Մամուլի տեսություն 28.01.2020
Աֆղանստանում Թալիբանի կողմից խոցված ինքնաթիռի կործանման և 100 ամերիկացի սպաների զոհվելու վերաբերյալ լուրերը գլխավորել են իրանական մամուլի այսօրվա գլխագրերը
Մարդոմսալարի օրաթերթ
Թրամփի իմպիչմենտի ֆոնին, Բոլթոնը մի շար քբացահայտումներ է արել
ԱՄՆ նախագահի անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, բացահայտումներ է արել գործող նախագահի վերաբերյալ, որն այս պահին գտնվում է իմպիչմենտի գործընթացի ճնշման տակ:
Բոլթոնը, ում նախագահ Թրամփն անկանխատեսելի կերպով հեռացրեց պաշտոնից, իր չհրապարակված գրքում գրել է, որ 2019թ նախագահը դիմել է իրեն՝ Ուկրաինային տրամադրվելիք ֆինանսական աջակցությունը դադարեցնելու պահանջով: Բոլթոնը գրել է, որ Թրամփն այդպիսով նպատակ է ունեցել Ուկրաինայի իշխանությւններին ստիպել, հետաքննություն սկսել նախագահական ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենի գործով:
Քեյհան օրաթերթ
Թալիբան խմբավորումն Աֆղանստանում ամերիկյան օդանավ է խոցել
Թալիբանի խոսնակ Զաբիհուլլահ Մոջահեդը հայտարարել է, որ երկուշաբթի օրը, Ղազնի նահանգում, խմբավորւոմը խոցել է ամերիկյան օկուպացիան ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռը, որում եղել են նաև ԿՀՎ-ի մի խումբ աշխատակիցների և սպաների:
Աֆղանստանի օդային ծառայությունները կարգավորող մարմնի ղեկավար Ղուլամ Մոհամմադ Մասումինհայտարարել է, որ Ղազնի նահանգում խոցված ինքնաթիռը պատկանել է ամերիկյանզ որուժին:
Ղազնի նահանգի տեղական աղբյուրները տեղեկացրել են ինքնաթիռի կործանման վայրում հարյուր դիակի հայտնաբերման մասին:
Խորասան օրաթերթ
21-րդ դարում ապրող 40 միլիոն ստրուկների դաժան ճակատագիրը
Հենց այս պահին, աշխարհի մի անկյունում, նրանք երկար ժամարեով աշխատում են, սակայն՝ առանց վարձատրության: Վերջին հետազոտությունների համաձայն, ներկա դրությամբ, աշխարհում ստրկության մեջ է գտնվում մոտ 40 միլիոն մարդ, այդ թվում նրանք, ովքեր չունեն այլընտրանք և կատարում են չվարձատրվող աշխատանք և սեռական ստրուկները: Նրանց մոտ մեկ քառորդն անչափահասներ են: Ստրկության մեջ գտնվող անձանց մեծ մասն ապրում են Աֆրիկայում և Հարավային Ասիայում:
Մարդոմսալարի օրաթերթ
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը նախազգուշացրել է ամերիկացիներին
ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Հուսեյն Սալամին, հակադարձելով Ղոդս ստորաբաժանման նոր հրամանատարի դեմ ուղղված ամերիկացիների սպառնալիքներին, հայտարարել է, որ նրանք, ովքեր սպանել են իրանցի գեներալին, զղջալու են իրենց քայլի համար:
Սալամին հավելել է. «Թշնամին արդեն ականատես է եղել գեներալ Սուլեյմանիի սպանությանն ի պատասխան արված գործողությունների և հասկացել, որ եթե նման բան նորից կրկնվի, հակահարվածը ջախջախիչ է լինելու»:
armenpress.am
Հայկական բանակի մահաբեր ուժը. զինված ուժերը համալրվել են արդիական սպառազինությամբ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար 2019 թվականն արդյունավետ ու հաջողված տարի էր: Զինված ուժերում փորձարկվեց նոր սննդակարգ, որի ամբողջական ներդրման գործընթացը շարունակվում է, բարձրացել են զինծառայողների աշխատավարձերը, շարունակվում են շփման գծում ենթակառուցվածքների բարելավման, մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված աշխատանքները: Անցած տարին հայկական բանակի համար հաջողված կարելի է համարել նաև սպառազինության առումով. լայն թափով շարունակվել են նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման աշխատանքները:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առիթով «Արմենպրես»-ը ներկայացնում է վերջին շրջանում հայկական զինված ուժերի կողմից ձեռք բերված զինատեսակները, որոնց ձեռքբերման մասին եղել են պաշտոնական հրապարակումներ:
Անցած տարվա ընթացքում ՀՀ զինված ուժերը համալրվել են 2019 թվականի արտադրության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր Հայաստանի վարչապետը: «Սա այս տարվա մեր ամենակարևոր ձեռքբերումներից է»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։
2019 թվականին ՀՀ զինված ուժերը համալրվել են Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներով: 2019 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։
ՀՀ զինված ուժերը 2019 թվականին համալրել են Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները: Դեկտեմբերի 27-ին վարչապետը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հետևել է կործանիչների ցուցադրական թռիչքներին։
Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականի մայիսից ի վեր ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համար աննախադեպ քանակի զենք-զինամթերք: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է հունվարի 25-ին Կապանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով:
armenpress.am
Թուրքիայում 12 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով
Թուրքիայի Կապադովկիայի շրջանում ճամփորդող 10 չինացի զբոսաշրջիկ և Թուրքիայի երկու քաղաքացի հոսպիտալացվել են կորոնավիրուսի կասկածանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Աքսարայի նահանգապետ Ալի Մանտին:
«Հիվանդության ախտանշանները ի հայտ են եկել զբոսաշրջիկներից մեկի մոտ, իսկ որպես նախազգուցնող քայլ զբոսավարը, ավտոբուսի վարորդը և զբոսաշրջիկի հետ կապի մեջ գտնվող ևս 8 մարդ մեկուսացվել են»,-ասել է Մանտին:
Քաղաքացիներից վերցված անալիզները ուղարկվել են Թուրքիայի առողջապահության նախարարություն: Մինչ անալիզների արդյունքները ստանալը, զբոսաշրջիկները կլինեն տեղական հիվանդանոցի հատուկ ինֆեկցիոն բաժանմունքում:
ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակված հիվանդների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որոնցից 106-ը մահացել են: Չինաստանից դուրս վարակի դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում և Գերմանիայում:
armenpress.am
Հայաստանցիների ավելի քան 89 տոկոսը վստահում է հայոց բանակին
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 89.4%-ը պետական և հասարակական կառույցներից ամենաշատը վստահում է հայկական բանակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում «Բրեվիս»-ի հետազոտության արդյունքները:
Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը: ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:
panarmenian.net
Հայաստանում նշում են Բանակի օրը
Հունվարի 28-ին Հայաստանում նշվում է Բանակի օրը. 28 տարի առաջ հենց այս օրն է ստեղծվել հայկական բանակը:
Այդ օրը հանրությունը մեկ անգամ ևս հիշում և հարգում է այն մարդկանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը չխնայեցին Հայրենիքի համար։
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ռազմական գործիչներն առավոտյան այցելել են Եռաբլուր պանթեոն։ Հայրենիքի համար զոհվածների հիշատակը հարգել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Բարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և այլոք։
1991-ին ՀՀ կառավարության որոշմամբ Նախարարների խորհրդին կից ստեղծվել է Պաշտպանության պետական կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5-ից նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվել է Վազգեն Սարգսյանը: 1992-ի հունվարի 28-ին պատմական որոշում է կայացվել «ՀՀ պաշտպանության մասին», այսինքն` Հայոց ազգային բանակի ստեղծման:
panarmenian.net
Գեյթսի հիմնադրամը $10 մլն է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին. Չինաստանում զոհերի թիվը հասել է 80-ի
Չինաստանում վերջին 24 ժամում 2019-nCoV կորոնավիրուսով վարակվելու 700 նոր դեպք է ի հայտ եկել, իսկ մահացածների քանակը հասել է 80-ի։
Կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 2794-ի, 5794 մարդու մոտ կասկածում են վիրուսի առկայությունը, իսկ 51 մարդ բուժվել է, գրում է Deutsche Welle-ն»։
Պեկինը սահմանափակել է տրանսպորտային հաղորդակցությունը մի շարք քաղաքների հետ, երկու «Դիսնեյլենդ» է փակվել։
Իշխանություններն ընդլայնում են նոր վտանգավոր թոքաբորբի տարածման դեմ պայքարի միջոցները։ Հունվարի 26-ից արգելվել է վայրի կենդանիների վաճառքը, իսկ բոլոր անասնապահական ֆերմաներում կարանտին է հայտարարված։ Փաստացի Հուբեյ նահանգիում ավելի քան 56 մլն մարդ կարանտինի տակ է:
Մինչդեռ միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա տիկնոջ հիմնադրամը՝ Bill & Melinda Gates Foundation-ը, շտապ կարգով $10 մլն է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին, գրում է «Վեդոմոստին»։
Նշված գումարից 5 մլն դոլարը կհատկացվի կորոնավիրուսի դեմ պայքարին Չինաստանում։ Նույնքան գումար կծախսվի Աֆրիկայում վիրուսի տարածման կանխարագելման և վերահսկման կենտրոններին աջակցելու համար։
Չինաստան է այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանը՝ նա մտադիր է խորհրդակցություններ անցկացնել Կառավարության և բուժոլորտի փորձագետների հետ։
Նոր կորոնավիրուսով վարակի առաջին դեպքերը կապված էին Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում գործող ծովամթերքի մեծածախ շուկայի հետ։ Մինչև հուվարի 1-ին այդ շուկայի փակումը, այնտեղ ծովային կաթնասուններից բացի, վաճառվում էին նաև չղջիկներ, հավեր, ճագարներ և օձեր։ Այդ տեսակներից մեկը կարող է վարակի աղբյուր դառնալ, կարծում են չինացի մասնագետները։
Հունվարի 27-ի դրությամբ հիվանդության դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Ավստրալիայում, Վիետնամում, Կանադայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայոմ, Հարավային Կորեայում և Ճապոնիայում։