆրանսիայի 24 հեռուստընկերությանը տված հարցազրույցում,  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ջեֆրի Սաչսը հայտարարել է, որ Թրամփը ամենավատ նախագահն է ԱՄՆ-ի պատմության մեջ:

 

Էբթեքար օրաթերթ

Չինաստանում տարածվել է նոր անծանոթ վիրուս

Վերջին տարիներին, Արևելքում և Հարավարևելյան Ասիայում տարածվում են վտանգավոր վիրուսներ: Իսկ Չիանստանում տարածված նոր կորոնավիրուսը մտահոգության տեղիք է տվել ամբողջ աշխարհում:

Չորեշքաբթի օրը, Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ կորոնավիրուսը տարածվել է նաև այլ քաղաքներում, ինչպես՝ Պեկինում  և Շանհայում: Այս վիրուսից մինչ այժմ գրանցվել է երեք մահ, իսկ չորրրորդն արդեն գրանցվել է Չինաստանի սահմաններցի դուրսԼ Չինաստանի առոջապահության ազգային խորհուրդը հայտարարել է, որ վիրուսն առաջացնում է սուր թոքաբորբ և վարակիչ է:

 

Իրան օրաթերթ

Իրանի չորրորդ կին դեսպանը նշանակվել է Դանիայում

Երեկ, ԻԻՀ նախագահը հանդիպել է Բելգիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Դանիայում, Բելառուսում, Հայաստանում, Սերբիայում, Հարավային Աֆրիկայում, Նիգերիայում, Ղրղզստանում, Շրի Լանկայում, Մավրիտանիայում և Խորվաթիայում, Իրանի նորանշանակ դեսպանների հետ: Դեսպանների թվում է եղել  նաև տիկին Աֆսանե Նադիրն ով նշանակվել է Դանիայում Իրանի դեսպան: Նա Իրանի չորրորդ կին  դեսպանն է:

 

Ջավան օրաթերթ

Եվրոպայի խոստովանությունը ՀԳՀԾ-ի վերաբերյալ՝ 54 ամիս ուշացումով

ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի սուր քննադատությունը,  չնայած ուշացումով, սակայն հնչում է:

NPT դաշնքից Իրանի դուրս գալու հավանականության վերաբերյալ ԻԻՀ ԱԳՆ Զարիֆի հայտարարությունից մեկ օր անց, ՌԴ փոխարըտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, դիմելով ԱԽ-ին, և անդրադառնալով եվրոպացիների կողմից «ձգանի մեխանիզմի» ակտիվացմանը, հայտարարել է. «Նման քայլը կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Մենք այժմ գտնվում ենք կրիտիկական վիճակում, և բոլորը պետք է զգույշ լինեն իրենց քայլերում»:

 

armenpress.am

Գիտնականներն ուղեղի աշխատանքը բարելավելու դյուրին միջոց են նշել

Կանադայի Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ 20 րոպե տեւողությամբ զբոսանքները կարող են ուղեղի աշխատանքը բարելավել նույն չափով, որքան որ առավոտյան մեկ գավաթ սուրճ խմելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:

Հետազոտությանը մասնակցել են սուրճի 30 սիրահարներ եւ 29 հոգի, որոնք կոֆեին չեն գործածում: Կամավորները կատարել են աերոբային վարժությունների մեկ ցիկլ կամ ընդունել են մեկ բաժնաչափ կոֆեին, որը համարժեք Է մեկ գավաթ սուճի: Դրանից հետո կատարվել են աշխատանքային հիշողության թեստեր, հիշողություն, որը մարդուն թույլ Է տալիս մտքում պահել տեղեկատվությունը, որով նա այդ պահին աշխատում Է: Պարզվել Է, որ արագ եւ կարճատեւ զբոսանքը նույնպիսի (կամ նույնիսկ ավելի մեծ) ազդեցություն Է գործում հիշողության վրա, քան կոֆեինը: Այդ արդյունքը միատեսակ Է եղել ինչպես սուրճ սիրողների, այնպես Էլ նրանց համար, ովքեր այն չեն ըմպել:

 

armenpress.am

Քննարկվում է ԱՊՀ անդամ պետությունների միջև հարկային վարչարարությանն առնչվող արձանագրությունը

Ազգային ժողովը քննարկում է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հունվարի 22-ի խորհրդարանի նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն փոխանակելու մասին» արձանագրության մշակումը պայմանավորված է ԱՊՀ մասնակից պետությունների միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծման կարևորությամբ: Արձանագրությամբ նախատեսվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինները փոխանակում են իրավաբանական և ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ, ինչպես նաև մասնակից պետության տարածքում նշված անձանց անունով գրանցված գույքի առանձին տեսակների և գույքի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն»,- ասաց Անանյանը:

Ըստ նախագծի՝ արձանագրության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների միջև հարկային հարցերով էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման իրականացումը լրացուցիչ գործիք կհանդիսանա ստվերային տնտեսության կրճատման և հարկումից խուսափելու համար:

Արձանագրության նպատակներից է ապահովել հարկային վարչարարության ոլորտում տնտեսական բարեփոխումների իրականացումը, ինչը հնարավորություն կընձեռի խուսափել կրկնակի հարկային պարտավորություններից, ինչպես նաև կասեցնել հարկային պարտավորություններից խուսափելու փորձերը:

Արձանագրության դրույթների կիրառումը կնպաստի նաև տվյալ ոլորտում տնտեսական փոխգործակցության թափանցելիության մակարդակի բարձրացմանը:

 

panarmenian.net

Վարդի Օհանյանը՝ Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար

  Հայազգի Վարդի Օհանյանը պաշտոն է ստացել Լիբանանի նոր կառավարությունում՝ երիտասարդության և սպորտի նախարար:

Մինչև նշանակումն Օհանյանը սոցիալական աշխատող էր, նա նաև «Զվարթնոց» հատուկ կրթական կենտրոնի հիմնադիրն է: Նրա թեկնածությունն առաջադրել էր ՀՅԴ-ն:

Հունվարի 21-ին՝ 33 օրվա բանակցություններից հետո, Լիբանանում վերջնականապես ձևավորվել է նոր կառավարությունը՝ նախկին նախարար Հասան Դիաբի գլխավորությամբ: Կառավարությունում 20 անդամ կա, նախարարներից 6-ը կանայք են, գրում է Naharnet-ը:

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարարիի կառավարությունում 2 հայազգի նախարար կար՝ զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը (ՀՅԴ) և սոցհարցերի նախարար Ռիչարդ Կույումջյանը:

Լիբանանում 2019-ի աշնանը բողոքի ցույցեր էին երկրի կառավարության դեմ: Ցուցարարները մեղադրում էին քաղգործիչներին իշխանության չարաշահման և սեփական հարստացման համար պետռեսուրսներն օգտագործելու մեջ: Դրանց արդյունքում վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական էր տվել:

 

panarmenian.net

Բուրկինա Ֆասոյում 36 մարդ է զոհվել ահաբեկիչների հարձակումից

 Առնվազն 36 մարդ է զոհվել Բուրկինա Ֆասոյի հյուսիսում ահաբեկչական հարձակման հետևանքովб ասվում է երկրի կառավարության կոմյունիկեում, որը հրապարակել է RTB ռադիոկայանը:

«Հունվարի 20-ին մի խումբ զինյալ ահաբեկիչներ ներխուժել են Նագրաոգո գյուղի շուկա, որտեղ սպանել են 32 քաղաքացու, այրել շուկան և, նահանջելով, ևս 4 մարդու սպանել Ալամու գյուղի մոտ: Բացի այդ, հարձակման հետևանքով 3 մարդ վիրավորվել է»,- ասվում է կոմյունիկեում, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Կառավարությունը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և տուժածներին: Դեռևս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: