Մամուլի տեսություն 07.02.2020
ԻԻՀ նախագահն ԱՄՆ-ի կառավարությանը մեղադրել է Իրանի դեղամիջոցների պատժամիջոցների մասին սուտ հայտարարություն անելու մեջ:
Էթեմադ օրաթերթ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար. Իրանը չի խախտել ՀԳՀԾ-ն
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ իր պարտավորությունները նվազեցնելու հինգերորդ քայլի մասին հայտարարելուց հետո, Իրանը չի խախտել ՀԳՀԾ-ն: Ռաֆայել Գրոսսին նշել է, որ անցյալ ամիս, հինգերորդ քայլի մասին հայտարարելուց հետո, Իրանը չի արել որևէ քայլ, որով կարող էր խախտել ՀԳՀԾ-ն:
Իր պաշտոնը ստանձնելուց հետո Թեհրան կատարած առաջին այցի ընթացքում, Գրոսսին հայտարարել; է. «Հինգերորդ քայլի մասին հայտարարելուց հետո, Իրանը որևէ նոր քայլ չի արել: Իրանցիները շարունակում են ուրանի հարստացումը»: Նա հավելել է, որ երեքշաբթի օրը, Իրաի միջուկային համաձայնագրի շուրջ քննարկում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Գրոսսին հանդիպումից մանրամասներ չի ներկայացրել, սակայն հայտարարել է, որ գործակալությունը շարունակելու է Իրանի միջուկային գործունեության վերահսկողությունը;
Համշահրի օրաթերթ
Փորձարկվել է Ռուսաստանի ռազմավարական Tu-160 միջուկային կործանիչը
Ռուսաստանը հայտարարել է, որ Tu-160 միջուկային կործանիչը, արդիականացումից հետո, կրկնակի անգամ ավելի արդյունավետ կաշխատի:
Արդիականցումից հետո, կործանիչն իրականացրել է իր առաջին թռիչքը՝ նոր ռադարային համակարգերով ու սարքավորումներով: Իսկ արդիականացման հետևանքով, դրա արդյունավետությունը կրկնապատկվել է:
Իրան օրաթերթ
Ամերիկացիները ստում են, հայտարարելով, թե Իրանի դեղորայքի ոլորտը պատժամիջոցի ենթարկված չէ
Տարվա գիրք մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Իսլամական հեղափոխության հիմքում մարդկանց տեղեկացվածությունն էր և լուսավորվածությունը՝ գրքերի միջոցով»: Նա հավելել է, որ ամերիկացիները ստում են, հայտարարելով, թե Իրանի դեղորայքի ոլորտի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել:
Ջամե Ջամ օրաթերթ
ՌԴ պաշտպանության նախարարություն. Իսրայելի ավիահարձակումը կարող էր ուղևորատար ինքնաթիռի կործանման պատճառ դառնալ
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է. «172 ուղևոր փոխադրող ինքնաթիռը, Դամասկոսի օդանավակայանում վայրէջք կատարելու պահին, կարող էր խոցվել իսրայելական օդուժի հարձակման եհտևանքով»: Այդ իսկ պատճառով, օդանավը վայրէջք է կատարել Համիմիի ռազմաբազայում:
ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է. «Հինգշաբթի առավոտյան ժամը 2-ին, իսրայելական F-16 տեսակի չորս կործանիչներ, առանց Սիրիայի օդային տրածք մուտք գործելու, ութ հրթիռ են արձակել Դամասկոսի ուղղությամբ»:
armenpress.am
Գերմանիայում կկայանա Անգելա Մերկելի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին Գերմանիա այցի ընթացքում Բեռլինում հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝այս մասին տեղեկացնում է Գերմանիայի դաշնային կառավարության պաշտոնական կայքը:
«Հանդիպմանը քննարկման առանցքում կլինեն երկկողմ հարաբերություններին, տնտեսական հարցերին ու արտաքին և անվտանգային քաղաքականությանը վերաբերող թեմաները»,-նշված է Գերմանիայի կառավարության պաշտոնական հաղորդագրությունում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կմեկնի՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որը կկայանա փետրվարի 14-16-ը:
armenpress.am
Թուրքիայի ԶԼՄ-ներն Էրդողանի խորհրդականին մեղադրել են ձնահյուսից մարդկանց զոհվելու մեջ
Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները երկրի նախագահի խորհրդական եւ Վանի նահանգից խորհրդարանի նախկին պատգամավոր Գյուլշեն Օրհանին մեղադրում են փետրվարի 5-ին Թուրքիայի արեւելքում ձնահյուսի հետեւանքով 33 փրկարարների զոհելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նախագահի խորհրդական տիկին Օրհանը, փրկարարների նախազգուշացումներին հակառակ, կարգադրել Է ճանապարհը մաքրել ձյունից, քանի որ իր գլխավորած պատվիրակությունը հարեւան շրջանում կայացած միջոցառումից ուղեւորվում Էր այն ճանապարհով, որը գտնվում Է առաջին ձնահյուսի իջած գոտում: Ծանր ձյունամաքրիչ տեխնիկայի աղմուկն Էլ նոր ձնահյուս Է առաջացրել, որի տակ զոհվել են փրկարարները»,- ասել Է HaberTurk հեռուստաալիքի թղթակից Բյուլենթ Այդեմիրն ուղիղ եթերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
Չինաստանում բժիշկը 10 օր պայքարել է կորոնավիրուսի տարածման դեմ և մահացել գերհոգնածությունից
Չինաստանում երիտասարդ բժիշկը 10 օր անընդմեջ պայքարել է կորոնավիրուսի տարածման դեմ և մահացել գերհոգնածությունից: 28-ամյա Սուն Ինձեն աշխատում էր հիվանդանոցում, Հունան գավառում, որը սահմանակից է կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Հուբեյին:
Ինձեի պարտականությունների մեջ էր մտնում ճանապարհով անցնող մարդկանց ինքնազգացողությունը ստուգելը: Բժիշկը հունվարի 25-ից օրը 24 ժամ դրանով էր զբաղված, գրում է Lenta.ru-ն՝ The Mirror-ին հղումով:
Փետրվարի 3-ի առավոտյան Ինձեն վերադարձել է հանրակացարան և մահացել: Նրա 29-ամյա քույրն Ուհանում է, արդեն 2 շաբաթ կարանտինի մեջ է: Աղջիկն իրեն է մեղադրում, որ չի կարողացել հեռանալ Ուհանից մինչև քաղաքի փակվելը և չի սատարել եղբորը դժվար պահին:
Փետրվարի 6-ի տվյալներով Չինաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 563-ի, վիրուսով վարակվածներինը գերազանցում է 28,000-ը: Համաճարակից ամենամեծ մահացությունը գրանցվել է հենց Ուհանում:
panarmenian.net
Ստամբուլում ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել. 3 մարդ զոհվել է, 179-ը՝ վիրավորվել
Ստամբուլում թուրքական Pegasus ավիաընկերության ինքնաթիռի կոշտ վայրէջքի արդյունքում 3 մարդ է զոհվել, 179-ը` վիրավորվել: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, գրում է BBC-ն:
Իզմիրից թռչող Boeing 737-800-ը 3 մասի է բաժանվել վայրէջքի ժամանակ՝ դուրս գալով թռիչքուղուց: Վայրէջքն իրականացվել է անբարենպաստ եղանակային պայմաններում՝ ուժգին քամի էր և անձրև:
Միջադեպից հետո օդանավակայանը փակվել է, իսկ չվերթներն ուղղորդվել են այլ օդանավակայաններ: