Մամուլի տեսություն 06-02-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116672-Մամուլի_տեսություն_06_02_2020
Այսօր Իրանում տպագրվող թերթերի մեծ մասը հրապարակել են Թրամփի և Փելոսիի մանկական պայքարի լուսանկարը, որտեղ ԱՄՆ նախագահ Թրամփը ամենամյա ելույթի ընթացքում, հրաժարվել է Փելոսիի ձեռքը սեղմել, իսկ վերջինս պատռել է Թրամփի ելույթի տեքաստը:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Փետրվար 06, 2020 13:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06-02-2020

Այսօր Իրանում տպագրվող թերթերի մեծ մասը հրապարակել են Թրամփի և Փելոսիի մանկական պայքարի լուսանկարը, որտեղ ԱՄՆ նախագահ Թրամփը ամենամյա ելույթի ընթացքում, հրաժարվել է Փելոսիի ձեռքը սեղմել, իսկ վերջինս պատռել է Թրամփի ելույթի տեքաստը:

 Մարդոմսալարի օրաթերթ

Փետրվարի 4-ին, Կոնգրեսում ունեցած երրորդ ամենամյա ելույթում, Դոնալդ Թրամփը պաշտպանեց իր կառավարության գործունեությունը՝ տնտեսական, ներգաղթի և ազգային անվտանգության ոլորտներում:

Նախքան ելույթը սկսվելը, սրահ մուտք գործելիս, ԱՄՆ նախագահը չի սեղմել Ներկայացուցիչների պալատի նախագահի ձեռքը:

Փելոսին ավելի ուշ լրագրողներին ասել է, որ Թրամփի ելույթ տեքստի պատռելը նրա արած քայլերի համեմատ քաղաքավարի քայլ էր:

 

 Քեյհան  օրաթերթ

Մեքքայի ապստամբության ընթացքում Ալե Սաուդն սպանել է 5000 մարդու

 

Ալ-Ջազիրա հեռուստաընկերությունը հաղորդում է հրապարակել 1979 թվականին  Մեքքայի ապստամբության և սալաֆիստական «Ջեհիման» խմբի կողմից  Ալ-Հարամ մզկիթի գրավման վերաբերյալ և հայտարարել, որ Սաուդյան կառավարությունը  մինչ այժմ թաքցրել է զոհերի թիվը  և դեպքի մանրամասները:

Ֆրանսիացի նախկին սպա և հատուկ ջոկատայինների հրամանատար կապիտան Պոլ Բարելն այս մասին ասել է, որ սաուդցիները ապստամբների դեմ կիրազել են Ֆրանսիայից գնած 7 տոնա քաշով քիմիական գազ պարունակող ռումբեր: 

Ֆրանսացի սպան Ալ-Հարամ մզկիթի վրա Սաուդյան ուժերի հարձակումը ողբերկական համարելով, ասել է, որ  դեպքի հետևանքով զոհերի թիվը մոտ 5000 է, ներառյալ 3 հազար պատանդ վերցված  հաջիները:

 

Իրան օրաթերթ

Իրանով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ, պետք է մասնակցի ընրություններին

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի առավոտյան Իրանի ժողովրդի տարբեր խավերի հազարավոր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Բահմանի 22-ه հանրահավաքը (փետրվար 11) և Իսլամական խորհրդարանի ընտրությունները Իրանի ժողովրդի երկու հիմնական փորձությունը համարելով, խոսել է խորհրդարանի թեկնածուների մասին: Նա ժողովրդի  մասնակցությունը ընտրություններին բնութագրեկ է  որպես ներքին և միջազգային խնդիրների լուծման  արդյունավետ գործոն: Առաջնորդն ընդգծել է. «Բոլոր նրանք, ովքեր սիրում են Իրանը և հետաքրքրված են երկրի ազգային անվտանգության և պատվի պահպանման հարցերով և փորձում են  լուծել խնդիրները, պետք է մասնակցեն  ընտրություններին, որպեսզի ցույց տան  Իրանի ազգային վճռականությունը»:

 

 Արմանե մելի  օրաթերթ

Չորեքշաբթի օրը  կայացած կառավարության նիստում, Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Իրանի ժողովրդի միասնությունն ու դիմադրությունն Իսլամական հանրապետության դեմ ԱՄՆ-ի բոլոր սադրանքների ձախողման պատճառն է»:

«Իրանի ժողովրդի փառահեղ մասնակցությունն Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձին, ևս մեկ հարված կարող է հասցնել Իսլամական հանրապետության թշնամիներին». նշել է նախագահ Ռոհանին:

Իրանի իսլամական փառահեղ հեղափոխությունն հաղթանակեց 1979 թվականի փետրվարի 11-ին:

 

armedia.am

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը կայցելի Հայաստան

Փետրվարի 7-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի առաջին պաշտոնական այցը Երևան, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:

Այցի ծրագրով երկկողմ հանդիպումներ են նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ առաջին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել մինչև 2025 թվականը նախատեսված Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները, ԵՏՄ շուկայում առկա խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման մոտեցումները:

 

tert.am

Սիրիան մեղադրել է Թուրքիային ու Իսրայելին ահաբեկիչներին աջակցելու համար

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիան ու Իսրայելը պաշտպանում են ահաբեկիչներին, քանի որ լույս փետրվարի 6-ին Իսրայելի կողմից Դամասկոսը հրթիռակոծելուն զուգահեռ թուրքական զորքերը մտել են Իդլիբի նահանգ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Ակնհայտ համակարգմամբ և իսրայելական ագրեսիայի քողի տակ թուրքական զորքերն ապօրինի կերպով անցել են սիրիական սահմանն ու տեղակայվել են Բինիշ, Մաարեթ-Միսրին, և Թաֆթանազ (Սարաքիբ քաղաքից արևմուտք) գյուղերում:  Թուրքիայի գործողություններն ի ցույց են դնում թուրքական ռեժիմի և Իսրայելի ընդհանուր նպատակները` այն է` ահաբեկիչների` նամանավանդ «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման պաշտպանությունը և սիրիական բանակի` Հալեպում և Իդլիբում առաջխաղացման կանգնեցումը»,- հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Սիրիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդպիսի գործողությունները խախտում են երկրի ինքնավարությունն ու միջազգային իրավունքը, բայց չեն կարողանա խանգարել սիրիացի զինվորականների գործողություններին Հալեպում և Իդլիբում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 6-ի գիշերը Դամասկոսը հրթիռային հարձակման է ենթարկվել: Սիրիան հարձակման համար մեղադրում է Իսրայելին:  

 

tert.am

Իրաքը Ռուսաստանի հետ առևտրի համար բացում է ցամաքային ուղին

Իրաքը բացում է ցամաքային ուղին Ռուսաստանի հետ առևտրի համար և հույս ունի ընդլայնել փոխադարձ ապրանքաշրջանառությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Մոսկվայում Իրաքի դեսպան Աբդուլռահման Համիդ Մոհամեդ ալ Հուսայնիի հայտարարությանը:

«Երեկ հանդիպում ունեցանք պարոն Բոգդանովի հետ (արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանով), որին ներկա էր նաև Իրաքի արտաքին գործերի ավագ փոխնախարարը: Հենց հանդիպման ընթացքում Իրաքի արտգործնախարարը կապվեց իր տեղակալի հետ և փոխանցեց, որ Իրաքի նախարարների խորհուրդը հավանություն է տվել Իրաքի և Ռուսաստանի միջև ուղիղ ցամաքային հաղորդակցության բացմանը»,- նշել է դեսպանը:

«Աշխարհագրական առումով Իրաքի և Ռուսաստանի սահմանների միջև հեռավորությունը 1700 կմ է, իսկ Բաղդադի և Մոսկվայի միջև հեռավորությունը` 2400 կիլոմետր: Սակայն ինչ վերաբերում է ցամաքային ճանապարհով առևտրին, հեռավորությունն ամենևին էլ մեծ չէ: Մենք փոխադարձ առևտրի համար հսկայական հնարավորություններ ունենք: Ես իսկապես հույս ունեմ, որ գյուղատնտեսության, էլեկտրաէներգիայի, շինանյութերի ոլորտում ռուսական ապրանքները կհայտնվեն Իրաքի շուկայում: Ինչպես նաև հույս ունեմ, որ իրաքյան ապրանքները նույնպես կհայտնվեն ռուսական շուկայում»,- հավելել է դիվանագետը: