Մամուլի տեսություն 27.01.2020
Թրամփի կողմից «դարի գործարք» հակապաղեստինյան նախագծի ներկայացման շեմին, քաղաքական տարբեր խմբեր ու գործիչներ դատապարտել են այն, համարելով, որ նախագիծն ուղղված է Սիոնիստական ռեժիմի շահերի պաշտպանությանը:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Թրամփի «դարի գործարք» նախագիծը սուր քննադատության թիրախում
Արձագանքելով «դարի գործարք» նախագիծը ներկայացնելու ժամկետը մոտալուտ լինելու մասին ԱՄՆ-ի հայտարարությանը, պաղեստինյան և ոչ-պաղեստինյան քաղաքական խմբերն ու մի շարք գործիչներ հայտարարել են, որ Պաղեստինի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից ընդունված ցանկացած որոշում կամ արված ցանկացած քայլ, եղել է միմիայն Սիոնիստական ռեժիմի գոյության ու շահերի պաշտպանման շրջանակում:
Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց որ շուտով ներկայացվելու է «դարի գործարք» նախագիծը,հերթական անգամ այդ նախագծի շուրջ ենթադրություններն ու քննարկումները հայտնվեցին մամուլի գլխագրերում:
Թրամփն ասել էր,որ մինչ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի առաջիկա շաբաթ Վաշինգտոն կատարելիք այցը, տեղի կունենա նախագածի շնորհանդեսը:
---
«Ջավան» օրաթերթ
Թրամփն ասել է.«Ես կգլխատեմ սենատորներին»
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան Հետախուզության հարցերի կոմիտեի նախագահ Ադամ Շիֆի հայտարարությունները սրել են ԱՄՆ նախագահի իմփիչմենտի շուրջ լարվածությունները: Հղում անելով CBS-ի հաղորդմանը, Շիֆն ասել է, որ Թրամփը հանրապետականներին սպառնացել է,որ եթե իր իմփիչմենտի օգտին քվեարկեն, նրանց գլխատելու է: Ադամ Շիֆի խոսքով՝ CBS news-ը երեկ գիշեր հաղորդել է, որ մի հոգի, Թրամփի կողմից հանրապետական սենատորներին զգուշացրել է, որ նախագահ Թրամփի դեմ քվեարկելու դեպքում, գլխատվելու են»:
---
«Իրան» օրաթերթ
Իրանի արտաքին առևտրի ծավալը հասել է 72 միլիարդ դոլարի
Երկրի արտաքին առևտրի վերաբերյալ վերջին վիճակագրական տվյալների համաձայն, վերջին 10 ամիսների ընթացքում, Իրանի արտահանումների ու ներմուծումների ընդհանուր ծավալը կազմել է է 72 միլիարդ դոլար, որից 35 միլիարդ 500 միլիոն դոլարն արտահանումների և 36 միլիարդ 500 միլիոն դոլարը ներմուծումների մասով: Այդ մասին հայտնել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարը:
Չնայած այս տարվա առաջին 10 ամիսներին ներմուծումների ծավալները գերազանցել են արտահանման ցուցանիշներին, երկրի առևտրային հաշվեկշիռը բացասական է մոտ 600 միլիոն դոլարով, սակայն արտաքին առևտուրն սահուն է ընթացել այս ժամանակահատվածում, չնայած ամենախիստ պատժամիջոցների առկայությանը:
«Էբթեքար» օրաթերթ
Եվրամիության հետ Լոնդոնի հարաբերություններում նոր էջ է բացվում
Անցած շաբաթ Եվրահանձանժողովը և Եվրախորհուրդը իրենց համաձայնությունը տվեցին ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու նախագծին՝ Բրեքսիթին, և Բորիս Ջոնսոնը ստորագրեց այն: Բրտիանիան իր վերջնական քայլն արեց ԵՄ-ի կազմից պաշտոնապես դուրս գալու համար:
Այս կապակցությամբ, մի քանի օր առաջ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը, և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը ստորագրեցին Բրիտանիայի խորհրդարանի կողմից հաստատված Բրեքսիթի համաձայնագիրը,որպեսզի ենթահող ստեղծեն այն Եվրախորհրդարանում վավերացնելու համար: Եվրոնյուզի հաղորդման համաձայն՝ Եվրախոհրդարանը հունվարի 29-ին քննարկելու է Բրեքզիթի համաձայնագիրը:
---
168.am
Գերմանիան պնդում է Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը
Գերմանիան շարունակում է աշխատել Իրանական միջուկային գործարքի շուրջը գործողությունների համատեղ համակարփակ ծրագրի պահպանման համար եւ կարծում է, որ դա լավագույն միջոցն է Թեհրանի կողմից ատոմային զենքի մշակում թույլ չտալու համար:
Հունվարի 27-ին այդ մասին Բեռլինում հայտարարել է ԳԴՀ-ի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել: Մենք ցանկանում ենք համաձայնագրի բոլոր մասնակիցների հետ աշխատել դրա պահպանման համար, մենք առաջվա պես կարծում ենք, որ դա լավագույն միջոցն է, որպեսզի Իրանին հետ պահենք ատոմային զենքի մշակումից»,- հայտարարել է Մաասը: «Այդ առնչությամբ մենք բոլոր կողմերից կառուցողական մասնակցություն ենք ակնկալում առաջիկա բանակցություններին»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
---
Tert.am
Բրիտանացիների բոյկոտել են ԵՄ-ից դուրս գալու պատվին թողարկված նոր մետաղադրամները
Բրիտանացիները բոյկոտ են հայտարարել թագավորության` ԵՄ-ից դուրս գալու պատվին թողարկված նոր մետաղադրամների օգտագործմանը: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:
Խոսքը վերաբերում է 50 պենս արժողությամբ մանրադրամներին, որոնք թողարկվել են 3 միլիոն օրինակով: Նոր մետաղադրամները շրջանառության մեջ պետք է դրվեն 2020 թվականի հունվարի 31-ին. հենց այդ օրը Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրոպական Միությունից: Մետաղադրամների վրա գրված է «խաղաղություն, բարգավաճում և ժողովուրդների բարեկամություն» և նշված է պատմական օրը:Բրիտանացիները Twitter սոցիալական ցանցում սպառնացել են բոյկոտել մետաղադրամի օգտագործումը:Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի մամուլի խոսնակ Ալաստեր Քեմփբելը գրել է, որ եթե խանութում իրեն 50 պենսանոց մետաղադրամով մանր տան, նա կխնդրի դրանք փոխանակել 2 հատ 20 պենս և 1 հատ 10 պենս արժողությամբ մետաղադրամներով: Քեմփբելը նշել է, որ «Բրեքզիթ»-ը «խաղաղություն, բարգավաճում և ժողովուրդների բարեկամություն» չի բերում, այլ ընդհակառակը` սպառնում է դրան:Դժգոհություն է հայտնել նաև Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախկին նախարար, եվրաինտեգրման կողմնակից Էնդրյու Ադոնիսը: Նրա խոսքերով, ինքը պատրաստվում է մերժել նոր մետաղադրամները:
Armenpress.am
Չինական կորոնավիրուսով հիվանդացածների
մեծամասնությունը 60-ից բարձր տարիքի են
Չինական կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թվի 80 տոկոսը 60 տարեկանից բարձր մարդիկ են: Այդ մասին հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Ես կցանկանայի ուշադրություն հրաիրել այն բանի վրա, որ նաեւ հրապարակված վիճակագրության պաշտոնական տվյալներից մեզ հայտնի Է, որ հիվանդացածների թվի 80 տոկոսը 60 տարեկանից բարձր տարիք ունի, եւ գործնականում բարդ դեպքերով բոլորի մոտ եղել Է ու կա համընթաց սոմատիկ ախտաբանություն»,- ասել Է Պոպովան Մոսկվայում կայացած ճեպազրույցում:Հիվանդացած երեխաների ընդհանուր թվից 15-ից ցածր տարիքի են ընդամենը երկուսը, ընդգծել Է Պոպովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am
Թուրքիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել Է 40-ի
Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 40-ի: Այդ մասին հունվարի 27-ին հայտնել Է երկրի Արտակարգ իրավիճակների գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ հաղորդվել Էր 39 զոհվածի եւ 1607 տուժածի մասին: Փրկարարները երկուշաբթի առավոտյան Էլյազիգ քաղաքում փլատակներից դուրս են բերել երկու զոհվածի մարմին, եւս մեկը դեռեւս գտնվում են փլվածքների տակ, որոնք հավաքումը շարունակվում Է: 6,8 մագնիտուդով երկրաշարժը, որի Էպիկենտրոնը գտնվում Էր Էլյազիգ նահանգի Սիվրիջե քաղաքի շրջանում, տեղի Է ունեցել հունվարի 24-ի երեկոյան: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Թուրքիայի Ադանա, Հաթայ, Օսմանիե, Թունջելի, Ղազիանթեփ, Շանլիուրֆա, Մալաթիա, Մարդին, Սամսուն, Թոքաթ, Չորում եւ Քայսերի նահանգներում, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: