Մամուլի տեսություն 03.02.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116539-Մամուլի_տեսություն_03.02.2020
Իրանը նշանակալի առաջընթաց է արձանագրել միջուկային ոլորտում և երկու ամիս անց կներկայացնի 70 նոր միջուկային ձեռքբերումներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2020 13:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03.02.2020

Իրանը նշանակալի առաջընթաց է արձանագրել միջուկային ոլորտում և երկու ամիս անց կներկայացնի 70 նոր միջուկային ձեռքբերումներ:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Հեղինակազրկվել են ԱՄՆ-ի պահպանողականները

Դեմոկրատները գիտեին, որ պարտվելու են Թրամփի իմփիչմենտի հարցում, սակայն նրանք ավելի բարդ խաղ են նախագծել հանրապետականների համար, որպեսզի փղերը չընկնեն էշերի թակարդը: Դեմոկրատներն առ այսօր մի քանի մանր ու խոշոր մեղադրանք են ներկայացրել ԱՄՆ նախագահի դեմ, սակայն զավեշտալի է, որ Թրամփն ինքն էլ իմպիչմենտի համար ենթահող էր նախապատրաստել: Սենատում ընթանում են  իմփիչմենտի հարցով դատական նիստերը: Դեմոկրատները փորձեցին,  ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին, որպես Ուկրաինգեյթի  սակնդալի  սև արկղ բերել դատարան, սակայն չհաջողեցին: Իհարկե դա էլ Թրամփին քննադատողների խաղի սկիզբն է եղել:  Բոլթոնի բացահայտող գրքի ամբողջ տեքստը «Նյու Յորք Թայմսի» խմբագրությունում հայտնվելը ևս ունի իր պատմությունը: Ի դեպ լրատվամիջոցները հղում անելով դատարանում հարուցված գործին, հաղորդել են, որ Սպիտակ Տունը հավանաբար կհրաժարվի ներկայացնել Ուկրաինային ռազմական օգնությունը սառեցնելու հարցում ԱՄՆ նախագահի ներգրավվածության վերաբերյալ 24 էլեկտրոնային նամակները: 

--- 

«Քեյհան» օրաթերթ

Իրաքի նոր վարչապետի առջև ծառացած մարտահրավերները

Իրաքի վարչապետի պաշտոնից Ադել Աբդուլ Մահդիի հրաժարվելուց 64 օր անց, վերջապես շաբաթ օրը փետրվարի մեկին, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը վարչապետի պաշտոնում նշանակեց Մուհամմադ Ալավիին: Նա կառավարությունը ձևավորելու պարտավորություն ստացավ: Ալավին ունեցած հեռուստաելույթի ժամանակ ասել է. «Ես խոստանում եմ Իրաքը պաշտպանել օտարերկրյա միջամտություններից և թույլ չտալ, որ այս երկիրը դառնա գերուժերի հաշվեհարդարի ասպարեզը»:

Նա նաև ասել է.«Խոստանում եմ, որ զենքը կլինի միմիայն իշխանության տրամադրության տակ: Խոստանում եմ աջակցել բողոքարարներին և ազատ արձակել անմեղ բանտարկյալներին»: Ալավիի վարչապետությանը դեմ գնացող հարյուրավոր մարդիկ հանրահավաք են անցկացրել Բաղդադ, Նաջաֆ, Զիղար և Քյարբալա քաղաքներում: Ընդդիմադիրները հրապարակել են հաղորդագրություն, որում հայտարարել են.«Խստորեն դեմ ենք Ալավիի վարչապետությանը և կշարունակենք բողոքի ակցիաները»: Իհարկե «Սադր» շարժման առաջնորդ  Մուղթադա Սադրը աջակցելով նոր վարչապետին հանդես է եկել Իրաքում իրավիճակը կայունացնելու կոչով:

---

«Խորասան» օրաթերթ

Երկու ամսից Իրանում տեղի կունենա 70  նոր միջուկային ձեռքբերումների շնորհանդեսը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի հատուկ օգնականը հայտարարել է, որ երկու ամսից տեղի կունենա 70 նոր միջուկային ձեռքբերումների շնորհանդեսը: Ալի Ասղար Զարեանը նշել է.«Եվրոպացիների ու ամերիկացիների հետ բանակցության նպատակն էր Իրանի միջուկային իրավունքների հարգումը: Այդ իրավունքներից մեկը վերաբերում է հետազոտության ու զարգացման ոլորտին և ցենտրիֆուգների նախագծմանն ու արտադրությանը: Միջուկային գործարքից՝ ՀԳՀԾ-ից առաջ մենք ընդամենը հինգ տեսակ ցենտրիֆուգ ունեինք, սակայն այսօր  սեփական գիտության շնորհիվ հասանելիություն ունենք ցենտրոֆուգների 16 սերնդի նախագծման ու արտադրման տեխնոլոգիային»: 

--- 

«Ջավան» օրաթերթ

Յուրաքանչյուր եղանակին իրանական մեկ արբանյակ է ուղարկվում տիեզերք

Ինչպես որ Իրանի տիեզերական արդյունաբերության կազմակերպության ղեկավարն է ասել. «Մենք կարող ենք 9 ամսվա ընթացքում արբանյակ ստեղծել և Իրանը գտնվում է աշխարհի այն հինգ երկրների շարքում, որոնք ունեն տիեզերական կայան: Իրանի տիեզերական արդյունաբերության կազմակերպության առաջիկա տարվա ծրագիրն է՝ յուրաքանչյուր եղանակին մեկ արբանյակ ուղարկել տիեզերք»: Իրանի կապի և հաղորդակցության նախարարն արդեն մի քանի օր է, որ սոցիալական ցանցերի իր էջերում տեղեկացնում է, որ առաջիկա տարում Իրանը «Սիմորղ» արբանյակակրի միջոցով տիեզերք կուղարկի սեփական արտադրության «Զաֆար»  արբանյակը, որը կտեղակայվի երկրի մակերևույթից 530 կմ բարձրության վրա: «Զաֆար» արբանյակի միջոցով ստացված պատկերները կկիրառվեն երկրաշարժերի ուսումնասիրության, բնական աղետների կանխման և գյուղանտեսության զարգացման համար:

--- 

Armenpress.am

Իսլամական համագործակցության կազմակերպությունը մերժել Է ԱՄՆ-ի առաջարկած «դարի գործարքը». Al Arabiya 

 

Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) դեմ Է արտահայտվել այսպես կոչված «դարի գործարքին»՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի վարչակազմի պլանին: Այդ մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ ամփոփելով ԻՀԿ-ի խորհրդակցության արդյունքները, որն արտաքին գործերի նախարարների մակարդակով փետրվարի 3-ին կայացել Է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում, տեղեկացնում է Արմենպրեսը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԻՀԿ-ն հայտարարել Է, որ «չի ընդունում Մերձավոր Արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորման ԱՄՆ-ի իշխանությունների պլանը»:

Ինչպես նշել Է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ Մալիքին, «ԻՀԿ-ի անդամ երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները միաձայն ընդունել են Պաղեստինի կողմից ներկայացված բանաձեւը, որը մերժում Է «դարի գործարքը»: Հունվարի 28-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ միասին հայտարարել Է այսպես կոչված դարի գործարքի՝ պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման հանգուցային դրույթները, որոնց հիմքում երկու պետությունների փոխադարձ ճանաչումն Է:

Վաշինգտոնն առաջարկում Է Պաղեստինի տարածքը, որը բաղկացած Է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի արեւմտյան ափից, անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ. այդ կերպ, Թրամփի խոսքով՝ արաբական պետության տարածքը պետք Է կրկնակի մեծանա: Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծել Է ԱՄՆ-ի ղեկավարը, Վաշինգտոնը հաստատակամորեն մտադիր Է օրինական ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացված պաղեստինյան հողերում, այսինքն՝ այդ կերպ  ճանաչել Իսրայելի կողմից 1967 թվականից հետո զավթված հողերը»:

 

1in.am

ԴԱԻՇ-ը ստանձնել է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը

 

«ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել փետրվարի 2-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համար, որի հետևանքով վիրավորվել է երեք մարդ: Այդ մասին հայտնում է Reuters-ը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ զինված տղամարդը հարձակվել է՝ ի պատասխան «ԴԱԻՇ»-ի՝ հակաիսլամական կոալիցիային պատկանող երկրների քաղաքացիների վրա հարձակման կոչերի:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Բրիտանիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել ահաբեկչություն. դանակով զինված տղամարդը վիրավորել է մի քանի մարդու, ինչից հետո նրան ոստիկանները տեղում գնդակահարել են: Ահաբեկչության հետևանքով երեք մարդ վիրավորվել է: Scotland Yard-ի հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննում է դեպքը:

 

Tert.am

Իտալացի գիտնականներին հաջողվել է մեկուսացնել կորոնավիրուսը

 

Իտալիայի Spallanzani ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականները կարողացել են մեկուսացնել կորոնավիրուսը, ինչն ապագայում պետք է օգնի պատվաստանյութի մշակմանը: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան:

«Վիրուսի մեկուսացումը մեծ հնարավորություն է տալիս այն ուսումնասիրելու համար, որպեսզի լավ հասկանան, թե ինչպես կարելի է կանխել դրա տարածումը»,- ասել է իտալացի նախարարը Հռոմում կայացած ասուլիսում:

Սպերանցայի խոսքով՝ իտալացի մասնագետների բացահայտումները հասանելի կլինեն միջազգային հանրությանը:  

Իտալիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել կես տարով արտակարգ դրության ռեժիմ սահմանել երկրում՝ պայմանավորված կորնավիրուսի տարածմամբ: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունվարի 31-ին կորոնավիրուսի համաճարակն անվանել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: