Մամուլի տեսություն 29.01.2020
Կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհում և խլել նոր կյանքեր
Համշահրի օրաթերթ
ԱՄՆ-ը հաստատել է, որ Աֆղանստանում կործանված ինքնաթիռը եղել է ամերիկյան
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է Աֆղանստանում ամերիկյան ռազմական ինքնաիթիռի խոցվելու մասին լուրերը: Նախարարությունը հայտարարել է, որ ինքնաթիռը խոցվել է տարածքում, որը գտնվում է թալիբների վերահսկողության տակ, սակայն մերժել է թալիբների այն հայտարարությունը, թե ինքնաթիռը խոցվել է խմբավորման կողմից:
Աֆղանստանում ԱՄՆ բանակի խոսնակ Սոն Լոջջը հայտարարել է. որ վթարի պատճառների շուրջ հետաքննությունը սկսվել է, սակայն որևէ ապացույց չկա այն մասին, որ այն խոցվել է թալիբների կողմից: Նա ինքնաիթռի զոհերի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնել:
Ավելի վաղ, թալիբների խոսնակը հայտարարել էր, որ ինքնաիթռը կործանվել է և բոլոր ուղևորները զոհվել են: Սակայն որոշ ժամանակ անց, թալիբներն ընդունեցին ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը:
Ջամե ջամ օրաթերթ
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ «ձգանի մեխանիզմի» շուրջ տարաձայնություններ են առաջացել
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել , որ ՀԳՀԾ-ի անդամների միջև տարաձայնություններ են առաջացել «ձգանի մեխանիզմի» հարցով:
Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ «ձգանի մեխանիզմի» գործարկման համար անհրաժեշտ է ավելի շատ համակարգվածություն:
Անցած շաբաթ, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելը հայտարարել էր, որ ՀԳՀԾ-ի իրանական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ «ձգանի մեխանիզմը» վերանայելու շուրջ:
Էթեմադ օրաթերթ
Կորոնավիրուսով վարակվել է 6 հազար մարդ: Մահացածների թիվը 130-է
Վերջին տվյալների համաձայն, նոր տեսակի կորոնավիրուսով, աշխարհում վարակվել է 6 հազար մարդ, իսկ Չինաստանում մահացածների թիվը կազմել է 130 հոգի:
Չորեքշաբթի օրվա տվյալներով, մահացու կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել է 132 մարդ, ևս 1500 մարդ ավելացել է վարակվածների թվին:
Իրան օրաթերթ
Գերերին սպառնում է օստեոպորոզը
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ գիրությամբ տառապող մարդիկ, ում օրգազնիմում ու ոսկորներում մեծ քանակությամբ ճարպ է կուտակվում, ենթական են օստեոպորոզով հիվանդանալու վտանգին: Հետազոտությունն անցկացվել է 106 կանանց ու տղամարդկանց շրջանում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպակալումը փոփոխության է ենթարկում ոսկրածուծի ցողունային բջիջների աճի ընթացքը, ինչի արդյունքում արտադրվում են ավելի մեծ քանակությամբ ճարպային բջիջբներ, որոնք ստիպում են ոսկրային բջիջներին արագ քայքայվել:
armenpress.am
Վրաստանը կորոնավիրուսի պատճառով մինչեւ մարտի 29-ը դադարեցրել Է ավիահաղորդակցությունը ՉԺՀ-ի հետ
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը կորոնավիրուսի կապակցությամբ մինչեւ մարտի 29-ը դադարեցրել Է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ: Այդ մասին ասված Է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում ժամանակավորապես դադարեցված Է ուղիղ ավիահաղորդակցությունը ՉԺՀ-ի հետ: Այդ մասին իրազեկված են ՉԺՀ-ի ավիաիշխանություններն ու համապատասխան ավիաընկերությունները: Սահմանափակումները կգործեն մինչեւ ձմեռային նավիգացիայի սեզոնի վերջը (մարտի 29-ը)»,- ասված Է հայտարարության մեջ: Գործակալությունում հավելել են, որ ավիահաղորդակցության ժամանակավոր դադարեցման որոշումը կարող Է վերանայվել՝ կախված համաճարակի տարածման տեմպերից: Վրաստանի եւ Չինաստանի միջեւ շաբաթական երեք անգամ կանոնավոր ուղիղ չվերթներ Էին իրականացվում Թբիլիսի-Ուրումչի երթուղով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը 2020 թվականին կգերազանցի 1 տրիլիոն դոլարը
ԱՄՆ-ի դաշնային բյուջեի պակասուրդը 2020 ֆինանսական տարում կգերազանցի 1 տրիլիոն դոլար գումարը: Այդ մասին հաղորդվում Է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչության՝ հունվարի 28-ին հրապարակված զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Վերջինիս տեղեկատվությամբ՝ պակասուրդը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կկազմի 4,6 տոկոս եւ մինչեւ 2030 թվականը կավելանա մինչեւ 5,4 տոկոս՝ հասնելով 1,3 տրիլիոն դոլարի: Բյուջետային վարչության մասնագետները նշում են, որ այն դեպքում, եթե կանխատեսումը հաստատվի, դա կլինի երկրորդ դեպքը վերջին 100 տարվա ընթացքում, երբ Միացյալ Նահանգների պետբյուջեի պակասուրդի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը գերազանցի 4 տոկոսի նշագիծն ավելի քան հինգ տարվա ընթացքում: Ավելի վաղ նման ցուցանիշ արձանագրվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրանից հետո առաջին տարիներին:Վերջին անգամ ԱՄՆ-ի դաշնային բյուջեի պակասուրդը 1 տրիլիոն դոլարի Է հասել 2012 թվականին: Իսկ առավելակետը եղել Է 2009 թվականին, երբ այդ գումարը հասել Է 1,4 տրիլիոն դոլարի նշագծին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Սկսվել Է օտարերկրացիների տարահանումը Չինաստանից
Ճապոնիան հունվարի 29-ին երկրներից առաջինն Է սկսել իր քաղաքացիների տարահանումը Չինաստանի Ուհան քաղաքից, որը դարձել Է 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բռնկման Էպիկենետրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ճապոնիայի իշխանությունների ուղարկած ինքնաթիռը 206 հոգու հասցրել Է Տոկիոյի Հանեդա օդանավակայան: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում ուղեւորների զննումը հիվանդության ախտանիշներ չի հայտնաբերել: Այնուամենայնիվ, բոլոր ուղեւորները լրացուցիչ հետազոտություն կանցնեն: Մոտ ժամանակներս Ճապոնիայի իշխանությունները մտադիր են Ուհան ուղարկել եւս երկու վարձաչվերթ իրենց քաղաքացիների տարահանման համար:ԱՄՆ-ի իշխանությունները պլանավորում են հայրենիք տարահանել Ուհանում գլխավոր հյուպատոսության աշխատակիցներին եւ այնտեղ գտնվող սահմանափակ թվով ամերիկացիներին: Ենթադրվում Է, որ ԱՄՆ ժամանելուց հետո նրանք բոլորը կուղարկվեն կարանտինի՝ երեք օրից մինչեւ երկու շաբաթ ժամկետով:Իրենց քաղաքացիների տարահանում կազմակերպելու մտադրության մասին հայտարարել են նաեւ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ մի շարք այլ պետությունների իշխանությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
ԱՆ. ՀՀ-ն կորոնավիրուսի համար ռիսկային երկիր չէ, բայց լաբորատոր թեստեր ստանալու քայլեր են արվում
Հայաստանը կորոնավիրուսի տարածման ռիսկային երկիր չի համարվում, սակայն քայլեր են ձեռնարկվում հնարավորինս վաղ՝ 10 օրվա ընթացքում վիրուսի լաբորատոր թեստեր ստանալու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել են ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը և Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նոր կորոնավիրուսի լաբորատոր թեստերի անհրաժեշտություն առայժմ չի եղել ՀՀ-ում, նման կասկածի դեպքում այժմ նմուշը կարող է ուղարկվել այլ երկիր: Փոխնախարար Նանուշյանի խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից վիրուսի լաբորատոր թեստերը տրամադրվում են առաջին հերթին Չինաստանի հարևանությամբ, բարձր ռիսկային գոտում գտնվող երկրներին:
Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող ՀՀ 5-6 քաղաքացու հետ մշտական կապ կա, նրանք վարակված չեն և պահպանում են անվտանգության կանոնները: Այս պահին ՀՀ-ում հսկողության տակ է գտնվում Չինաստանի մեկ քաղաքացի, նրա մոտ 37 աստիճան ջերմություն է եղել:
Թորոսյանի խոսքով՝ Չինաստանում կորոնավիրուսի՝ մարդուց մարդ փոխանցման դեպք է եղել, այն երկրներում, որտեղ «բերովի» դեպքեր են արձանագրվել, մարդուց մարդ փոխանցում չի եղել:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ԱՆ քննարկման արդյուքնում որոշվել է հունվարի 26-ից արգելել կենդանական ծագմամբ մթերքների և ծովամթերքի մուտքը Հայաստան, այս պահին սահմանային անցակետում 4 լեզվով պաստառներ կան՝ անհրաժեշտ ինֆորմացիայով և թեժ գծի հեռախոսահամարով: ԱՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային տարբեր կառույցների հետ:
Աշխարհում կորոնավիրուսի՝ ԱՀԿ կողմից հաստատված 4537 դեպք կա՝ 106 մահվան ելքով: Գրանցվել են դեպքեր ոչ միայն Չինաստանում, այլև Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Չինաստանից դուրս գրանցված դեպքերը կապված են այդ երկրից ժամանած մարդկանց հետ:
panarmenian.net
Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Ժնևում ավելի ուշ կայանալու է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Այն կկայանա հունվարի 29-ին կամ 30-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ: Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։
Մնացականյանի և Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 4-ին։ Նրանք պայմանավորվել էին հանդիպել 2020-ի հունվարին։