Մամուլի տեսություն 02-02-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116498-Մամուլի_տեսություն_02_02_2020
Փետրվարի 1-ին Իրանում մեկնարկել է Այգաբացի տասնօրյակը: Այս օրը, 1979-ի փետրվարի 12-ին, Իրանի Իսլամական հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնին, տասնհինգ տարվա աքսորից հետո ժամանեց Իրան: Այգաբացի տասնօրյակի մեկնարկի կապակցությամբ, ԻԻՀ առաջնորդն այցելել է իսլամական հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնու սրբավայր դամբարան:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Փետրվար 02, 2020 15:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02-02-2020

Փետրվարի 1-ին Իրանում մեկնարկել է Այգաբացի տասնօրյակը: Այս օրը, 1979-ի փետրվարի 12-ին, Իրանի Իսլամական հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնին, տասնհինգ տարվա աքսորից հետո ժամանեց Իրան: Այգաբացի տասնօրյակի մեկնարկի կապակցությամբ, ԻԻՀ առաջնորդն այցելել է իսլամական հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնու սրբավայր դամբարան:

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ն անհանգստացած է Հադշ ալ-Շաբիի կողմից Իրաքի 34 F-16 կործանիչների բռնագրավման կապակցությամբ

Երկու ամիս առաջ Բաղդադի հյուսիսում գտնվող ԱՄՆ-ի «Բալադ» ռազմաբազայի  վրա իրականացված հրթիռաային հարձակումից հետո, ԱՄՆ-ի զորայինները, կապալառուները և ռազմական խորհրդականները հեռացան ռազմակայանից այնտեղ թողնելով առաջադեմ զինտեխնիկա և զենք, ներառյալ՝ 34 F-16 կործանիչներ: Foreigin Policy պարբերականը հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին գրել է, որԱՄՆ-ի  Sally Port և Lockheed Martin ընկերությունների կապալառուները հունվարի սկզբին լքել են բազան, կարևորագույն տեխնիկան թողնելով ռազմաբազայում:

 

Խորասան օրաթերթ

Խորասանում շահագործման են հանձնվել 1570 բնակարանային միավորներ

Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Խորասան-Ռազավիի նահանգապետը հայտարարել է, որ ընթացիկ տարում, նախորդ տարվա համեմատ, գրանցվել է շինարարական ծրագրերի 58 տոկոս  աճ: Նա հավելել է, որ իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի սեմին, 1111 միլիարդ ռիալ արժողությամբ 1570 բնակարանային միավորներ շահագործման կհանձնվեն:

 

Ջավան օրաթերթ

Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձը սկսվեց Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայությամբ: Մեր ճանապարհը և մեր առաջնորդը նույնն է: Մերդ դրոշը ոչ թե  թագավորական կառավարության գործիչների այլ  ժողովրդի ձեռքում է, այսինքն մեր հեղափոխությունը իմաստ գտավ ժողովրդի մասնակցությամբ և շարունակվում է ժողովրդի հետ միասին: Առաջնորդությունը և հեղափոխության երկրորդ 40-ամյա ծրագիրը  հեղափոխության առաջընթացի և կենսունակության մեկ այլ կողմն է: Այն հույսը, որ ղեկավարությունը և ժողովուրդը ունեն հեղափոխության ապագայի նկատմամբ, բացառություն է նույնիսկ ոչ հեղափոխական կայուն ժողովրդավարական կառավարությունների շարքում: Մարդիկ, չնայած բոլոր տնտեսական դժվարություններին ու պատժամիջոցներին, երբ խոսքը վերաբերում է «հեղափոխության սկզբունքին», միասնաբար պատասխանում են թշնամիներին: Այգաբացի տասնօրյակի մեկնարկի կապակցությամբ, ԻԻՀ առաջնորդի այցն իսլամական հանրապետության նահատակների շիրիմին այն ուղերձն է պարունակում, որ իրանցիների համար  հեղափոխությունը կարևոր է և նրանց համար ավելի կարևոր է պահպանել այս հեղափոխությունը, քան իրենց կյանքը:

 

Արմանե մելի օրաթերթ

Շվեյցարիան Իրանի հետ ֆինանսական փոխանկում կիրականացնի՝ դեղորայքի մատակարարման նպատակով

Հինգշաբթի օրը Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ իր տնտեսական փոխանակման մեխանիզմի միջոցով Իրանի կատարել է դեղորայքի համար նախատեսված առաջին վճարում:  Շվեյցարիայի դեսպանատունը նույնպես Թվիթերում գրել է, որ դեղերի բեռների համար առաջին  փորձնական հաջող վճարումից հետո, այսուհետ հնարավոր կլինի գյուղատնտեսական ապրանքներ, սննունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ վաճառել Իրանին: 

Իրանի պաշտոնյաները հայտարարել են, որ բեռը ներառում է քաղցկեղի բուժման, ինչպես նաև օրգանների փոխպատվաստման համար կիրառվող դեղորայք, որոնց արժեքը կազմում ե 2,3 միլիոն եվրո:

 

armedia.am

Էրդողանն արձագանքել է ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին Մակրոնի հայտարարությանը

 

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, հայտնում է Ermenihaber-ը: 

Թուրքիայի նախագահը, հերթական անգամ փորձելով ցույց տալ, որ Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիային մեղադրողների պատմությունը ևս մաքուր չէ, ասել է. «Ալժիր կատարածս այցի ընթացքում նախագահ Աբդուլմեջիդ Թեբբուն ինձ ասաց, որ Ֆրանսիան կոտորել է իր հայրենակիցներից 5 միլիոնին»:

Ապա Էրդողանը ևս մեկ անգամ նշելով, որ իրենք պահանջում են բացել բոլոր արխիվները, ասել է. «Ֆրանսիայի նախագահն այս բաները չգիտի, նրան պետք է այս ամենի մասին պատմենք»:   Օրերս Մակրոնը մասնակցել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից կազմակերպվող ամենամյա ընթրիքին: Միջոցառման ընթացքում ելույթ ունենալիս, Մակրոնը հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ իրավական աշխատանքներ են տարվում:

 

aravot.am

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր․ Ffa.am

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը, վաստակելով 4 միավոր ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարում, նվաճեց որակավորման փուլի խմբային հիմնական մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր: Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ Բելգիայի հավաքականը 5:1 հաշվով հաղթեց Չեռնոգորիային տուրի երկրորդ խաղում: Հայաստանի հավաքականն ավելի վաղ ոչ-ոքի էր ավարտել հանդիպումը Շոտլանդիայի հետ: Այսպիսով, վաստակելով 9 միավոր, խմբում առաջին տեղ գրավեց Բելգիայի հավաքականը: Հայաստանի հավաքականը վաստակեց 4 միավոր և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: B խմբի մրցաշարային աղյուսակն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:

 

armedia.am

Հայաստանին արդեն երկու տարի է չի հաջողվում ԵԱՏՄ-ում ընթացակարգային փոփոխություն իրականացնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում հունվարի 31-ին մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Սա նշանակում է, որ Հայաստանի՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելուց գրեթե երկու տարի անց ՀՀ իշխանություններին այդպես էլ չի հաջողվում ԵԱՏՄ-ում հասնել ընթացակարգային փոփոխությունների: Արդյունքում՝ արդեն երկու տարի է Հայաստանի վարչապետը, ով պետության ղեկավարն է, առաջին դեմքը, մասնակցում է ոչ միայն պետությունների ղեկավարների, այլև կառավարությունների ղեկավարների նիստին: Հայաստանի ղեկավարն իր դիրքով, փաստացի, հավասարեցվում է գործընկեր պետությունների երկրորդ դեմքերի հետ, ինչն իմիջային հարված է ինչպես Հայաստանի, այնպես էլ անձնապես Նիկոլ Փաշինյանի համար:

Այս հարցում համապատասխան ընթացակարգային փոփոխություններ իրականացնելն առանձնապես բարդ գործընթաց չէ և հնարավոր էր երկու տարվա ընթացքում: Նշենք, որ օրինակ, ԱՊՀ-ում, որտեղ, ի դեպ, ներկայացված են ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները, կառավարությունների ղեկավարների խորհրդի աշխատանքներին Հայաստանը ներկայացված է փոխվարչապետի մակարդակով:

Ըստ Էության, ԵԱՏՄ-ում ընթացակարգերը չկարգավորելն անդամ երկրների կողմից վերաբերմունքի որոշակի ցուցիչ է Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ: Նման պայմաններում վարչապետի հայտարարությունները գործընկեր երկրների հետ փայլուն հարաբերությունների, ԵԱՏՄ-ում Հայաստանի կշռի մեծացման և ընդհանրապես «վիզը ծուռ» արտաքին քաղաքականությունից հրաժարվելու մասին որևէ կերպ համոզիչ չեն, քանի որ գործնականում ունենք միանգամայն այլ պատկեր: