Մամուլի տեսություն 09-02-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116798-Մամուլի_տեսություն_09_02_2020
Իրանի բանակի ռազմաօդային և ՀՕՊ մի խումբ հրամանատարների և աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին կարևորել է բոլոր ոլորտներում, հատկապես պաշտպանական ոլորտում երկրի հզորանալը:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Փետրվար 09, 2020 14:13 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09-02-2020

Իրանի բանակի ռազմաօդային և ՀՕՊ մի խումբ հրամանատարների և աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին կարևորել է բոլոր ոլորտներում, հատկապես պաշտպանական ոլորտում երկրի հզորանալը:

Քեյհան օրաթերթ

Իսլամական հեղափոխության առաջնորդ. Թշնամին ասում է, որ Իրանը չպետք է ունենա նավթից անկախ տնտեսություն

1979թ փետրվարի 8-ին, Իրանի բանակի օդուժի մի խումբ սպաների՝ Թեհրանի Ալավիի անվան դպրոցում իմամ Խոմեյնի հանդիպման 41 ամյակի առիթով, Իրանի բանակի ռազմաօդային և ՀՕՊ մի խումբ հրամանատարների և աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության առաջնորդն այդ հանդիպումն  անվանելով անմոռանալի և հիանալի իրադարձություն հավելել է. «Նախկին ռեժիմի ժամանակ բանակի ռազմաօդային ուժերը ԱՄՆ-ի ամենամոտ ուժերից էին, բայց շահի  ռեժիմը հարվածը ստացավ հենց այդ ուժից»:

Այաթոլլահ Խամենին նշել է, որ  Ղուրանի այանեի համաձայն՝ Աստված հարվածում է թշնամուն այնտեղից, որտեղից նա չի սպասում, իսկ  հավատացյալներին ուժ է տալիս և աջակցում:

 

Խորասան օրաթերթ

Իրանում գիտելիքահենք տնտեսությունը զարգանում է

 Չնայած երկրի առատ տնտեսական ռեսուրսներին, պատժամիջոցների և վարչական շրջանակների սխալների առկայությամբ, զբաղվածության, տնտեսական աճի, ազգային արժույթի արժեքի ցուցանիշները  վերջին տարիներին բարելավվել են: Այս ամենով հանդերձ, Իրանը շարունակում է զարգացման ուղին: 

 

Էբթեքար օրաթերթ

Թեհրանից մինչև Վաշինգտոն ջանքեր են գործադրվում՝ պահպանել ՀԳՀԾ-ն 

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելն, որ անցած շաբաթ այցելել էր Թեհրան, իրանցի պաշտոնատարների հետ բանակցելուց հետո մեկնել է Վաշինգտոն և ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ քննարկել է ՀԳՀԾ-ի հարցը: Բորելը Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ խոսել է ՀԳՀԾ-ի և «դարի գործարք» նախագծի մասին: Պետքարտուղարության հրապարակած հաղորդագրությունում ասված է, որ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի ապագայի, Վաշինգտոն-Բրյուսել, ինչպես նաև Իրան-Ռուսաստան առևտրային հարաբերությունների հարցերը: Անցած երկուշաբթի օրը Բորելն այցելել էր Թեհրան:

 

 

 Աֆթաբե Յազդ  օրաթերթ

Պեկինի անվտանգության կառույցների վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ

Չիացի բժիշկն, ով առաջին անգամ  նախազգուշացրել էր կորոնավիրուսի բռնկման մասին և  ձերբակալվեկ, մահանալուց հետո դարձել է Չիանաստանի ազգային հերոսը: Կորոնավիրուսը Վուհան քաղաքում հայտնվելուց հետո, այն, ինչ Չինաստանն աշխարհին ներկայացավ ոչ թե  ամանորյա Վիշապի պատկերներով, այլ դիմակներ   կրող վախացած մարդկանց պատկերներով, որոնք խուսափում են վիրուսից: Վուհան քաղաքիի մայրուղիները դատարկ են:

Մեկ ամիս առաջ ոչ ոք չգիտեր կորոնավիրուսի մասին: Սակայն հիմա, բոլոր սոցիալական ու լրատվական ցանցերը և հեռուստաալիքները տեղեկատվություն են հաղորդում դրա վերաբերյալ:

 

tert.am

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Ադրբեջանում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, երկրի բոլոր շրջաններում ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 8.00-ից, հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։125 ընտրատեղամասերում քվեարկելու է ավելի քան 5 միլիոն քաղաքացի: 125 մանդատի համար  այսօր պայքարելու է ավելի քան 1300 թեկնածու, ինչը գրեթե կրկնակի ավել է 2010 և 2015 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած թեկնածուների թվից։Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝  մասնակցության որևէ պարտադիր շեմ սահմանված չէ, հետևաբար ընտրությունները բոլոր դեպքերում կայացած կհայտարարվեն։Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ քվեարկության ընթացքին կհետևի ավելի քան 850 միջազգային դիտորդ։ Ընտրություններին հավատարմագրված տեղական դիտորդների թիվը կազմում է ավելի քան 65,000:Երկրում ընտրապայքարին են միացել գործող 19 կուսակցություններ, այդ թվում ՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը։Ընտրատեղամասերն ամբողջ երկրում աշխատելու են մինչև 19.00-ը։  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պլանավորում է ընտրական տեղամասերից մեծ մասի նախնական արդյունքները հրապարակել քվեարկության օրվան հաջորդող գիշերը:

armedia.am

2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8.2 տոկոս․ Փաշինյան

Անկախ փորձագետների կարծիքով 2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8.2 տոկոս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սպասենք պաշտոնական վիճակագրությանը, որ կհրապարակվի փետրվարին»,-նշել է նա:

 

aravot.am

Սլովենիան հայտնել է ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ․ ԱԳՆ

2020թ. փետրվարի 5-ին Սլովենիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս պահի դրությամբ Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել են ԵՄ անդամ երկրներից 20-ը՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան, Կիպրոսը, Գերմանիան, Իռլանդիան, Խորվաթիան, Շվեդիան և Սլովենիան: Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին ԵՄ Գլխավոր քարտուղարությանը: Նիդերլանդները խորհրդարանի մակարդակով ևս վավերացրել է ՀԸԳՀ-ն, սակայն վերջնական վավերացման համար վավերագիրը պետք է ստորագրվի թագավորի կողմից։

tert.am

ՀՀ բնակչությունը շարունակում է պակասել. ամենաանհանգստացնող փաստը ծնունդների նվազումն է

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը հրապարակել է հետազոտություն 2019-ի ՀՀ ժողովրդագրական տվյալների մասին: Հետազոտությունը ներկայացնում ենք ստորև.

Արդեն հրապարակվում են 2019թ․ հիմնական թվերը։ Բնականաբար՝ մասամբ։ Հրապարակումների առաջին խմբաքանակում ամենահետաքրքիրը կարելի է համարել ժողովրդագրության տվյալները։ Առաջին իսկ տվյալն ընդգծում է, որ բնակչության թվաքանակի նվազումը չի դադարել։ Եթե 2019թ․ հունվարի 1-ի դրությամբ մեր երկրի մշտական բնակչության թիվը 2 մլն 965 հազար 300 մարդ էր, ապա այս տարվա հունվարի 1-ի տվյալներով մենք պակասել ենք՝ 2 մլն 959 հազար 200։ Եվ կարելի է ենթադրել, որ այս գործընթացը դեռ շարունակվելու է։ Ժողովրդագրական ամենաանհանգստացնող փաստը ծնունդների նվազումն է։

Գծապատկեր Ա-ն ներկայացնում է ծնունդների կրճատման դինամիկան։ 2017թ․ առաջին անգամ տարեկան կտրվածքով ծնունդների քանակը նվազեց (կարելի է ասել՝ կրկին նվազեց՝ ինչպես 90-ականներին) 40 հազարի ցուցանիշից։ Դա գնահատվեց՝ ժողովրդագրական իրավիճակի վտանգավոր վիճակ։ Բայց ակնհայտ է, որ կրճատման տենդենցը դեռ շարունակվում է։

Գծապատկեր Բ-ում երկրի բնակչության բնական հավելաճն է։ Այն արձանագրված ծնունդների և մահերի քանակի տարբերությունն է։ 2019թ․ այն առաջին անգամ նվազեց 10 հազարի ցուցանիշից։ Եթե հաշվի առնենք, որ ամեն տարի աճում է երկրի բնակչության միջին տարիքը, ապա այս գործընթացը կարելի է համարել վտանգավոր։ 2017թ․ մեր բնակչության միջին տարիքը 36․2 տարեկան էր։ 2018-ին՝ 36,5 տարեկան։ 2019թ․ տվյալը դեռ հրապարակված չէ։ Իհարկե, երկրի բնակչության նվազումը բացատրվում է արտագաղթով։ Բայց բացի արտագաղթ-արտաքին միգրացիայից, կա նաև ներքին միգրացիա, որը նույնպես էական ազդեցություն ունի ժողովրդագրական գործընթացների վրա։