Մամուլի տեսություն 01.02.2020
47 տարի ԵՄ-ին անդամակցելուց հետո, Բրիտանիան ուրբաթ օրը դուրս եկավ միության կազմից, որպեսզի սկսի նոր, սակայն անորոշություններով լի հետբրեքսիթյան շրջանը:
«Մարդոմսալարի»
Եվրոպան առանց Բրիտանիայի
Այսօր, երբ Լոնդոնում ծագի արևը, Բրիտանիան այլևս ԵՄ-ի անդամ չի լինի: Հպարտ կարմիր բաճկոնավորներն ի վերջո բաժանվեցին Բրյուսելից:
Ըստ ժամանակացույցի, Կենտրոնական Եվրոպայում ժամը 23:00-ին և Բրիտնայում ժամը 24:00-ին պաշտոնապես իրականացվեց բրեքսիթը: Բորիս Ջոնսոնը բրեքսիթից մեկ ժամ առաջ հրապարակված տեսանյութում, բարի գալուստ է ասել «Նոր ժամանակաշրջանին»: Բրեքսիտի անցումային շրջանի մեկնարկով, մասնակի փոփոխություններ են կատարվելու օրենքներում: Սակայն մինչև դեկտեմբերի ավարտը, երբ Բրիտանիան նպատակ ունի ազատ առևտրի մշտական համաձայնություն կնքել ԵՄ-ի հետ, որոշ օրենքներ, այդ թվու՝մ երթևեկության ազատության օրենքը, շարունակելու են գործել:
Բրեքսիթի կողմնակից ու ընդդիմադիր խմբերն այս պատմական դեպքի առիթով, առանձին միջոցառումներ են անցկացրել:
«Շահրվանդ»
Իրանը պատրաստ վիճակի է բերվել
Կորոնավիրուսի հետքերը նկատվել են Իրանի մի քանի քաղաքներում: Երկուսը Յազդում, երկուսը Թավրիզում, մեկը Ղոմում և մեկն էլ Թեհրանում: Մինչ նախորդ օրը այս 6 հոգին կասկածվում էին կորոնավիրուսով վարակված լինելու մեջ, սակայն առողջապահության նախարարությունը հերքել է այս լուրը:
Երեկ երեկոյան, Թեհրանի նահանգապետարանում կայացել է կորոնավիրոսի մուտքը Թեհրան կանխարգելելու հարցերով շտաբի նիստը: Հանդիպումը կայացել է Չինաստանում կորոնաբիրուսի բարձր տարածվածության և այլ երկրներում տարածվելու պատճառով: Նիստի ընթացքում խոսվել է Չինաստանի Ուուհանում բնակվող իրանցի ուսանողներին վերադարձնելու մասին, որոնց թիվը կազմում է 80 հոգի:
«Խորասան»
CNN.«Այն ալ Ասադում գանգուղեղային վնասվածք ստացածների թիվը հասել է 64-ի»
Այն դեպքում, երբ ավելի քան 3 շաբաթ է անցնել Այն ալ Ասադ ռազմաբազայի վրա Իրանի հրթիռային հարձակումից, ԻՀՊԿ-ի կողմից ամերիկացիներին հասցված հրթիռային ապտակի վիրավորների մասին լուրերի տարածման ընթացքն արագացել է և Պենտագոնը իր վերջին հայտարարության մեջ նշել է, որ 64 ամերիկացի զինծառայող, գանգուղեղային վնասվածք ստացել: Երեք օր առաջ այս թիվը 34-ից հասել էր 50-ի: Թվում է թե ամերիկացի պատասխանատուները Իրանի հրթիռային հարձակման հետևանքով վիրավորների քանակի մասին դանդաղ հայտարարություններով, փորձում են նվազեցնել ռազմաբազայի վրա Իրանի հրթիռային հարձակման կարևորությունը:
«Արման Մելլի»
ՀԳՀԾ-ի գնդակը Եվրոպայի խաղադաշտում է
Այն պատգամավորները, ովքեր մի ժամանակ խորհրդարանի դռնբաց նիստում այրեցին ՀԳՀԾ-ն, ներկայացրել են մի նախագիծ, որի համաձայն Իրանը դուրս կգա միջուկային զենքի չտարածման դաշինքից՝ NPT-ից: Քայլ, որն Իրանին ավելի կմոտեցնի միջազգային մեկուսացման: Իրանի խորհրդարանի տնօրենների խերհուրդը հայտարարել է, որ օրինագիծը ներկայացվել է քննարկման:
armenpress.am
Հայ խաղաղապահները Կոսովոյում և Գերմանիայում նշել են ՀՀ ԶՈւ կազմավորման 28- ամյակը
Կոսովոյի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վերապատրաստվող հայ խաղաղապահները տեղակայման վայրերում կազմակերպել են ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համագործակցող ստորաբաժանումների ղեկավարները միմյանց են փոխանցել խորհրդանշական նվերներ:
armenpress.am
Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում տարածել է Բաքվի ջարդերի վերաբերյալ գրավոր հայտարարություն
Հայկական պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տարածել է Բաքվում հայերի ջարդերի վերաբերյալ գրավոր հայտարարություն, որին միացել են (ստորագրել են) ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ՝ տարբեր երկրներից եւ տարբեր քաղաքական խմբերից:
Հայտարարությունը վերհիշում է 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի հանդեպ տեղի ունեցած վայրագությունները և կոչ անում դատապարտել քսենոֆոբիայի և ռասիզմի դրսևորումները ԵԽ տարածքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ազգային ժողովը հրապարակել է հայտարարության տեքստը: Դրանում մասնավորապես նշված է, որ 1990 թվականի հունվարի 13-19-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Բաքվում ապրող հարյուր հազարավոր հայեր ենթարկվել են զանգվածային ջարդերի, ազգությամբ հայ բնակչության դեմ եղել են կազմակերպված հարձակումներ, ինչն Ադրբեջանի քաղաքականության դրսեւորումն էր: Հարյուրավոր հայեր սպանվել են, խեղանդամվել, հետապնդվել եւ տեղահանվե։: Ոչնչացման սպառնալիքի ներքո շուրջ 250000 հայ ստիպված են եղել փախուստի դիմել Ադրբեջանից:
«Բաքվի ջարդերը դարձան հայերի հանդեպ ռասիզմի եւ այլատյացության (հայատյացության) պետական քաղաքականության գագաթնակետը: Հակառակ միջազգային հանրության, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների եւ Եվրախորհրդարանի (1988, 1990, 1991թթ. բանաձեւերի) արձանագրած փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները հերքում են այս հանցագործությունները, խուսափում են պատասխանատվությունից: Այդ վայրագություններից 30 տարի անց չկա հարգանք եւ կարեկցանք Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերի հանդեպ: Այն ադրբեջանցիները, ովքեր փորձեցին խոսել ջարդերի մասին, պաշտոնապես համարվում են դավաճաններ: Այս կապակցությամբ, մենք՝ ոգեկոչում ենք Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը, դատապարտում ենք ռասիզմի եւ այլատյացության ցանկացած դրսեւորում,վերահաստատում ենք, որ մարդկության հանդեպ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ շեշտում ենք, որ նախկինում գործած հանցագործությունների դատապարտումն ամենակարեւոր երաշխիքն է նոր հանցագործությունները կանխելու համար, դատապարտում ենք, որ ջարդերի կազմակերպիչները եւ հրահրողները դեռեւս պատասխանատվության չեն ենթարկվել»,-նշված է հայտարարության մեջ:
tert.am
Պաղեստինը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բոլոր հարաբերությունների խզման մասին
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը փետրվարի 1-ին հայտարարել է, որ ինքը տեղեկացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին «դարի գործարք» ծրագրի ֆոնին այս երկու պետությունների հետ բոլոր հարաբերությունների խզման մասին: Այս մասին տեղեկացնում է «РИА Новости» (Ռիա Նովոստի) գործակալությունը:
«Մենք երկու նամակ ենք ուղարկել. Մեկը Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուին, մյուսը՝ ԱՄՆ-ին, այն մասին, որ Պաղեստինը ոչ մի հարաբերություն չի ունենա նրանց հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, կապված նախկինում ստորագրված համաձայնագրերի և միջազգային իրավունքի` նրանց կողմից խախտման հետ»,-հայտարարել է Պաղեստինի առաջնորդը ՝Կահիրեում անցկացվող արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստին, որը նվիրված է արաբական երկրների` «դարի գործարքին» տրած արձագանքների քննարկմանը:
Աբբասի խոսքերով ԱՄՆ-ն այլևս չի կարող բարեկամ համարվել Պաղեստինի համար:
Միևնույն ժամանակ Աբբասը նշել է, որ ինքը նախկինում տեղեկացրել էր ԱՄՆ նախագահին Պաղեստինը ապակայունացված պետություն դարձնելու մտադրության մասին՝ չնայած որոշ խմբակցություններ դեմ են նրա այդ գաղափարին:
Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք են հանդիսանում:
news.am
ԱՄՆ իշխանություններն արգելել են նույնասեռականների որս հայտարարած տանզանացի քաղաքական գործչի մուտքը երկիր
ԱՄՆ իշխանություններն արգելել են տանզանացի քաղաքական գործիչ Փոլ Քրիստիան Մակոնդեի մուտքը երկիր, որն իր հայրենիքում նույնասեռականների որս էր հայտարարել, հայտնում է AFP-ն:
Ուրբաթ օրը հրապարակված իր հայտարարության մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Տանզանիայի խոշորագույն Դար էս Սալայամ քաղաքի տարածաշրջանային կոմիսար Փոլ Քրիստիան Մակոնդայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին:
«Փոլ Քրիստիան Մակոնդայի դեմ ձեռնարկված այս գործողություններն ընդգծում են մեր անհանգստությունը Տանզանիայում մարդու իրավունքների ոտնահարման և բռնության կապակցությամբ»,- նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Միացյալ Նահանգներ մուտք գործելու արգելքը տարածվում է ոչ միայն Մակոնդայի, այլև նրա կնոջ՝ Մերի Ֆելիքս Մազենժի վրա:
«Պետդեպարտամենտը Փոլ Քրիստիան Մակոնդային հրապարակայնորեն անվանում է... մարդու իրավունքների կոպիտ խախտումներում նրա ներգրավվածության կապակցությամբ, որոնց թվում է կյանքի, ազատության կամ անվտանգության իրավունքից կոպտորեն զրկելը»,- ասվում է հայտարարության մեջ:
«Նա նաև կապված է քաղաքական ընդդիմության վրա ճնշումների, կարծիք արտահայտելու ազատության խաթարման, ինչպես նաև մարգինալացված անձանց վրա հարձակումների հետ»,- նշվում է փաստաթղթում:
2018-ի հոկտեմբերին Մակոնդան նույնասեռականների որս էր հայտարարել: Ավելի ուշ Տանզանիայի նախագահ Զոն Մագուֆուլին հրաժարվել էր մասնակցել այս նախաձեռնությանը` հայտարարելով, որ այն չի արտացոլում իր կառավարության տեսակետները:
Այնուամենայնիվ, ԱՄՆ իշխանությունները մարդու իրավունքների ոտնահարման համար քննադատության են ենթարկել նաև երկրի նախագահին:
tert.am
Իրաքում համաձայնության են եկել նոր վարչապետի թեկնածության շուրջ
Իրաքի խորհրդարանում ներկայացված խոշորագույն քաղաքական կուսակցությունները համաձայնության են եկել երկրի նոր վարչապետի թեկնածության շուրջ: Նոր վարչապետ կարող է դառնալ նախկին կապի նախարար Մուհամմադ Թաուֆիկ Ալյաուին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրաքում իր քաղաքական աղբյուրին:
«Հնարավոր է մոտակա ժամերին կամ վաղը պարոն Ալյաուիին հանձնարարվի նոր կառավարության ձևավորումը: Խորհրդարանի ամենաազդեցիկ կուսակցությունների առաջնորդները` «Ֆաթհ» խմբակցության առաջնորդ Հադի-ալ-Ամիրին և «Սաիրուն» խմբակցության առաջնորդ Մուքթադը աս-Սադրան համաձայնության են եկել նրա թեկնածության շուրջ»,-հայտնում է աղբյուրը:
Նրա խոսքերով թեկնածությանը դեմ է արտահայտվում «օրենքի պետություն» խմբակցությունը՝ նախկին վարչապետ Նուրի-ալ-Մալիքիի գլխավորությամբ, սակայն դա չի խանգարի Ալյաուիի նշանակմանը։ Ալյաուին Մալիքիի կառավարությունում զբաղեցրել է կապի նախարարի պաշտոնը 2006-2007 և 2010- 2012 թվականներին:
Աղբյուրը նշել է նաև, որ Ալյաուիի թեկնածությանը կողմ են նաև ցուցարարների մեծ մասը:
Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի կողմից նշանակված վարչապետի թեկնածության առաջադրման վերջնաժամկետը ավարտվում է այսօր կեսգիշերին: Նախագահը սահամանադրության համաձայն իրավունք ունի ներկայացնելու իր թեկնածուին, եթե քաղաքական կուսակցությունները այդ հարցի շուրջ համաձայնության չգան:
Իրաքում հոկտեմբերի 1-ից անցկացվող բողոքի ակցիաների շրջանակում կան հազարավոր վիրավորներ: Ցուցարարներն սկզբում պահանջում էին լուծել երիտասարդության գործազրկության հարցն ու պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն հետո արդեն հանդես եկան իշխանական կազմի՝ մասնավորապես կառավարության փոփոխության պահանջով:
tert.am
Ադրբեջանում ֆիզկուլտուրայի ուսուցիչը սպանել է Եվրոպայի չեմպիոնին
Ադրբեջանի Շամախի քաղաքում սպանություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Շամախի քաղաքի բնակիչ, 1991 թվականին ծնված Օրհան Գաջիևը դանակահարել է իր համաքաղաքացի, 1995 թվականին ծնված Ռուսլան Սուրխաևին: Դանակի 5 հարված ստացած Սուրխաևը տեղում մահացել է:
Օրհան Գաջիևը աշխատում է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ Շամախիի հումանիտար քոլեջում: Բաքվում անցկացված բուդոյի աշխարհի գավաթի խաղարկությանը նա զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Մահացած Ռուսլան Սուրխաևը ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն և աշխարhի փոխչեմպիոն էր:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, հայտնում է աղբյուրը: