Մամուլի տեսություն 30-01-2020
Եվրոպայի գազի արդյունահանումը նվազելուն զուգահեռ, Ռուսաստանն ընդլայնում է իր ռեսուրսների արդյունահանումը և դեպի Եվրոպա էներգիա արտահանելու նոր ուղիներ է փնտրում:
Իրան օրաթերթ
Թրամփ. Եթե ես լսեի Բոլթոնին, մենք կհատնվեինք վեցերորդ համաշխարհային պատերազմում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է. «Ինչո՞ւ Ջոն Բոլթոնը ավելի վաղ քննադատություն չէր ուղղել իմ դեմ: Այն ժամանակ, երբ ավարտվեց նր աաշխատանքը: չի քննադատել այս անհեթեթությունը, երբ ավարտվեց նրա աշխատանքը: Նա ասաց, որ այս հարցերից ոչ մեկը կարևոր չէ: Ոչ մեկը»:
Թրամփը գրել է. «Անձը, ով տարիներ առաջ չէր կկարողացավ հաստատվել ՄԱԿ-ում, որպես ԱՄՆ-ի դեսպան և չկարողացավ որևէ բանի հավանություն ստանալ, ինդխրեց ինձ իրեն նշանակել մի պաշտոնում, որի համար Կոնգրեսի հավանության կարիքը չկար: Ես աջակցեցի նրան, չնայած շատերնա սում էին չանեմ այդ գործը»:
Թրամփն ասել է. «Հարցազրույցներից մեկում, նա սխալմամբ խոսեց «Լիբիայի մոդելի» մասին ու շատ այլ հարցերի շուրջ սխալ դատողություններ արեց և հեռացվեց աշխատանքից: Անկեղծ ասած, եթե ես լսեի նրան, մենք հիմա կգտնվեինք վեցերորդ աշխարհամարտում: Եվ նա անմիջապես կգրեր մի սխալ ու գռհեիկ գիրք՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության գաղտնիքների մասին: Ո՞վ այսպես կվարվեր»::
Էթեմադ օրաթերթ
Ի՞նչ է փոխվել Ռուսաստանի էներգետիկ աշխարհաքաղաքականության մեջ
Եվրոպական գազի արտադրությունը նվազում է: Ռուսաստանը ընդլայնում է իր ռեսուրսները և նոր ուղիներ է բացում արտահանման համար:
Հունվարի 8-ին Վլադիմիր Պուտինը բացել է «Թուրքական հոսք» նախագիծը: Խողովակաշար, որով նախատեսում է ռուսական գազը տեղափոխել Եվրոպա: Ռուսաստան-Գերմանիա «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարի դեմ ԱՄՆ պատժամիջոցները ընկերություններին ստիպեցին դադարեցնել գործողությունները մինչև հունվարի 20-ը:
2009-ի հունվարին Ռուսաստանի պետական «Գազպրոմ» ընկերությունը դադարեցրեց իր գազի մատակարարումը Ուկրաինա: Ուկրաինան այն երկրներից մեկն է, որտեղ Ռուսաստանն իր էներգիայի ուժը օգտագործում իշխանությունների դեմ: Այժմ 11 տարի անց, Ռուսաստանի ազդեցությունը կարծես թե ավլի է մեծացել:
Համշահրի օրաթերթ
6 միլիարդ դոլար արժողությամբ Թրամփի պատը փլուզվել է
Ուժեղ քամիների հետևանքով, Միացյալ Նահանգների և Մեքսիկայի միջև սահմանի պատի մի մաստ փլուզվել է: Ուժգին քամու հետևանքով, 9 մետր բարձրության վրա պողպատե ձողերը թեքել են Կալիֆոռնիա նահանգի Կալիկո քաղաքի և Մեքսիկո քաղաքների միջև ընկած հատվածում կառուցված պատը:
ԱՄՆ նախագահը 2016 թ.-ի ընտրությունների քարոզարշավի ընթացքում խոստացել էր 3000 կիլոմետր երկարությամբ պատ կառուցել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին և 5.7 միլիարդ դոլար արժողությամբ պատի կառուցման ծախսերի մի մասը ստանալ Մեքսիկայի կառավարությունից:
Ջամե Ջամ օրաթերթ
ԱՄՆ-ի նոր խոստովանությունը Իրանի հրթիռային հարձակման մասին. Զոհերի թիվն աճել է
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի հրթիռային պատասխան գործողությունների զոհերի թիվը ավելացել է:
Այն ալ-Ասադ ռազմաբազայի վրա իրանական հրթիռային հարվածից հետո ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գլխուղեղային վիրավորում է ախտորոշվել 50 զինվորի մոտ:
Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների շարունակման գլխավոր երաշխավորներից է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ընթացքում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ֆրանսիան իր դերակատարությունն է բերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և խաղաղ բանակցությունների շարունակման գլխավոր երաշխավորներից է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մակրոնը:
Նա նշել է, որ շփումների մեջ է և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և շեշտադրել՝ լարվածության թուլացման կարևոր քայլերից է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապի ապահովումը:
«Ֆրանսիան ուղղակի պարտավոր է լինել Հայաստանի կողքին՝ հաշվի առնելով հազարամյա ազգի շատ երիտասարդ պետության ուժերով ստեղծված ժողովրդավարությունն ու այն հաջողությունները, որ հիմա գրանցվում են շնորհիվ վերջին հեղափոխության»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակին: Որպես պատվավոր հյուր միջոցառմանը մասնակցել է նաև թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Չինաստանը հայտնել է կորոնավիրուսի նահանջի և ավարտի ժամկետներ
Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակը կնահանջի փետրվարի կեսերին և կավարտվի մարտի վերջին, հայտնում է Reuters գործակալությունը` հղում տալով ՉԺՀ կառավարության ներկայացուցչի հայտարարությանը:Վիրուսի վերահսկման և կանխարգելման ազգային փորձագիտական խմբի ղեկավար Ջուն Նանշանը, իր հերթին հաստատել է այս տեղեկությունները։«Մոտ 10 օր անց վիրուսի տարածումը կհասնի իր գագաթնակետին, այնուհետև կնահանջի»,- հայտարարել է նա պարբերականներից մեկին տված հարցազրույցի ընթացքում:Նրա խոսքով՝ համաճարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդները հիվանդության արագ հայտնաբերումը և մարդկանց մեկուսացումն է: Նանշանը առաջարկել է ծանր դեպքերի կառավարման մասնագետներին նույնպես ներառել Չինաստանի հիվանդանոցներ: Վերջինս հավատում է, որ այդ քայլով հնարավոր կլինի ավելի շատ կյանքեր փրկել:Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, նոր կորոնավիրուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 132-ի, իսկ հիվանդությամբ վարակվածների թիվը կազմել է 5974: Այլ երկրներում հիվանդության հաստատված դեպքերը ներառյալ՝ վարակված մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 6052: Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:Նորագույն անհայտ տեսակի վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ավստրալիայում, Ուկրաինայում և այլուր:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը զրպարտության վերաբերյալ դատական հայց է ներկայացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը դատական հայց է ներկայացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ
«Զրպարտության վերաբերյալ հայց է ներկայացվելու Նիկոլ Փաշինյանի դեմ», - Aysor.am-ին ասաց փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը:Հունվարի 25-ին Կապանում Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ստիպված է արձագանքել ՀՀ վարչապետի կողմից իրեն «վերագրված շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներին»:
Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Դրան ի պատասխան Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ փաստական տվյալով ապացուցելու ասածը, այլապես կդիմի դատարան:
ԵԽԽՎ-ն ընդունեց Ադրբեջանին քննադատող զեկույց
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին՝ հունվարի 30-ին քիչ առաջ ձայների 82 «կողմ», 28 «դեմ» 6 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունվեց Ադրբեջանի իշխանություններին քննադատող զեկույց: «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների դեպքերի մասին արձանագրված փաստեր» խորագրով այս զեկույցի հեղինակն է Իսլանդիայից ընտրված պատգամավոր, իրավապաշտպան, ակտիվիստ ու հետաքննող լրագրող Սուննա Էվարսդոտտիրը: Զեկույցը Ադրբեջանում մարդու իրավունքները ոտնահարելու, ընդդիմախոսներին ազատազրկելու մասին է: