Մամուլի տեսություն 08.02.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116753-Մամուլի_տեսություն_08.02.2020
Նավթային լցանավերի տեղաշարժերին հետևող մի ընկերություն մի հաղորդմամբ հայտնել է, որ Իրանը հաջողությամբ կարողացել է շրջանցել պատժամիջոցները:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Փետրվար 08, 2020 15:01 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08.02.2020

Նավթային լցանավերի տեղաշարժերին հետևող մի ընկերություն մի հաղորդմամբ հայտնել է, որ Իրանը հաջողությամբ կարողացել է շրջանցել պատժամիջոցները:

«Քեյհան»

Զայրույթի երթեր ԱՄՆ-ի 300 քաղաքներում

Հինգշաբթի առավոտյան, տասնյակ ժամեր տևած դեմոկրատական ու հանրապետական սենատորների բանավեճերից հետո, այն դեպքում երբ ավելի վաղ  փորձագետները խոստովանել էին այդ ամենի նախապես ծրագրված լինելու մասին, ԱՄՆ-ի Սենատը Թրամփին արդարացրել է առաջադրված մեղադրանքներից:

Թրամփի արդարացումը արժանացել է ժողովրդի բացասական արձագանքին: ԱՄՆ-ի հազարավոր քաղաքացիներ բողոքելով այս ցուցադրական քայլի դեմ, ցույցեր են անցկացրել այս երկրի 300 քաղաքներում: Այս ցույցերի ընթացքում ցուցարարները վանկարկել են «Գաղտնի որոշումները մի ընդունեք» և «Մեր քվեներով քեզ դուրս կնետենք» կարգախոսները: Նյու Յորքում, համախմբվելով Թրամփի աշտարակի դեմ, ցուցարարները վանկարկել են «Կալանավորեք նրան» և «Դու մեղավոր ես» կարգախոսները:

 

«Խորասան»

Իրանի նավթի արտահանումների թռիչքը

Այն դեպքում, երբ որոշ աղբյուրներ հաղորդում են, որ Իրանի նավթի արտահանումները նվազելով հասել է ավելի քիչ քան օրական 500 հազար բարելի, նվաթային լցանավերի տեղաշարժերին հետևող հայտնի ընկերություն անդրադառնալով նավթային պատժամիջոցների շրջանցման հարցում Իրանի հաջողություններին մանրամասներ է հաղորդել Իրանի օրական մեկ միլիոն բարել նավթի արտահանումների մասին:

Tankertrackers լցանավերի տողաշարժերին հետևող ընկերության կայքի կողմից տարածված նոր տեղեկությունները ցույց են տալիս, որ չնայած ԱՄՆ-ի ծավալուն պատժամիջոցներին, Թեհրանը կարողացել է համաշխարհային շուկա արտահանել օրական մեկ միլիոն բարել անմշակ նավթ: Այս հիմունքներով արտահանվող նավթի մի մասը տրվում նավթային գործարքն իրականացնողներին, որոնց հնրարվոր չէ հեշտությամբ բացահայտել:

 

«Ջավան»

Նանոյի ոլորտում Իրանը ավելի բարձր տեղում է եվրոպական երկրներից

Նանոտեխնոլոգիայի ոլորտում 40 տարի առաջվա համեմատությամբ Իրանի առաջադիմության աճող ընթացքի կապակցությամբ Նանոտեխնոլոգիայի ընդլայնման շտաբի քարտուղար Սաինդ Սարքարը նշել է.«Նանոտեխնոլոգիայի ոլորտում Իրանը ավելի բարձր տեղում է եվրոպական երկրներից և այն էլ այն դեպքում, երբ այլ երկրները հսկայական ներդրումներ են կատարել նանո ոլորտում: Մյուսների համեմատությամբ, Իրանը ավելի քիչ ներդրումներ է կատարել, սակայն դրանով հանդրեձ լավ առաջադիմություններ է արձանագրել»: Նա հավելել է.«Գիտության արտադրության առոմով Իրանը երրորդ հաջորդական տարին է ինչ ամրագրել է նանոտեխնոլոգիայի ոլորտի 4-րդ հորիզոնականը և նախքան Իրանը ԱՄՆ-ն, Չինաստանը և Հնդկաստանը նանոյի ոլորտում հոդվածների արտադրության առումով զբաղեցրել են 1-3-րդ տեղերը:

 

«Իրան»

Իրանի գյուղատնտեսության բաժինը կոտրել է պատժամիջոցները

Իրանի տնտեսության նախարարի կողմից հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ իրանական 97 թվականի բացասական աճից հետո գյուղատնտեսության բաժինը հասել է դրական աճի: Փորձագետները գյուղատնտեսության բաժնի դրական աճը կապում են վերջին մի քանի տարիների ընթացքում ցուցաբերված աջակցության, արդյունավետության բարելավման ու կլիմայական ավելի լավ պայմանների հետ:

 

armenpress.am

Հայաստանը երջանիկ երկրների շարքում 7-րդն է

Հայաստանի Հանրապետությունը երջանկության ինդեքսով աշխարհի 46 երկրների շարքում 7-րդն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ փոխտնօրեն Գայանե Դաջունցը, ներկայացնելով իրենց կողմից իրականացված հարցումների համադրությունն աշխարհի 46 երկրում իրականացված նույն հարցման պատասխանների հետ:

«Երջանկության ինդեքսը հաշվարկվել է հետևյալ հարցի միջոցով. «Ընդհանուր առմամբ դուք անձնապես ձեզ համարում եք շատ երջանիկ, երջանիկ, ոչ երջանիկ/ոչ դժբախտ, դժբախտ և շատ դժբախտ: Շատ երջանիկ նշել է հարցվածների 13%-ը, երջանիկ` 60-ը, ոչ երջանիկ/ոչ դժբախտ նշել է 23%-ը, դժբախտ նշել է 2%-ը, շատ դժբախտ` 1%, և դժվարացել է պատասխանել հարցվածների 1%-ը»,- ասաց Դաջունցը:

Հարցումների համաձայն` Հայաստանից առավել երջանիկ երկրներն են Կոլումբիան, Ինդոնեզիան, էկվադորը, Ղազախստանը, Նիգերիան և Ֆիլիպինները:

Հետազոտությունն աշխարհի 46 երկրում իրականացնում է «GALLUP International association»-ը՝ իր գործընկեր կազմակերպությունների միջոցով:  ՀՀ-ում ընտրանքի քանակը կազմել է 1517, հարցումներն իրականացվել են և՛ Երևանում, և՛ մարզերում՝ մարզկենտրոններ, գյուղեր:

 

armenpress.am

Հանրաքվեի նախագիծն ուղարկվել է ՀՀ նախագահին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը համաժողովրդական հանրաքվեի դնելու նախագիծն ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմ: Այս մասին «Արմենպրես»-ին  հայտնեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը, ըստ իրավական ընթացակարգի, երեք աշխատանքային օր ժամանակ ունի այն ստորագրելու համար:

Փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովը որոշել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի:

 

7or.am

Ադրբեջանում լռության օր է. ընտրություններում պատգամավորի 1 մանդատի համար կպայքարի 11 թեկնածու

Ադրբեջանի Հանրապետությունում լռության օր է, փետրվարի 9-ին այնտեղ կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազախիր Պանախովը Բաքվում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Միլլի Մեջլիսում առկա 125 տեղի համար պայքարելու է 1321 թեկնածու, այսինքն` յուրաքանչյուր պատգամավորական մանդատի համար պայքարելու է մոտ 11 հոգի:

Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում որոշում էր ընդունվել՝ հանդես գալ գործող խորհրդարանը լուծարելու առաջարկությամբ: Որոշումը հիմնավորվել էր նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով, քանի որ Միլլի Մեջլիսի ներկա կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին:

Դեկտեմբերի 2-ին խորհրդարանն ընդունել էր խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահին ուղղված դիմումը: Նախագահը խորհրդարանը լուծարելու վերաբերյալ հարցում ուղարկել Սահմանադրական դատարան: Դեկտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հաստատել էր, որ Միլլի Մեջլիսի լուծարման մասին որոշումը համապատասխանում է Ադրբեջանի սահմանադրությանը, ինչից հետո, նախագահ Ալիևը խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հրամանագիր էր ստորագրել։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են 2020թ. փետրվարի 9-ին, այն դեպքում, երբ Ադրբեջանում հերթական խորհրդական ընտրությունների անցկացումը նախանշված էր 2020թ. նոյեմբերին:

Ադրբեջանում կադրային հեղափոխությունը մեկնարկել է 2018թ. գարնանը, երբ երկրի վարչապետի պաշտոնը լքեց 83-ամյա Արթուր Ռասիզադեն, իսկ նրան այդ պաշտոնում փոխարինեց 71-ամյա Նովրուզ Մամեդովը, ով, սակայն, երկար չպաշտոնավարեց, և 2019թ. հոկտեմբերի 8-ին նրա պաշտոնանկությունը սկիզբ դրեց Ադրբեջանի վերնախավում մի շարք կադրային փոփոխությունների: Փոխվարչապետի պաշտոնում 75-ամյա Հաջիբուլա Աբութալիբովին փոխարինեց 71-ամյա Ալի Հասանովը:

2020թ. սկզբում նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվեց 44-ամյա Սամիր Նուրիևը, իսկ կառավարությունը գլխավորեց 63-ամյա Ալի Ասադովը:

Ադրբեջանի նախագահը ցանկանում է երիտասարդացնել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և այլ միջազգային կառույցներում Ադրբեջանի պատվիրակությունների կազմը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կմեկնարկեն փետրվարի 9-ին, ժամը 08:00-ին: Նոր խորհրդարանը կընտրվի 5 տարի ժամկետով:

 

news.am

Չինաստանում Յուրյան դարաշրջանի դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել

Գիտնականների միջազգային թիմը հայտարարել է Չինաստանի հարավ-արեւմուտքում Գույչժոու շրջանում Յուրյան դարաշրջանի դինոզավրերի հետքերի հայտնաբերման մասին, հայտնում է «Սինխուան»։

Խմբի կազմում ներգրավված են Չինաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից գիտնականներ։ Նրանց խոսքերով՝ հայտնաբերված հետքերը թողել են Յուրյան դարաշրջանում ապրած փոքր եւ միջին չափերի գիշատիչ տերոպոդները եւ մողեսաոտք զավրոպոդները։

Մասնավորապես, հայտնաբերվել են տերոպոդների 14-19 սանտիմետրանոց 31 հետքերով չորս արահետներ եւ մեկ հետք, որը ենթադրաբար բուսակեր դինոզավրի է պատկանում։ Հետազոտողների կարծիքով՝ դինոզավրերից մեկը շարժվել է 10 կմ/ժ, իսկ մնացած երեքը 4-6 կմ/ժ արագությամբ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Historical Biology գիտական ամսագրում։

 

tert.am

Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեկորդային քանակությամբ թեկնածուներ են մասնակցելու

 

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովը հայտարարել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որին մասնակցելու են ռեկորդային քանակությամբ թեկնածուներ: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

«Ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 2431 մարդ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նրանցից 1637-ի թեկնածությունը, հետագայում 321 թեկնածու հրաժարվել է հետագա պայքարից, ևս երկուսի թեկնածությունը հանվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Այսպիսով, վաղը պատգամավորական մանդատի համար պայքար կմղեն 1314 մարդ, ինչը ռեկորդային քանակություն է խորհրդարանական ընտրությունների համար»,-ասել է Փանախովը:

246 թեկնածու առաջադրվել է քաղաքական կուսակցությունների կողմից. 11-ը նախաձեռնող խմբերի կողմից, 1057-ը ինքնաառաջադրվել են: Թեկնածուների 79%-ը տղամարդ է, 21%-ը կին: Քվեարկությանը մասնակցել են 5 միլիոն 329 հազար 461 ընտրող: