Մամուլի տեսություն 26-1-2020
Կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհում և դադառնում է համաշխարհային աղետ:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
ԱՄՆ-ը ցանկանում է ռազմաբազաներ հիմնել Իրաքի Քրդստանում
Իրաքի «Ալ-Մաուլամա» լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Իրաքի Քրդստանի հետ՝ ռազմակայաններ կառուցման և 2000 զորայինների տեղակայման շուրջ:
Իրաքի լրատվական գործակալությունը հաղորդել է, որ առաջարկներ կան՝ տարածքում ԱՄՆ ռազմական ներկայությունը ուժեղացնելու համար: Բաղդադի հետ բանակցությունները պետք է ներառեն տնտեսական հարաբերությունները և ՆԱՏՕ-ի ավելի մեծ դերակատարություննը ԻԼԻՊ-ի դեմ պայքարում:
«Իրան» օրաթերթ
Աշխարհում աճում են կորոնավիրուսի տարածման հետ կապված մտահոգությունները
Չիանստանում, նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետևանքով, 56 միլիոն մարդ գտնվում է կարանտինի մեջ: Չինաստանի նախագահը հայտարարել է, որ վիրուսի արագ տարածվելու պատճառով, այդ երկիրը կանգնել է լուրջ վտանգի առջև: Անհայտ վիրուսն արագորեն տարածվում է, անգամ Չինաստանի սահմաններից անցել և տարածվել Ասիայում և Եվրոպայում: Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երեք դեպք: Չինաստանը հայտարարել է նոր հիվանդանոցներ կառուցելու մասին: Մինչ այժմ կորոնավիրուսի հետևանքով մահացել է 41 մարդ, վարակվածների թիվը հասել է ավելի քան 1300-ի:
«Ջավան» օրաթերթ
Զարիֆ. Եվրոպայի կողմից ԱՄՆ-ին ենթարկվելը աղետ է
Գերմանական Շպիգել պարբերականին տված հարցազրույցում, Մոհամմադ Ջավադ Զարիֆը եվրոպացիների կողմից ԱՄՆ-ին անվերապահ ենթարկվելն անվանել է աղետ, ասելով, որ եվրոպացիները չեն կարող կանգնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ:
Զարիֆն ասել է. «Նրանք, որ ընդունում են միակողմանիությունն, օգնում են Թրամփին: Եվրոպացիները մեզ ասում են. «Կներեք, մենք ոչինչ չենք կարող անել»: Եվրոպացիները չեն կարող կանգնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, սակայն փորձում որպես հզոր ուժ, կանգնել Իրանի դեմ»:
«Քեյհան» օրաթերթ
Այն Ալ-Ասադ ռազմաբազայի զոհերի թիվն աճում է
Այն Ալ-Ասադում Իրանի կողմից ԱՄՆ-ին հասցված ապտակի հետցնցումները շարունակվում են
Ուրբաթ օրը, Պենտագոնւ հայտարարել է, որ Այն ալ Ասադ ռազմակայանի դեմ Իրանի հրթռիային հարձակման հետևանքով, վիրավորվել է 34 զինծառայող:
Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանն ուրբաթ օրը հայտարարել է, որ զինվորները վնասվածքներ են ստացել գլխի շրջանում:
Վիրավորված 34 զինծառայողներից 17-ը վերադարձել են ծառայության, 17-ը տեղափոխվել են Գերմանիայի Լանդցետոլ քաղաքի ամերիկյան ռազմական հիվանդանոց: Եվս 8 զորայիններ, որոնք վիրավորվելու պատճառով տեղափոխվել էին Գերմանիա, ներկայումս գտնվում են ԱՄՆ-ում:
«Ջոմհուի Էսլամի» օրաթերթ
Վերականգնվել են Իրանի երկնքով թռիչքները
Իրանի ավիաընկերության ասոցիացիայի քարտուղար Մասուդ Ասադի Սամանին հայտնել է, որ համաշխարհային ավիաընկերությունները գիտեն, որ Իրանը երկինքն ամենաապահով օդային տարածքն է Հարավարևելյան Ասիայի և Եվրոպայի միջև թռիչքների համաև և սկսել են վերականգնել են Իրանի երկնքով իրականացվող թռիչքները:
Ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի․ Հայաստանը ցավակցել է Թուրքիային
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Telegram ալիքում հրապարակված հայտարարությամբ ցավակցություն է հայտնել Թուրքիային։ «Խորապես ցավակցում ենք Էլազըղում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետևանքով մահացածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում և Թուրքիայի վնաս կրած շրջանների վերականգնում»։ Նշենք, որ Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգում հունվարի 24-ի երեկոյան տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները, ըստ Ռիխտերի սանդղակի, եղել են 6.8 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումներ։ Փլուզումներ են եղել Էլազըղից մինչև Մալաթիա։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի թիվն այս պահին հասել է 35-ի, իսկ հոսպիտալացվածների թիվը՝ 1607-ի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է երկրաշարժից տուժած և Էլազըղի քաղաքային հիվանդանոցում հոսպիտալացված քաղաքացիներին։ Տեղեկացվում է, որ երկրաշարժի հետևանքով փլուզվել է 72, լուրջ վնասվել 514, թեթև վնասվել 409 շենք-շինություն։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հնդկաստանի նշանակալի նվաճումները տարբեր ոլորտներում իրենց անմիջական ներգործությունն ունեն համընդհանուր առաջընթացի վրա։
Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացմանը: Համոզված եմ, որ երկկողմ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև առկա բարեկամական կապերն ու փոխգործակցությունն ավելի կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասված է նախագահի ուղերձում:
Փաշինյանը չի բացառում Մյունխենում Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման պայմանավորվածություն չունի, սակայն այդ հնարավորությունը չի բացառում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն այս մասին ասաց Կապանում իր ասուլիսում ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Մյունխենում, որտեղ համաժողովին պետք է մասնակցի նաև Իլհամ Ալիևը, պլանավորված է հանդիպում:
«Այս պահին հանդիպման պայմանավորվածություն չկա: Հանդիպումը բացառել չի կարելի, քանի որ քննարկումների փուլում են: Եվ ընդհանրապես, եթե չեմ սխալվում, չեմ ասել, որ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում, երբ ԱՊՀ հավաք էր, այդտեղ շփվել ենք: Ես այդ կարգի շփումներն օգտակար եմ համարում»,-ասաց վարչապետը:
Այսինքն՝ եթե լինի առիթ՝ խոսելու, քննարկելու, Փաշինյանը կարծում է, որ դա վնասակար չէ, օգտակար է։
Մյունխենի անվտանգության համաժողովը կկայանա փետրվարի 14-16-ը:
Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2020 թվականի հունվարի 26-ից արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք: Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
Արգելանքի հիմքը Չինաստանում արձանագրված Կորոնավիրուսի վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE/ԿԱՀԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքերում հրապարակված տեղեկատվությունն է:
Արգելանքը կգործի մինչև ԿԱՀԿ-ի և ԱՀԿ-ի կողմից Չինաստանը Կորոնավիրուսից ազատ ճանաչելու մասին պաշտոնական տեղեկատվության հրապարակումը: