Մամուլի տեսություն 05.02.2020
NPT դաշնքից դուրս գալու վերաբերյալ Իրանի հայտարարությունից հետո, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը հայտարարել է ՀԳՀԾ-ում վեճերի լուծման «ձգանի մեխանիզմի» գործադրումն անժամկետ երկարաձգելու մասին:
Խորասան օրաթերթ
«Ձգանի մեխանիզմի» երկրորդ խափանումը
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը հայտարարել է, ՀԳՀԾ-ում վեճերի լուծման «ձգանի մեխանիզմի» գործադրումն անժամկետ երկարաձգելու մասին: Երկու շաբաթից ավելի քիչ ժամանակ է անցել այն բանից հետո, երբ Վաշինգթոն Փոսթ օրաթերթը հայտարարեց, որ եվրոպական եռյակը մտադիր է գործարկել ՀԳՀԾ-ում վեճերի լուծման «ձգանի մեխանիզմը»: Ավելի ուշ, տարածվեցին լուրեր այն մասին, որ եվրոպացիները գործել են Թրամփի ճնշման արդյունքում: Իրանի պաշտոնյաները, մասնավորապես՝ նախագահ Ռոհանին, ի պատասխան Եվրոպայի այդ քայլի հայտարարեցին, որ եթե մեխանիզմը գործարկվի, և ՄԱԿ-ի ԱԽ հակաիրանական պատժամիջոցներն ակտիվանան, 51 տարի անդամակցությունից հետո, Թեհրանը դուրս կգա NPT դաշինքից:
Քեյհան օրաթերթ
Մայք Անդրեան, 17 ամերիկացի գործիչների հետ միասին, զոհվել է ինքնաթիռի վթարի հետևանքով
Վերջերս Աֆղանստանի Ղազնի նահանգում ամերիկյան ռազմական ինքնաթիռ էր կործանվել: ԱՄՆ կառավարությունը չի բացահայտել վթարի պատճառը և այլ մանրամասներ, և միայն հայտարարել է, որ միջադեպի հետևանքով, բացի ինքնաթիռի անձնակազմի անդամներից, սպանվել են բանակի երկու սպաներ:
Ջավան օրաթերթ
Դեմոկրատներն ընդդեմ հանրապետականների ժողովրդավարության՝ ուղղված հանրապետության դեմ
ԱՄՆ-ի պատմության մեջ, նահանգային ընտրություններում ամենաշատ ձայները շահած թեկնածուն առաջադրվում է նախագահի պաշտոնի համար: Հանրապետականների կողմից, ինչպես և ակնկալվում էր, նահանգային ընտրություններում հաղթել է Դոնալդ Թրամփը: Սենատում Թրամփի իմպիչմենտի գործով վկաներին ներգրավելու դիմումի մերժմամբ, հանրապետականներն իրականում ցույց տվեցին, որ հանրապետության գաղափարի նկատմամբ այնքան էլ մեծ հարգանք չեն տածում: Իսկ դեմոկրատներն իրենց հերթին հարցականի տակ են դրել թեկնածուի հաղթելու վերաբերյալ հայտարարությունը, քանի որ վերջինիս անունը հայտարարվել է ձգձգումներից հետո: Կազմակերպիչների խոսքով՝ քվեների հաշվարկի ընթացքում ի հայտ են եկել անճշտություններ: Եվ նախքան պաշտոնական թվերի հրապարակումը, թեկնածուներն իրենք են սկսել հրապարակել քվեարկության իրենց սեփական հաշվարկները:
Վկայակոչելով ներքին տվյալները՝ սենատոր Բերնի Սանդերսի և Փիթ Բութիջիչի նախընտրական շտաբերը հայտարարել են իրենց թեկնածուների հաղթանակի մասին:
Իրան օրաթերթ
Իրանի 14 քաղաքներ ու գյուղեր գրանցվել են համաշխարհային ժառանգության ցուցակում
Շիրազ քաղաքը գրանցվել է որպես արհեստագործության համաշխարհային քաղաք, Զանջանը՝ մալիլեի, Համադանը՝ քանդակված կահույքի և Գիլան նահանգի Ղասեմաբադ գյուղը՝ որպես չադորշաբ կտորի համաշխարհային կենտրոն:
Իրանի Մշակույթի, ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարար Ալի Ասղար Մունեսանը հայտարարել է, որ համաշխարհային վիճակագրության համաձայն, ներկա դրությամբ, աշխարհի 48 քաղաքներ ու գյուղեր, գրանցվել են համաշխարհաին ժառանգության ցուցակում: Դրանցից 40-ը Ասիայում գտնվող քաղաքներ ու շրջաններ են, 6-ը Լատինական Ամերիկայի քաղաքներ, և երկուսը՝ եվրոպական:
armenpress.am
Ճապոնիայում հայտարարել են, որ նոր կորոնավիրուսը սովորական գրիպի վիրուսներից ավելի վտանգավոր չԷ
Նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբն իր վտանգավորության աստիճանով մոտ Է սովորական գրիպի վիրուսներին եւ մինչեւ այժմ Ճապոնիայում ծանր ախտանիշներով ուղեկցվող ոչ մի հիվանդություն չի առաջացրել: Այդ մասին փետրվարի 5-ին Nikkei թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է Վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման ճապոնական ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Կաձուհիտո Տատեդան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը հետազոտել Է այդ կորոնավիրուսը, որն առանձնացվել Է հիվանդ մարդու օրգանիզմից: Պարզվել Է, որ դրա հետ գենետիկական մուտացիաներ տեղի չեն ունեցել, որոնք մեծացնում են նրա վարակիչ եւ ախտահարիչ ներուժը: Նոր կորոնավիրուսն առանձնահատուկ ոչ մի վտանգ չի ներկայացնում, այն մոտ Է սովորական գրիպի վիրուսներին»,- ասել Է նա: Պրոֆեսորը զարմանք Է հայտնել Չինաստանում նոր տիպի թոքաբորբի բռնկման պատճառով մեծ թվով մահվան ելքերի առնչությամբ: «Ճապոնիայում ծանր վիճակում գտնվող ոչ մի հիվանդ չկա,-նշել Է նա:-Հնարավոր Է, որ դա կապված Է բուժման համակարգերի տարբերությունների հետ»: Ներկա դրությամբ Ճապոնիայում պաշտոնապես հաստատված Է 2019-nCoV կորոնավիրուսով վարակվման 23 դեպք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Չինաստանում ռոբոտ են ստեղծում նոր կորոնավիրուսի կասկածով անձանցից անալիզներ վերցնելու համար
Չինաստանի Siasun ռոբոտներ արտադրող առաջատար ընկերությունը Շենյանի Ավտոմատացման ինստիտուտի աջակցությամբ ստեղծում Է ռոբոտ, որը կզբաղվի բժշկական անալիզներ վերցնելով 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի կասկածով անձանցից: Փետրվարի 5-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տվյալներով՝ ռոբոտը կստանձնի բուժքույրերի պարտականությունների մի մասը: Նրանք մշտապես իրենց մեծ ռիսկի են ենթարկում այն հիվանդներին զննելիս, որոնք մեծ հավանականությամբ կարող են թոքաբորբով վարակված լինել: Ենթադրվում Է, որ նորագույն տեխնոլոգիաները թույլ կտան Էապես արագացնել եւ պարզեցնել վարակի առկայության ստուգումը: Ծրագիրն իրականացվում Է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի եւ մի քանի պետական գերատեսչությունների աջակցությամբ: Կոնստրուկտորների մտահղացմամբ՝ մեքենայացված ճկուն ձեռքի միջոցով ռոբոտը հեռակառավարմամբ հիվանդի բերանի խոռոչում խնամքով կտեղավորի թանզիֆե վիրախծուծ: Դրա օգնությամբ բժիշկները կկարողանան բացարձակապես անվտանգ թքի նմուշ ստանալ: Սպասվում Է, որ այդ տեխնոլոգիան առավելագույնս կկրճատի վարակման դեպքերը դրա տարածման դեմ պայքարող բուժանձնակազմի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
ՌԴ-ն երկրից կարտաքսի կորոնավիրուսով վարակված օտարերկրացիներին
Ռուսաստանը երկրից կարտաքսի կորոնավիրուսով վարակված օտարերկրացիներին, հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՌԲԿ-ն:
Նա հիշեցրել է, որ ՌԴ կառավարության որոշմամբ` կորոնավիրուսը դասվել է շրջապատի համար վտանգավոր վիրուսների շարքին:
Ավելի վաղ ՌԴ-ում կորոնավիրուսի 2 դեպք էր գրանցվել: Փետրվարի 3-ի առավոտի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 361-ի: Թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը 17,205-ն է: 2296 մարդ ծանր վիճակում է, 475-ը դուրս են գրվել հիվանդանոցներից:
Միշուստինը նշել է, որ երկրում վարակի տարածման ազգային պլան է հաստատվել:
«Այն թույլ կտա արտաքսել օտարերկրացիներին, եթե նրանց մոտ նման հիվանդություն հայտնաբերվի, և ձեռնարկել հատուկ սահմանափակումներ՝ այդ թվում մեկուսացումը կամ կարանտինը»,- ասել է ՌԴ վարչապետը՝ ընդգծելով, որ իրավիճակը վերահսկվում է:
Միշուստինի խոսքով՝ սահմանափակվել է Չինաստանի քաղաքացիների շարժը, կորոնավիրուսով վարակվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Դրանից հետո Հայաստանը 2 ամսով կասեցրել էր վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ: Փետրվարի 3-ին Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը:
panarmenian.net
ԶԼՄ. Թուրքիան ուզում է ռազմակայան կառուցել Լիբիայի մայրաքաղաքի մոտ
Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ Տրիպոլիից ոչ հեռու ռազմակայան կառուցելու շուրջ: Այդ մասին հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը՝ անանուն ռազմական աղբյուրներին հղումով:
Ըստ հեռուստաալիքի՝ ռազմակայանում նախատեսվում է թուրքական հատուկ նշանակության ուժեր և Թուրքիայի ՌԾՈւ ստորաբաժանումներ տեղակայել, թռիչքուղի ու կապի կետ ստեղծել: Բացի այդ նշվում է, որ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը քննարկում է Անկարայի հետ թուրքական ռազմական ինքնաթիռներ և անօդաչու սարքեր գնելու հնարավորությունը, գրում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ նույն հեռուստաալիքը հայտնել էր, որ Թուրքիան Սոմալիից և Քենիայից գրոհայինների է տեղափոխել Լիբիա և գործարք կնքել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ՝ ՀՕՊ համակարգերի առաքման վերաբերյալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև այդ հայտարարել էր Լիբիա զորքեր ուղարկելու մասին։
2011-ին Մուամմար Քադդաֆիի ռեժիմի տապալումից և վերջինիս սպանությունից հետո Լիբիայում պայքար է ընթանում իշխանության համար, որը վերաճել է քաղաքացիական պատերազմի և փաստացի երկիշխանություն է առաջացրել երկրում։
Լիբիայում արդեն մի քանի տարի է գործադիր իշխանության 2 մարմին է զուգահեռ գործում. միջազգայնորեն ճանաչված Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը և երկրի արևելքում գործող Աբդալլահ Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կաբինետը, որին սատարում է Լիբիայի ազգային բանակը ֆելդմարշալ Խալիֆա Հավթարի գլխավորությամբ: