Մամուլի տեսություն 31.01.2020
Այսօր կեսգիշերին, Բրիտանիան հրաժեշտ կտա Եվրամիությանը:
Համշահրի օրաթերթ
5 տարի տևած գործընթացներից հետո, այսօր կեսգիշերին, Բրիտանիան պաշտոնապես դուրս կգա ԵՄ կազմից
47 տարի ԵՄ կազմում անցկացնելուց հետո, ասյօր կեսգիշերին, Բրիտանիայի համար կսկսվի նոր ժամանակաշրջան:
Այսօր ժամը 22:00-ին նախատեսված մամուլի ասուլիսում, Բորիս Ջոնսոնը ելույթ կունենա և կասի, որ բրեքսիթը ոչ թե ավարտ է, այլ նոր սկիզբ:
«Անցումային փուլի» մեկնարկով, տեղի կունենան օրենսդրական փոփոխություններ: ԵՄ-ում գործող օրենքները, ներառյալ՝ մարդկանց ազատ տեղաշարժի օրենքը, Բրիտանիայում կգործեն մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջ: Այդ ժամանակ, Բրիտանիան նպատակ ունի ԵՄ-ի հետ կնքել ազատ առևտրի համաձայնագիր:
Ջամե Ջամ օրաթերթ
Թուրքիայի նախագահ. Երուսաղեմը վաճառքի ենթակա չէ
Թուրքիայի նախագահը «դարի գործարք» ամերիկյան նախագիծը անվանել է «օկուպացիայի նախագիծ», հավելելով, որ Երուսաղեմը վաճառքի ենթակա չէ: Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է. «Անամոթություն է, երբ անձը փորձում է ինչ որ բան առաջարկել տվյալ տարածքը ստանալու դիմաց»:
Նա հավելել է. «Այս նախագիծնն անվանում են «դարի գործարք»: Դա ի՞նչ գործարք է: Այն օկուպացման նախագիծ է, իսկ Երուսաղեմը վաճառքի ենթակա չէ»:
Էթեմադ օրաթերթ
ԱՄՆ. Սիրիան լքելու ծրագիր չունենք
Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտարարել է. «Մենք ծրագիր չունենք մոտ ժամանակներս Սիրիայից զորքերը դուրս բերելու վերաբերյալ»:
Անցյալ տարվա հոկտեմբերին Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունների սկսվելուց հետո, ԱՄՆ-ի նախագահը հրամայել էր մոտ 1000 զինված ուժերի դուրս բերել Սիրիայից:
Իրան օրաթերթ
Իրանի դեմ պատերազմի համար Թրամփին տրամադրվելիք ֆինասնավորումը կդադարեցվի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի օրը հաստատել է Կալիֆոռնիայի նահանգային ներկայացուցիչ Ռու Հանայի առաջարկած օրինագիծը, որով Թրամփի վարչակազմին արգելվելու է դաշնային միջոցները օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար:
Հիլ պարբերականի հաղորդմամբ, Ներկայացուցիչների պալատն այսօր հաստատել է երկու օրինագիօծ:
Առաջին օրինագիծը ՝ «Իրանի դեմ պատերազմն արգելող օրենքն» է, որով նախատեսում է կանխել Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆինանսավորումը: Այն հաստատվել է 228 կողմ, 175 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Երկրորդ բանաձևը, կոչ է անում չեղյալ հայտարարել 2002 թվականին ընդունված օրենքը, որը Թրամփն օգտագործել է ՝ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար:
armenpress.am
Շվեդ պատգամավորները Գրետա Թունբերգին առաջադրել են Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածու
Շվեդ 17-ամյա Էկոակտիվիստ Գրետա Թունբերգը եւ նրա հիմնած «Ուրբաթներ հանուն ապագայի» կլիմայական շարժումը կրկին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրվել: Առաջարկությամբ համապատասխան նամակը Նորվեգիայի Նոբելյան կոմիտե են ուղարկել Ձախ կուսակցության պատգամավորներ Հոքան Սվենելինգը եւ Ենս Հոլմը: Այդ մասին հայտնել Է TT գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործը, որ կատարել են Թունբերգը եւ նրա շարժումը, զգալի չափով նպաստել Է կլիմայի հիմնախնդրի քննարկմանն ամենաբարձր քաղաքական մակարդակով, եւ առանց նրանց այդ հարցն այդքան հրատապ չԷր լինի օրակարգում, պնդում են երկու խորհրդարանականները:
«Գրետա Թունբերգը եւ «Ուրբաթներ հանուն ապագայի» շարժումը գլոբալ շարժում են ստեղծել նվազագույն միջոցների օգնությամբ»,- հավելել Է Հոլմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Իտալիայում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով
Իտալիայի նախարարների խորհուրդը արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել երկրում չինաստանցի երկու զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո: Այդ մասին հայտնել Է Կիջի կառավարական պալատը: Ինչպես նշվում Է, Իտալիայում արտակարգ դրության ռեժիմի գործողությունը կշարունակվի վեց ամիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հունվարի 30-ի երեկոյան Հռոմում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է, որ երկիրը դադարեցրել Է Չինաստանի հետ ավիահաղորդակցությունն Ապենիններում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերի հայտնաբերումից հետո: Կոնտեն նաեւ ճշտել Է, որ նոր կորոնավիրուսը հայտնաբերվել Է երկու չինացի զբոսաշրջիկների մոտ: Նրանք Հռոմում իրենց վատ են զգացել եւ հոսպիտալացվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծման ջանքերը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՏՄ-ում գոյություն ունեցող խոչընդոտների և սահմանափակումների վերացման կարևորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում:
«Սա մեր առաջին հանդիպումն է այս տարի բելառուսական կողմի նախագահության ներքո: Մենք աջակցում ենք Բելառուսի նախագահության շրջանակում արձանագրված ինտեգրման առաջնային ուղղություններին: Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել դեռևս գոյություն ունեցող խոչընդոտների և սահմանափակումների վերացման կարևորությունը, որոնք խանգարում են ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը: Անհրաժեշտ է նաև ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծմանը՝ գնագոյացման, սակագների, ծառայությունների հասանելիության ոլորտում ոչ խտրական մոտեցումների հիման վրա: Միության մարմինների արդյունավետության բարձրացումը և տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը ևս մեկ ուղղություն է, որը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ հերթական անգամ քննարկվել է ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքը: «Այս խոչընդոտների մի մասով մենք այսօր որոշումներ ենք կայացրել: Այնուամենայնիվ, ինչպես արդեն բազմիցս նշել եմ, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է համախմբել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են առկա խոչընդոտների վերացմանը և հետագայում դրանց կրկնությունը բացառող պայմանների ստեղծմանը: Ինչ վերաբերում է «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններին», ես կցանկանայի նշել, որ մենք առանձնահատուկ կարևորում ենք այս փաստաթղթի վերջնական համաձայնեցումը` ԵԱՏՄ պայմանագրով ամրագրված համագործակցության հաստատված ձևերի հիման վրա»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել, որ Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրականացման գործընթացին: Վարչապետը կարծիք է հայտնել, որ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորումը հնարավորություն կտա նվազեցնել ապրանքների և ծառայությունների սպառողի, արտադրողի և վաճառողի միջև հեռավորությունը: «Դա էապես կնվազեցնի առաքման, ինչպես նաև ապրանքների տեղափոխման օպտիմալ եղանակներն ու մեթոդները որոնելու ժամանակը՝ շուկան այս առումով ավելի կատարյալ դարձնելով»,- ասել է Փաշինյանը:
panarmenian.net
ԶԼՄ. Թուրքիան ուզում է ռազմակայան կառուցել Լիբիայի մայրաքաղաքի մոտ
Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ Տրիպոլիից ոչ հեռու ռազմակայան կառուցելու շուրջ: Այդ մասին հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը՝ անանուն ռազմական աղբյուրներին հղումով:
Ըստ հեռուստաալիքի՝ ռազմակայանում նախատեսվում է թուրքական հատուկ նշանակության ուժեր և Թուրքիայի ՌԾՈւ ստորաբաժանումներ տեղակայել, թռիչքուղի ու կապի կետ ստեղծել: Բացի այդ նշվում է, որ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը քննարկում է Անկարայի հետ թուրքական ռազմական ինքնաթիռներ և անօդաչու սարքեր գնելու հնարավորությունը, գրում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ նույն հեռուստաալիքը հայտնել էր, որ Թուրքիան Սոմալիից և Քենիայից գրոհայինների է տեղափոխել Լիբիա և գործարք կնքել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ՝ ՀՕՊ համակարգերի առաքման վերաբերյալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև այդ հայտարարել էր Լիբիա զորքեր ուղարկելու մասին։
2011-ին Մուամմար Քադդաֆիի ռեժիմի տապալումից և վերջինիս սպանությունից հետո Լիբիայում պայքար է ընթանում իշխանության համար, որը վերաճել է քաղաքացիական պատերազմի և փաստացի երկիշխանություն է առաջացրել երկրում։
Լիբիայում արդեն մի քանի տարի է գործադիր իշխանության 2 մարմին է զուգահեռ գործում. միջազգայնորեն ճանաչված Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը և երկրի արևելքում գործող Աբդալլահ Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կաբինետը, որին սատարում է Լիբիայի ազգային բանակը ֆելդմարշալ Խալիֆա Հավթարի գլխավորությամբ:
panarmenian.net
Չինաստանում կորոնավիրուսի բռնկումն ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակ է ճանաչել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Այդ մասին ԱՀԿ արտահերթ նիստի ավարտին հայտարարել է կազմակերպության գլխավոևր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյուսը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում կորոնավիրուսով արդեն 7834 մարդ է հիվանդացել: Ճնշող մեծամասնությունը՝ Չինաստանում՝ 7736 դեպք, մյուս 98-ը՝ աշխարհի 18 երկրում: Փորձագետները հաստատել են մարդուց մարդուն վիրուսի փոխանցման 8 դեպք:
Ծանր վիճակում է 1370 մարդ, 213 հիվանդ մահացել է: Ըստ Կազմակերպության գլխավոր տնօրենի՝ հիվանդության կասկածներ կան ևս 12,167 մարդու մոտ:
ԱՀԿ-ն խորհուրդ է տվել ժամանակավոր հետևյալ անվանումը կիրառել՝ «սուր շնչառական 2019-nCoV հիվանդություն», իսկ վիրուսն անվանել 2019-nCoV:
Չինաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները գերազանցել են 2002-2003թթ. ատիպիկ թոքաբորբի (SARS) համաճարակի ցուցանիշները: 2019-nCoV կորոնավիրուսը սկսել է տարածվել 2019-ի դեկտեմբերից՝ կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքից։ Կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Նեպալում, Թաիլանդում, Ավստրալիայում, Սինգապուրում և Գերմանիայում։